https://arm.sputniknews.ru/20250609/petakan-ughghatir-ahreli-mijvocner-inch-risker-e-parunakum-krtvely-nvoradzev-e-arshavy-89903385.html
Պետական ուղղաթիռ, ահռելի միջոցներ. ի՞նչ ռիսկեր է պարունակում «Կրթվելը նորաձև է» արշավը
Պետական ուղղաթիռ, ահռելի միջոցներ. ի՞նչ ռիսկեր է պարունակում «Կրթվելը նորաձև է» արշավը
Sputnik Արմենիա
Աուդիտորների պալատի նախագահ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նկատել է, որ «Կրթվելը նորաձև է» արշավին... 09.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-09T21:01+0400
2025-06-09T21:01+0400
2025-06-09T21:26+0400
նաիրի սարգսյան
կրթվելը նորաձև է
բյուջե
աննա հակոբյան
նիկոլ փաշինյան
քարոզարշավ
ուղղաթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/09/89902926_0:34:489:309_1920x0_80_0_0_39b0005e46785c24acc2bc38eb8677ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik․ՀՀ վարչապետի և նրա կնոջ «Կրթվելը նորաձև է» արշավը կոռուպցիոն ռիսկեր ու պաշտոնեական դիրքի չարաշահման տարրեր է պարունակում։Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Աուդիտորների պալատի նախագահ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըԱվելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը լրագրողներին ասել էր, որ «Կրթվելը նորաձև է» շարժումը ֆինանսավորվում է պետբյուջեից։ Նրա խոսքով` դա վարչապետի միջոցառումն է, վարչապետի առաջնահերթ ծրագրերից մեկը և իրականացվում է վարչապետի աշխատակազմի միջոցներով։ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանն իր հերթին հայտարարել էր, որ դրանում առերևույթ կոռուպցիոն ռիսկ չի տեսնում։Մինչդեռ Նաիրի Սարգսյանը պնդում է, որ եթե դա կրթական ծրագիր է, որը ՀՀ կառավարությունը անհրաժեշտ է համարում հանրապետության տարածքում իրականացնել, ապա պետք է անցնի անհրաժեշտ ընթացակարգերով և իրականացվի մրցութային կարգով։«Գնումների մասին օրենքով արգելվում է 1 մլն դրամից բարձր պետական գնումների համար մրցույթ չհայտարարելը։ Եթե պետական բյուջեից ծախս է կատարվել «Կրթվելը նորաձև է» արշավի համար, ապա կառավարությունը պետք է կազմեր դրա տեխնիկական առաջադրանքը, հայտարարեր մրցույթ, և մասնակիցներից լավագույն պայմաններն առաջարկած կազմակերպությունը այդ աշխատանքներն իրականացներ։ Հիմա դա տեղի չի ունեցել, բայց պարզվում է` ինչ–որ մարդիկ պետական բյուջեից ահռելի միջոցներն են ծախսում. ինչ–որ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերում պետական տրանսպորտային միջոցներն են շահագործում ու օգտագործում, պետական ուղղաթիռն են շահագործում, տեխնիկական ապահովում, անվտանգության ապահովում են իրականացնում, տեղում իրենց սպասարկում և այլն։ Այսինքն` լրացուցիչ պետական ծախսեր են անում այն դեպքում, երբ դրա իրավունքը չունեն»,– նկատում է Սարգսյանը։Բացի այդ, մեր զրուցակիցը շեշտում է, որ կրթական արշավին զուգահեռ վարչապետն ու իր կինը նախընտրական քարոզարշավ են իրականացնում` դարձյալ պետական միջոցների հաշվին, ինչը ոչ միայն ապօրինի է, այլև քրեորեն պատժելի։Բանականության խաղեր․ ի՞նչ գաղափարներ է առաջ քաշում ՀՀ վարչապետի կինըՀիշեցնենք` ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությամբ է զբաղվում ավելի քան կես տարի։ Հանդիպումներին երբեմն մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը։ Արշավի միջոցառումներրը հաճախ իրականացվում են պետական հաստատությունների դահլիճներում, հանդիպումների կադրերից դատելով` մասնակիցներին բաժանվում են «ՀՀ Կառավարության» գրությամբ բլոկնոտներ և գրիչներ։ Իսկ միջոցառումներին մասնակցելու համար հեռավոր մարզեր մեկնելիս Փաշինյանն ու կինը երբեմն օգտվում են վարչապետին սպասարկող ուղղաթիռից։Պաշտոնական տվյալներով` դասընթացներին արդեն մասնակցել է մոտ 6 հազար մարդ։ Սակայն մինչ օրս հանդիպումներից որևէ մեկի ամբողջական տեսագրությունը չի հրապարակվել, ընդ որում` ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ «արտահոսած»։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/09/89902926_0:71:488:437_1920x0_80_0_0_4808cfd66c54f9fd0738be7c503e6f73.