https://arm.sputniknews.ru/20250611/inchpes-en-hskum-chvtsharvoghnerin-erevani-avtvobusnerum-hashvich-hamakarg-e-teghadrvats-89983910.html
Արձանագրում են չվճարողներին. Երևանի ավտոբուսներում հաշվիչ համակարգ է տեղադրված
Արձանագրում են չվճարողներին. Երևանի ավտոբուսներում հաշվիչ համակարգ է տեղադրված
Sputnik Արմենիա
Տրանսպորտում ոչ միայն տեսախցիկներ են տեղադրված, այլև համակարգ, որը թույլ է տալիս արձանագրել, թե ով է փորձում չգործող քարտով կամ QR-կոդով վճարում կատարել։ 11.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-11T18:08+0400
2025-06-11T18:08+0400
2025-06-11T18:11+0400
հայաստան
երևան
տրանսպորտ
ուղևոր
տիգրան ավինյան
ավտոբուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/06/69676412_0:60:1601:960_1920x0_80_0_0_8601ae6350055de50acb15026e9d2784.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանն արդեն տեխնիկական հնարավորություններ ունի արձանագրելու, թե ուղևորներից ով չի վճարում տրանսպորտի ուղեվարձը։ 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։Ասում էիք՝ թանկացնում ենք, որ նոր շարժակազմ բերենք, չեք բերում, դե էժանացրեք. ՄարությանՆրա խոսքով՝ ուղևորների մոտ 80%-ը բարեխիղճ վճարում է ուղեվարձը, բայց կան նաև մարդիկ, որոնց չի հետաքրքրում, որ առանց նորմալ վճարման տրանսպորտը նորմալ չի աշխատի։ Ավինյանի խոսքով` նրանց միայն մի բան է հետաքրքրում՝ պատասխանատվություն կկրեն, թե ոչ։Նրա խոսքով՝ տրանսպորտում վալիդատորների խափանումներ լինում են, բայց քիչ դեպքերում։Քաղաքապետը չհստակեցրեց, թե այդ համակարգի հիման վրա երբ է պլանավորվում սկսել տուգանել ուղևորներին կամ հսկիչների ծառայություն հիմնել։Տրոլեյբուսներ չբերելը չի կարող արդարացվել բոյկոտով. նախկին պաշտոնյան հուշում է փողի տեղը
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/06/69676412_0:0:1601:1200_1920x0_80_0_0_421f74c6308891614acfb7a9fae43c61.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, տրանսպորտ, ուղևոր, տիգրան ավինյան, ավտոբուս
հայաստան, երևան, տրանսպորտ, ուղևոր, տիգրան ավինյան, ավտոբուս
Արձանագրում են չվճարողներին. Երևանի ավտոբուսներում հաշվիչ համակարգ է տեղադրված
18:08 11.06.2025 (Թարմացված է: 18:11 11.06.2025) Տրանսպորտում ոչ միայն տեսախցիկներ են տեղադրված, այլև համակարգ, որը թույլ է տալիս արձանագրել, թե ով է փորձում չգործող քարտով կամ QR-կոդով վճարում կատարել։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանն արդեն տեխնիկական հնարավորություններ ունի արձանագրելու, թե ուղևորներից ով չի վճարում տրանսպորտի ուղեվարձը։ 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ ուղևորների մոտ 80%-ը բարեխիղճ վճարում է ուղեվարձը, բայց կան նաև մարդիկ, որոնց չի հետաքրքրում, որ առանց նորմալ վճարման տրանսպորտը նորմալ չի աշխատի։ Ավինյանի խոսքով` նրանց միայն մի բան է հետաքրքրում՝ պատասխանատվություն կկրեն, թե ոչ։
«Բայց ավտոբուսներում և դռների վրա արդեն ունենք ոչ միայն տեսախցիկներ, այլ նաև համակարգ, որը թույլ է տալիս արձանագրել, թե ով է փորձում վճարում կատարել չգործող քարտով կամ QR-կոդով»,- ասաց Ավինյանը:
Նրա խոսքով՝ տրանսպորտում վալիդատորների խափանումներ լինում են, բայց քիչ դեպքերում։
Քաղաքապետը չհստակեցրեց, թե այդ համակարգի հիման վրա երբ է պլանավորվում սկսել տուգանել ուղևորներին կամ հսկիչների ծառայություն հիմնել։