00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ առողջապահության նախարարությունը ցանկանում է ընդլայնել անվճար ստենտավորումը

© Sputnik / Screenshot / Aram NersesyanՍտենտավորում
Ստենտավորում - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2025
Բաժանորդագրվել
Ըստ նոր առաջարկի՝ ստենտներն անվճար կարող են տեղադրվել նաև սիրտ-անոթային հիվանդությունների ավելի վաղ փուլերում։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik․ ՀՀ առողջապահության նախարարությունը ցանկանում է ընդլայնել կորոնար ստենտների տեղադրման անվճար վիրահատությունների շրջանակը։ Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարությունն առաջարկում է, որ նման հնարավորություն ստանան հիվանդները ոչ միայն նախաինֆարկտային վիճակում, այլև սրտանոթային հիվանդությունների ավելի վաղ փուլերում։ Ավանեսյանի խոսքով՝ նույն տրամաբանությամբ նախորդ տարի նախարարությունն ավելացրել է աորտայի շերտազատման վիրահատությունների հատկացումները։
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն էլ առաջարկեց քննարկել նման ընդլայնման նպատակահարմարությունը: Նրա խոսքով՝ համաշխարհային վիճակագրությունը ցույց է տալիս, որ մոտ 20 տոկոս դեպքերում ստենտները տեղադրվում են առանց իրական անհրաժեշտության։
ԲԿ–ների տնօրենների համար բժշկական կրթության պարտադիր պահանջը կվերանայվի. Ավանեսյան
Հիշեցնենք, որ գործող կարգավորմամբ՝ դեղապատ ստենտի տեղադրումն անվճար արվում է «Stent for Life» ծրագրով սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում, իսկ աորտա-կորոնար շունտավորումն իրականացվում է արտոնյալ պայմաններով:
Սրտի անհետաձգելի վիրահատությունները կազմակերպվում են իշեմիայի ախտանիշների կլինիկական դրսևորումից 12 ժամվա ընթացքում` ներառյալ ախտորոշումը ճշտելու և բուժառուին բժշկական հաստատություն տեղափոխելու ժամանակահատվածը:
Դիակային դոնորից փոխպատվաստումը ՀՀ-ում կսկսվի աչքի եղջերաթաղանթից․ համակարգը պատրաստ է
Լրահոս
0