00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անշարժ գույքի գների նվազումը հնարավոր ենք համարում. Հայաստանի ԿԲ նախագահ

© Sputnik / Asatur YesayantsՆորակառույց շենքեր
Նորակառույց շենքեր - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2025
Բաժանորդագրվել
Մարտին Գալստյանը նշեց, որ 2024 թ. ընթացքում բանկային համակարգում գրանցվել է բարձր շահութաբերություն, որին նպաստել է սպառողական վարկերի բարձր աճը։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հնարավոր է համարում անշարժ գույքի գների նվազումը։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը` ներկայացնելով 2024 թ. ֆինանսական կայունության հաշվետվությունը։
«Անշարժ գույքի շուկայում դիտարկվել են գնի աճի տեմպերի դանդաղման միտումներ։ Եկամտահարկի վերադարձի աստիճանական դադարեցման և անշարժ գույքի հնարավոր հագեցվածության պայմաններում այս շուկայում հետագա դանդաղումը համարում ենք հնարավոր»,– ասաց նա։
ԿԲ նախագահը խոսեց նաև անշարժ գույքի ոլորտին վերաբերող ռիսկերի մասին։
«Վերջին տարիներին շինթույլտվությունների և բնակարանային շինարարության բարձր աճը զուգակցված անշարժ գույքի շուկայում պահանջարկի հնարավոր հագեցման և հետագա հնարավոր նվազման միտումների հետ կարող է ստեղծել անշարժ գույքի շուկայի ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկեր։ Միևնույն ժամանակ շինարարության ոլորտին տրամադրված վարկերի մեծածավալ աճը կարող է ոլորտում նախագծերի ֆինանսավորման աղբյուրների հնարավոր փոխարինման, պարտքի բեռի և դրանից ածանցված վարկային ռիսկերի կուտակման ազդակ հանդիսանալ»,– ավելացրեց Գալստյանը։
Բնակարանների գերարժևորված գները Երևանում սկսում են կարգավորվել. Անդրանիկ Հարությունով
Անդրադառնալով բանկային ոլորտի գործունեությանը` ԿԲ նախագահը նշեց, որ 2024 թ. ընթացքում բանկային համակարգում գրանցվել է բարձր շահութաբերություն, որին նպաստել է սպառողական վարկերի բարձր աճը` իր բարձր եկամտաբերությամբ ու տոկոսներով։
«Բանկային համակարգի ակտիվները շարունակում են կազմել ֆինանսական համակարգի ակտիվների գերակշիռ մասը` մոտ 83 տոկոս կամ շուրջ 11 տրիլիոն դրամ։ Ներդրումային ընկերությունների կողմից արձանագրվել է տարեկան 57.1 տոկոսով աճ։ Սա տպավորիչ թիվ է»,– նշեց Գալստյանը։
Նա համոզված է, որ ներդրողների կողմից կա որոշակի վստահության պաշարի կուտակում մեր երկրի մակրոտնտեսական համակարգի նկատմամբ, և անգամ հնարավոր դեպքերի արագ զարգացման արդյունքում ՀՀ ֆինանսական համակարգից արտահոսք չի լինի։
Ինչու է ՀՀ իշխանությունը որոշել փողը մի գրպանից մյուսը դնել. նախկին նախարարի տեսակետը
Լրահոս
0