https://arm.sputniknews.ru/20250612/erevanum-avtvobusi-varvordin-tsetsi-entarkats-erku-qaghaqacinery-dzerbakalvel-en-qk-90043604.html
Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած երկու քաղաքացիները ձերբակալվել են. ՔԿ
Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած երկու քաղաքացիները ձերբակալվել են. ՔԿ
Sputnik Արմենիա
Այս տարի արդեն մի քանի միջադեպ է գրանցվել, երբ հանրային տրանսպորտի վարորդը բռնության է ենթարկվել։ 12.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-12T19:55+0400
2025-06-12T19:55+0400
2025-06-12T20:02+0400
ավտոբուս
հհ քննչական կոմիտե
քրեական գործ
վարորդ
ծեծ
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1e/60380034_0:39:1600:939_1920x0_80_0_0_94919abd7e9072269422dcd3648722bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Երևանի թիվ 31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու դեպքով ձերբակալվել է երկու անձ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։Հիշեցնենք` դեպքի մասին հունիսի 11–ին հայտնել էր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Նա նշել էր, որ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։ Քաղաքապետարանն ակնկալում է, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։Նշենք, որ այս տարի արդեն մի քանի դեպք է գրանցվել, երբ ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել։ Վերջին դեպքը մոտ մեկ ամիս առաջ էր՝ ապրիլի 23-ին, երբ 38 համարի ավտոբուսի վարորդին վեճի ժամանակ դանակահարել էր մեկ այլ ավտոմեքենայի վարորդ։ 2025–ի փետրվարին էլ 97 համարի ավտոբուսի վարորդի և ուղևորների միջև վեճ էր սկսվել այն բանից հետո, երբ վարորդը հորդորել էր վճարել ուղեվարձը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1e/60380034_0:0:1421:1065_1920x0_80_0_0_76cc050c1b07f15028b056b22ea27400.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտոբուս, հհ քննչական կոմիտե, քրեական գործ, վարորդ, ծեծ, ձերբակալություն
ավտոբուս, հհ քննչական կոմիտե, քրեական գործ, վարորդ, ծեծ, ձերբակալություն
Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած երկու քաղաքացիները ձերբակալվել են. ՔԿ
19:55 12.06.2025 (Թարմացված է: 20:02 12.06.2025) Այս տարի արդեն մի քանի միջադեպ է գրանցվել, երբ հանրային տրանսպորտի վարորդը բռնության է ենթարկվել։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Երևանի թիվ 31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու դեպքով ձերբակալվել է երկու անձ։
Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Երևանի թիվ 31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՔԿ–ում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Կա 2 ձերբակալված անձ»,–ասաց ՔԿ խոսնակը։
Հիշեցնենք` դեպքի մասին
հունիսի 11–ին հայտնել էր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Նա նշել էր, որ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։ Քաղաքապետարանն ակնկալում է, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։
Նշենք, որ այս տարի արդեն մի քանի դեպք է գրանցվել, երբ ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել։ Վերջին դեպքը մոտ մեկ ամիս առաջ էր՝ ապրիլի 23-ին, երբ
38 համարի ավտոբուսի վարորդին վեճի ժամանակ դանակահարել էր մեկ այլ ավտոմեքենայի վարորդ։ 2025–ի փետրվարին էլ
97 համարի ավտոբուսի վարորդի և ուղևորների միջև վեճ էր սկսվել այն բանից հետո, երբ վարորդը հորդորել էր վճարել ուղեվարձը։