00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
48 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«40+10 հազար» ծրագրի հարցը դեռ լուծված չէ. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

© Sputnik / Владимир ТрефиловԴրամ
Դրամ - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2025
Բաժանորդագրվել
Իշխանությունները ստանձնել են արցախցի 82 ընտանիքի բնակապահովման հարցը։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Արցախցիների աջակցության ծրագրի շրջանակում «40 +10 հազար դրամ» վճարումները շարունակելու հարցը դեռևս լուծված չէ։ Ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։
Նա նշեց, որ իշխանությունները ստանձնել են արցախցի 82 ընտանիքի բնակապահովման հարցը։ Դրանք զոհված զինծառայողների ընտանիքներ են։
Իսկանդարյանը հայտնեց, որ բնակարանաշինության ծրագրին կմիանան Չարենցավան, Բյուրեղավան, Ապարան, Արարատ, Էջմիածին և Մեծամոր համայնքները։ Պետությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4 մլն դրամ կհատկացնի, եթե նրանք բնակարան կամ տուն գնեն այդ համայնքներում։ Խոսքը ավելի քան 13 հազար արցախցիների մասին է։
Բացի այդ, տներ կառուցել ցանկացող ընտանիքները համապատասխան թույլտվություն կստանան հողամասերի համար։
«Մենք հետամուտ ենք լինելու հողամասի գնման սերտիֆիկատի գնային շեմի բարձրացմանը, որն այժմ կազմում է 4 մլն դրամ», – ասաց Իսկանդարյանը։
Բացի այդ, նախկինում արցախցիները կարող էին մարել իրենց հիփոթեքային վարկը 10 տարվա ընթացքում, սակայն այժմ այդ ժամկետը երկարաձգվել է մինչև 20 տարի։
Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արես Մարգարյանը հայտարարեց, որ արցախցիների իրավունքների համար պայքարը կշարունակվի, և երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 23-ին։
«Մենք կտեղեկացնենք` ինչպես ենք այն շարունակելու։ Եթե ՀՀ կառավարությունը չկատարի իր խոստումները, պայքարը շարունակելու մտադրության մասին մեր հրապարակային հայտարարությունը մնում է ուժի մեջ», – նշեց նա։
Մարգարյանը Արցախի խնդիրը ամբողջ հայ ժողովրդի պատվի հարց անվանեց՝ կոչ անելով միանալ այդ օրակարգի շուրջ։
Հիշեցնենք` Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվել է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանում 40 000+10 000 դրամ բնակվարձի գումարը։
ՀՀ կառավարությունը պատրաստ է 1 ամսով երկարաձգել «40+10» աջակցությունը մեկ պայմանով
Լրահոս
0