https://arm.sputniknews.ru/20250612/hh-karavarutjuny-haravkvovkasjan-erkatughun-389-mln-dramvov-shat-subsidia-ktramadri-89998399.html
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» 38,9 մլն դրամով շատ սուբսիդիա կտրամադրի
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» 38,9 մլն դրամով շատ սուբսիդիա կտրամադրի
Sputnik Արմենիա
Սուբսիդիայի համաձայնեցված չափը 2016–2038 թթ. համար 30 տոկոս է: 12.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-12T11:02+0400
2025-06-12T11:02+0400
2025-06-12T11:02+0400
հայաստան
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
հհ կառավարություն
սուբսիդավորել
կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/05/86434306_0:83:1600:983_1920x0_80_0_0_28463a14b98110da0f4ea6b0d0b85c28.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ին 38,9 մլն դրամով շատ սուբսիդիա կտրամադրի 2024 թվականի համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ։ՀՀ կառավարությունն ընկերությանը մասնակի կփոխհատուցի համաձայնեցված ծավալներով և ուղղություններով ուղևորափոխադրումների տարեկան վնասն անկախ աուդիտորի կողմից հաստատված հաշվարկների ներկայացման դեպքում:Սուբսիդիայի համաձայնեցված չափը 2009–2010 թթ. համար կազմել է 10 տոկոս, 2011–2012 թթ. համար` 15 տոկոս, 2013 թ. համար` 20 տոկոս, 2014–2015 թթ. համար` 25 տոկոս, 2016–2038 թթ. համար` 30 տոկոս:Մեկնարկում է Երևան-Սևան-Շորժա-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացքի աշխատանքը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/05/86434306_90:0:1510:1065_1920x0_80_0_0_d0a95b1c804b0e6b841ccee7329bf6db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), հհ կառավարություն, սուբսիդավորել, կառավարություն
հայաստան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), հհ կառավարություն, սուբսիդավորել, կառավարություն
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» 38,9 մլն դրամով շատ սուբսիդիա կտրամադրի
Սուբսիդիայի համաձայնեցված չափը 2016–2038 թթ. համար 30 տոկոս է:
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ին 38,9 մլն դրամով շատ սուբսիդիա կտրամադրի 2024 թվականի համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ։
Որոշման նախագծում նշվում է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի կողմից վճարվող կոնցեսիոն տարեկան վճարը ծրագրավորվածից ավելի է եղել (նախատեսված ավելի քան 231 մլն դրամի փոխարեն կազմել է ավելի քան 270 մլն դրամ), այդ պատճառով «Ուղևորափոխադրումներից ստացված վնասի դիմաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ին սուբսիդիայի տրամադրում» միջոցառման համար կհատկացվի 38,9 մլն դրամ:
ՀՀ կառավարությունն ընկերությանը մասնակի կփոխհատուցի համաձայնեցված ծավալներով և ուղղություններով ուղևորափոխադրումների տարեկան վնասն անկախ աուդիտորի կողմից հաստատված հաշվարկների ներկայացման դեպքում:
Սուբսիդիայի համաձայնեցված չափը 2009–2010 թթ. համար կազմել է 10 տոկոս, 2011–2012 թթ. համար` 15 տոկոս, 2013 թ. համար` 20 տոկոս, 2014–2015 թթ. համար` 25 տոկոս, 2016–2038 թթ. համար` 30 տոկոս: