00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Չարչյանը չի ազատազրկվի․ Վճռաբեկ դատարանը մերժեց գլխավոր դատախազի բողոքը

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Չարչյան
Արմեն Չարչյան - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2025
Բաժանորդագրվել
Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ Չարչյանի համար 5 տարվա ազատազրկում պահանջելով։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik․ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը չի ազատազրկվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Նրա տեղեկացմամբ՝ Վճռաբեկ դատարանը որոշել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը։
«4 տարի անց վերջնականապես ավարտվեց պրոֆեսոր Արմեն Չարչյանի քրեական գործը, որը պսակվեց հաջողությամբ»,- գրել է Ալեքսանյանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Ալեքսանյանը մեկնաբանեց՝ քանի որ Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը, այդպիսով Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ պայմանականորեն չկիրառված պատժի վերաբերյալ, մնաց ուժի մեջ։
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
2021–ի դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել Չարչյանին։ Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։
2024թ․ փետրվարի 5–ին դատարանն Արմեն Չարչյանին դատապարտեց 3 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման։ Դատավորը նվազագույն պատիժ կիրառեց` հաշվի առնելով, որ Չարչյանը 4 ամիս 15 օր գտնվել է անազատության մեջ։
2024թ․ նոյեմբերի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն Արմեն Չարչյանի գործով մեղադրող դատախազի բողոքը մերժեց։ Դատախազը պահանջում էր Չարչյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման։
Լրահոս
0