https://arm.sputniknews.ru/20250612/amn-petqartughary-rd-qaghaqacinerin-shnvorhavvorel-e-rusastani-orva-artiv-89995698.html
ԱՄՆ պետքարտուղարը ՌԴ քաղաքացիներին շնորհավորել է Ռուսաստանի օրվա առթիվ
ԱՄՆ պետքարտուղարը ՌԴ քաղաքացիներին շնորհավորել է Ռուսաստանի օրվա առթիվ
Sputnik Արմենիա
Պետքարտուղարը հաստատել է Ռուսաստանի հետ կառուցողական փոխգործակցության ձգտումը։ 12.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-12T09:57+0400
2025-06-12T09:57+0400
2025-06-12T10:14+0400
ամն
ռուսաստան
մարկո ռուբիո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/06/85527656_0:0:1600:901_1920x0_80_0_0_1f856fc49380b2329cedc7dd4af3ada2.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՌԴ քաղաքացիներին շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ:Ռուսաստանի օրը ամեն տարի նշվում է հունիսի 12-ին: 1990-ի այս օրը Ռուսաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) ժողովրդական պատգամավորների առաջին համագումարը ընդունեց ՌԽՖՍՀ–ի պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը: 1992 թվականի հունիսի 11-ին Ռուսաստանի Դաշնության գերագույն խորհուրդը որոշեց հունիսի 12-ը տոնական ոչ աշխատանքային օր սահմանել։ 1994 - ին այս ամսաթիվը հայտարարվեց ՌԽՖՍՀ պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օր: 2002 թվականի փետրվարին տոնը ստացավ նոր պաշտոնական անվանում՝ Ռուսաստանի օր։«Կարճ, բայց կառուցողական». ԱՄՆ–ում ՌԴ դեսպանը պատմել է` ինչի մասին է խոսել Թրամփի հետ
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/06/85527656_33:0:1456:1067_1920x0_80_0_0_bd1612a7c108c21978d305528d7c2f38.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ռուսաստան, մարկո ռուբիո
ամն, ռուսաստան, մարկո ռուբիո
ԱՄՆ պետքարտուղարը ՌԴ քաղաքացիներին շնորհավորել է Ռուսաստանի օրվա առթիվ
09:57 12.06.2025 (Թարմացված է: 10:14 12.06.2025) Պետքարտուղարը հաստատել է Ռուսաստանի հետ կառուցողական փոխգործակցության ձգտումը։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՌԴ քաղաքացիներին շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ:
«Ամերիկացի ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել ռուսներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ ԱՄՆ-ն շարունակում է հանձնառու մնալ ռուսաստանցիներին աջակցելու հարցում, որոնք շարունակում են մարմնավորել իրենց ձգտումները դեպի ավելի պայծառ ապագա: Մենք նաև օգտվում ենք այս հնարավորությունից՝ վերահաստատելու Ռուսաստանի Դաշնության հետ կառուցողական փոխգործակցության ձգտումը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղություն ապահովելու համար: Մենք հուսով ենք, որ խաղաղությունը կնպաստի մեր երկրների միջև առավել փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը», - նշվում է Ռուբիոյի հայտարարության մեջ, որը տարածել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի օրը ամեն տարի նշվում է հունիսի 12-ին: 1990-ի այս օրը Ռուսաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) ժողովրդական պատգամավորների առաջին համագումարը ընդունեց ՌԽՖՍՀ–ի պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը: 1992 թվականի հունիսի 11-ին Ռուսաստանի Դաշնության գերագույն խորհուրդը որոշեց հունիսի 12-ը տոնական ոչ աշխատանքային օր սահմանել։ 1994 - ին այս ամսաթիվը հայտարարվեց ՌԽՖՍՀ պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օր: 2002 թվականի փետրվարին տոնը ստացավ նոր պաշտոնական անվանում՝ Ռուսաստանի օր։