00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Արամ Ա կաթողիկոս
Երբ Հայաստանում անարդարություն է կատարվում, Անթիլիասը ո՛չ է ասում. Արամ Ա
09:05
1 ր
Էդմոն Մարուքյան
Այն, ինչ տեղի է ունեցել Գյումրիում, Մայր տաճարը զավթելու «ռեպետիցիան» է․ Էդմոն Մարուքյան
09:07
9 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
09:17
5 ր
Ստեփան Դանիելյան
Հայ Առաքելական եկեղեցին փորձ է արվում դարձնել ավետարանական կամ բողոքական եկեղեցի. Ստեփան Դանիելյան
09:23
11 ր
Հրանտ Միքայելյան
Եվրամիությունը փորձում է Հայաստանը դարձնել իրեն կից պետություն. Հրանտ Միքայելյան
09:35
3 ր
Ուղիղ եթեր
09:38
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն դեմ է, ՀՀ–ն՝ ձեռնպահ. Իրանը դատապարտել է ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի բանաձևը

© AP Photo / Ronald ZakԻրանի դրոշ
Իրանի դրոշ - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2025
Բաժանորդագրվել
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստում Իրանի դեմ բանաձևի նախագծի քվեարկությունը պետք է տեղի ունենար դեռ երեկ։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը հավանություն է տվել բանաձևին, ըստ որի` Իրանը չի կատարում միջուկային ոլորտում իր պարտավորությունները։ Տեղեկությունը հայտնում է «Associated Press»-ը` հղում անելով իր աղբյուրներին:
Դեմ է քվեարկել ընդամենը 3 պետություն՝ Ռուսաստանը, Չինաստանը և Բուրկինա Ֆասոն։ Հայաստանը և ևս 10 երկիր ձեռնպահ են քվեարկել, 19 երկիր` կողմ` ԱՄՆ–ն, Բրիտանիան, ԵՄ երկրները, Վրաստանն ու Ուկրաինան:
AP-ն նշում է, որ բանաձևի նախագիծը ներկայացրել են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան: Փաստաթղթի համաձայն՝ կառավարիչների խորհուրդը պահանջում է անհապաղ պարզաբանումներ ներկայացնել Թեհրանում չհայտարարագրված մի քանի օբյեկտներում գրանցված ուրանի մասնիկների վերաբերյալ:
«Իրանը չկարողացավ երաշխիքներ տրամադրել, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում, և դրա հետևանքով առաջացած հարցերն արդեն ՄԱԿ - ի անվտանգության խորհրդի իրավասությանն են պատկանում», - ասվում է բանաձևում:
«Mehr» գործակալությունը հայտնում է, որ Թեհրանն անմիջապես դատապարտել է ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի բանաձևը։
«ԱԳՆ-ն և Ատոմային էներգիայի կազմակերպությունը համատեղ հայտարարությամբ վճռականորեն դատապարտում են ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի ընդունած և ԱՄՆ-ի ու Եվրոպայի երեք երկրների առաջարկած բանաձևը։ Իրանը միշտ հավատարիմ է եղել ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների մասին համաձայնագրով ստանձնած պարտավորություններին։ Միևնույն ժամանակ բանաձևի հեղինակները լռում են իսրայելական միջուկային զինանոցի և Գերմանիայի տարածքում ֆրանսիական մարտագլխիկներ տեղակայելու Բեռլինի պատրաստակամության մասին», - նշվում է հայտարարության մեջ:
Իրանը նշել է, որ այլ ելք չկա, քան բանաձևին պատասխանելը։ Այսպես, ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին հայտարարել Է ուրանի հարստացման նոր կենտրոնի գործարկման մասին, որը գտնվում է պաշտպանված վայրում:
Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ խոստացել էր պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ՄԱԳԱՏԷ-ն ընդունի Թեհրանին դատապարտող բանաձևի նախագիծը:
Ավելի վաղ Վիեննայում միջազգային կազմակերպություններին կից Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը քննադատել էրՄԱԳԱՏԷ-ում ներկայացված բանաձևի նախագիծը։
Լրահոս
0