00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճամբարակի պայթյունից տուժած քաղաքացիներից 2–ը դուրս են գրվել․ նախարար

© Sputnik / Karine HarutyunyanԲուժհաստատություն
Բուժհաստատություն - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2025
Բաժանորդագրվել
Դավիթ Խուդաթյանի խոսքով` պետք է գնահատվի շենքի սեյսմիկ վիճակը, որ պարզ լինի՝ այն վերականգնման ենթակա է, թե ոչ։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik․ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիներից 2–ը դուրս են գրվել հիվանդանոցից։ Փլուզված շենքի մոտ լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Այս պահին ունենք հաստատված 4 զոհ, ևս 1 անձ որոնվում է։ Ունենք 12 տուժած, որոնցից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից։ Մյուսների կյանքին ընդհանուր առմամբ վտանգ չի սպառնում։ Նյութական վնասն առաջիկայում կգույքագրվի»,- նշեց Խուդաթյանը։
Նախարարը վստահեցրեց` կառավարությունն ամեն ինչ կանի, որ տուժածներն առանց կեցավայրի ու անհրաժեշտ պայմանների չմնան։ Մարզպետի աշխատակազմը գույքագրել է տարածքի բոլոր հյուրանոցներն ու հյուրատները, և բոլոր բնակիչները, որոնք կարիք կունենան հյուրանոցներում մնալու, կապահովվեն և՛ կեցավայրով, և՛ առաջիկա օրերի համար անհրաժեշտ կենցաղային պայմաններով։ Ըստ նախարարի՝ տուժածները հյուրանոցներում կմնան այնքան ժամանակ, որքան կարիք կլինի, մինչև հարցին գլոբալ լուծում տրվի։
«Նախ պետք է շենքի վիճակը գնահատվի՝ արդյոք շենքը հետագա վերականգնման ենթակա է, թե ոչ։ Կառավարությունն անպայման կդիմի սեյսմիկ ծառայությանը՝ անհրաժեշտ գնահատում ստանալու համար, որից հետ կնախանշվեն անելիքները»,- ասաց Խուդաթյանը։
Հիշեցնենք` այսօր առավոտյան Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են նաև կից մուտքի որոշ բնակարաններ։ Մահացել է 4 մարդ, որոնցից 3-ը կանայք են (1935, 1937 և 1949 թվականներին ծնված), 1-ը` 60 տարեկան տղամարդ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք):
Լրահոս
0