https://arm.sputniknews.ru/20250610/adtsn-rd-qaghaqacu-e-dzerbakalel-vorn-ahabekchutjun-er-tsragrum-kubanum-89922989.html
ԱԴԾ–ն ՌԴ քաղաքացու է ձերբակալել, որն ահաբեկչություն էր ծրագրում Կուբանում
ԱԴԾ–ն ՌԴ քաղաքացու է ձերբակալել, որն ահաբեկչություն էր ծրագրում Կուբանում
Sputnik Արմենիա
Ուկրաինական հատուկ ծառայության կողմից հավաքագրված քաղաքացին լուսանկարում էր ռազմական օբյեկտներն ու տեղեկություններ հավաքում Սևծովյան նավատորմի նավերի... 10.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-10T11:42+0400
2025-06-10T11:42+0400
2025-06-10T11:42+0400
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
տեսանյութեր
տեսանյութ
կուբան
ուկրաինա
ռուսաստան
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
կրասնոդար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0a/89919726_0:0:1280:720_1920x0_80_0_0_49386cb3b8ca703edf406f5a3674cf0d.jpg
ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացու, որն Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ ծրագրում էր ահաբեկչություն իրականացնել Կրասնոդարի երկրամասի մարդաշատ վայրերում։ Այս մասին հայտնում է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։Հատուկ ծառայության աշխատակիցները պարզել են, որ 2025 թվականի փետրվարին գործով անցնող անձը հավաքագրվել է Ուկրաինայի հատուկ ծառայության կողմից WhatsApp մեսենջերի միջոցով՝ ՌԴ տարածքում հետախուզական տեղեկություններ ստանալու համար։ Նա լուսանկարել է ռազմական օբյեկտներն ու տեղեկություններ հավաքում Սևծովյան նավատորմի նավերի տեղաշարժերի մասին։«Համակարգողի հերթական առաջադրանքը կատարելիս ձերբակալվածը պլանավորել էր թաքստոցից դուրս բերել 2.5 կիլոգրամանոց ինքնաշեն պայթուցիկ սարք՝ տարածաշրջանի էներգետիկ օբյեկտներից մեկի վարչական շենքում հետագա պայթեցման համար», – ասվում է հաղորդագրության մեջ։Ականապատել են ԴԺՀ–ի Բոգոյավլենկայից նահանջելիս. ՌԴ ԱԴԾ–ն զենքի գաղտնարան է հայտնաբերելՌԴ ԱԴԾ Կրասնոդարի երկրամասի քննչական բաժինը մեղադրյալի դեմ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 30-րդ հոդվածի 1-ին մասի, 205-րդ հոդվածի 1-ին մասի (Ահաբեկչական գործողության նախապատրաստում) և 222.1-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետի (Պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի անօրինական ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահպանում, տեղափոխում, ուղարկում կամ կրում) հատկանիշներով։ Մեղադրյալը խոստովանել է մեղքը և համագործակցում է քննության հետ։
կուբան
ուկրաինա
կրասնոդար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0a/89919726_198:0:1158:720_1920x0_80_0_0_399e1e51f315bc46f087fa67b20d05f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , видео, տեսանյութեր, տեսանյութ, կուբան, ուկրաինա, ռուսաստան, կրասնոդար
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , видео, տեսանյութեր, տեսանյութ, կուբան, ուկրաինա, ռուսաստան, կրասնոդար
ԱԴԾ–ն ՌԴ քաղաքացու է ձերբակալել, որն ահաբեկչություն էր ծրագրում Կուբանում
Ուկրաինական հատուկ ծառայության կողմից հավաքագրված քաղաքացին լուսանկարում էր ռազմական օբյեկտներն ու տեղեկություններ հավաքում Սևծովյան նավատորմի նավերի տեղաշարժերի վերաբերյալ։
ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացու, որն Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ ծրագրում էր ահաբեկչություն իրականացնել Կրասնոդարի երկրամասի մարդաշատ վայրերում։ Այս մասին հայտնում է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
«ՌԴ ԱԴԾ–ն 2003 թվականին ծնված ՌԴ քաղաքացու է ձերբակալել, որն Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ ծրագրում էր ահաբեկչական հարձակում իրականացնել Կրասնոդարի երկրամասի մարդաշատ վայրերում», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Հատուկ ծառայության աշխատակիցները պարզել են, որ 2025 թվականի փետրվարին գործով անցնող անձը հավաքագրվել է Ուկրաինայի հատուկ ծառայության կողմից WhatsApp մեսենջերի միջոցով՝ ՌԴ տարածքում հետախուզական տեղեկություններ ստանալու համար։ Նա լուսանկարել է ռազմական օբյեկտներն ու տեղեկություններ հավաքում Սևծովյան նավատորմի նավերի տեղաշարժերի մասին։
«Համակարգողի հերթական առաջադրանքը կատարելիս ձերբակալվածը պլանավորել էր թաքստոցից դուրս բերել 2.5 կիլոգրամանոց ինքնաշեն պայթուցիկ սարք՝ տարածաշրջանի էներգետիկ օբյեկտներից մեկի վարչական շենքում հետագա պայթեցման համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԴԾ Կրասնոդարի երկրամասի քննչական բաժինը մեղադրյալի դեմ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 30-րդ հոդվածի 1-ին մասի, 205-րդ հոդվածի 1-ին մասի (Ահաբեկչական գործողության նախապատրաստում) և 222.1-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետի (Պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի անօրինական ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահպանում, տեղափոխում, ուղարկում կամ կրում) հատկանիշներով։ Մեղադրյալը խոստովանել է մեղքը և համագործակցում է քննության հետ։