https://arm.sputniknews.ru/20250610/netanjahun-hajtararel-e-vor-patandneri-harcvov-banakcutjunnerum-eakan-arajyntac-ka-89944669.html
Նեթանյահուն հայտարարել է, որ պատանդների հարցով բանակցություններում էական առաջընթաց կա
Նեթանյահուն հայտարարել է, որ պատանդների հարցով բանակցություններում էական առաջընթաց կա
Sputnik Արմենիա
Միևնույն ժամանակ Իսրայելի վարչապետը նշել է, որ դեռ վաղ է դրական արդյունք ակնկալել: 10.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-10T19:51+0400
2025-06-10T19:51+0400
2025-06-10T19:51+0400
իսրայել
բենիամին նեթանյահու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67921180_0:84:1600:984_1920x0_80_0_0_5d70033f41d94aaebdcd0800f7ed73fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատանդների ազատ արձակման և Գազայի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Վարչապետի գրասենյակից նշել են, որ բանակցությունները շարունակվում են վճռականությամբ, զգուշությամբ և Իսրայելի քաղաքացիների անվտանգության ու բոլոր պատանդների վերադարձի նկատմամբ մշտական ուշադրությամբ:Պաշտոնական տվյալներով՝ Գազայի հատվածում 55 պատանդ կա, կեսից ավելին ենթադրաբար զոհվել է:Հիշեցնենք` Իսրայելը գրեթե երկու ամիս հրադադարից հետո մարտի 18-ի գիշերը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ պատճառը ՀԱՄԱՍ շարժման դիրքորոշումն է, որը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և ազատ արձակել իսրայելցի պատանդներին:Պաղեստինյան կողմն իր հերթին Իսրայելին մեղադրեց ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու, պատերազմը վերջնականապես դադարեցնելու և զորքերը Գազայից դուրս բերելու շուրջ բանակցություններից հրաժարվելու համար։«Times of Israel»–ը հրապարակել է Ուիտկոֆի` Գազայի հատվածի վերաբերյալ ենթադրյալ ծրագիրը
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67921180_89:0:1512:1067_1920x0_80_0_0_9096073aeae3055704eb1a2d2583f7bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, բենիամին նեթանյահու
իսրայել, բենիամին նեթանյահու
Նեթանյահուն հայտարարել է, որ պատանդների հարցով բանակցություններում էական առաջընթաց կա
Միևնույն ժամանակ Իսրայելի վարչապետը նշել է, որ դեռ վաղ է դրական արդյունք ակնկալել:
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատանդների ազատ արձակման և Գազայի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել: Նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Էական առաջընթաց է գրանցվել, բայց կարծում եմ` ավելորդ հույսեր պետք չէ ունենալ», - ասել է նա։
Վարչապետի գրասենյակից նշել են, որ բանակցությունները շարունակվում են վճռականությամբ, զգուշությամբ և Իսրայելի քաղաքացիների անվտանգության ու բոլոր պատանդների վերադարձի նկատմամբ մշտական ուշադրությամբ:
Պաշտոնական տվյալներով՝ Գազայի հատվածում 55 պատանդ կա, կեսից ավելին ենթադրաբար զոհվել է:
Հիշեցնենք` Իսրայելը գրեթե երկու ամիս հրադադարից հետո մարտի 18-ի գիշերը
վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ պատճառը ՀԱՄԱՍ շարժման դիրքորոշումն է, որը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և ազատ արձակել իսրայելցի պատանդներին:
Պաղեստինյան կողմն իր հերթին Իսրայելին մեղադրեց ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու, պատերազմը վերջնականապես դադարեցնելու և զորքերը Գազայից դուրս բերելու շուրջ բանակցություններից հրաժարվելու համար։