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նաիրի սարգսյան, կրթվելը նորաձև է, բյուջե, աննա հակոբյան, նիկոլ փաշինյան, քարոզարշավ, ուղղաթիռ
նաիրի սարգսյան, կրթվելը նորաձև է, բյուջե, աննա հակոբյան, նիկոլ փաշինյան, քարոզարշավ, ուղղաթիռ
Պետական ուղղաթիռ, ահռելի միջոցներ. ի՞նչ ռիսկեր է պարունակում «Կրթվելը նորաձև է» արշավը
21:01 09.06.2025 (Թարմացված է: 21:26 09.06.2025) Աուդիտորների պալատի նախագահ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նկատել է, որ «Կրթվելը նորաձև է» արշավին զուգահեռ վարչապետը և կինը նախընտրական քարոզարշավ են իրականացնում, ինչը ոչ միայն ապօրինի է, այլև քրեորեն պատժելի։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik․ՀՀ վարչապետի և նրա կնոջ «Կրթվելը նորաձև է» արշավը կոռուպցիոն ռիսկեր ու պաշտոնեական դիրքի չարաշահման տարրեր է պարունակում։Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Աուդիտորների պալատի նախագահ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը
Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
Արայիկ Հարությունյանը լրագրողներին ասել էր, որ «Կրթվելը նորաձև է» շարժումը ֆինանսավորվում է պետբյուջեից։ Նրա խոսքով` դա վարչապետի միջոցառումն է, վարչապետի առաջնահերթ ծրագրերից մեկը և իրականացվում է վարչապետի աշխատակազմի միջոցներով։ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանն իր հերթին հայտարարել էր, որ դրանում առերևույթ կոռուպցիոն ռիսկ չի տեսնում։
Մինչդեռ Նաիրի Սարգսյանը պնդում է, որ եթե դա կրթական ծրագիր է, որը ՀՀ կառավարությունը անհրաժեշտ է համարում հանրապետության տարածքում իրականացնել, ապա պետք է անցնի անհրաժեշտ ընթացակարգերով և իրականացվի մրցութային կարգով։
«Գնումների մասին օրենքով արգելվում է 1 մլն դրամից բարձր պետական գնումների համար մրցույթ չհայտարարելը։ Եթե պետական բյուջեից ծախս է կատարվել «Կրթվելը նորաձև է» արշավի համար, ապա կառավարությունը պետք է կազմեր դրա տեխնիկական առաջադրանքը, հայտարարեր մրցույթ, և մասնակիցներից լավագույն պայմաններն առաջարկած կազմակերպությունը այդ աշխատանքներն իրականացներ։ Հիմա դա տեղի չի ունեցել, բայց պարզվում է` ինչ–որ մարդիկ պետական բյուջեից ահռելի միջոցներն են ծախսում. ինչ–որ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերում պետական տրանսպորտային միջոցներն են շահագործում ու օգտագործում, պետական ուղղաթիռն են շահագործում, տեխնիկական ապահովում, անվտանգության ապահովում են իրականացնում, տեղում իրենց սպասարկում և այլն։ Այսինքն` լրացուցիչ պետական ծախսեր են անում այն դեպքում, երբ դրա իրավունքը չունեն»,– նկատում է Սարգսյանը։
Բացի այդ, մեր զրուցակիցը շեշտում է, որ կրթական արշավին զուգահեռ վարչապետն ու իր կինը նախընտրական քարոզարշավ են իրականացնում` դարձյալ պետական միջոցների հաշվին, ինչը ոչ միայն ապօրինի է, այլև քրեորեն պատժելի։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությամբ է զբաղվում ավելի քան կես տարի։ Հանդիպումներին երբեմն մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը։ Արշավի միջոցառումներրը հաճախ իրականացվում են պետական հաստատությունների դահլիճներում, հանդիպումների կադրերից դատելով` մասնակիցներին բաժանվում են «ՀՀ Կառավարության» գրությամբ բլոկնոտներ և գրիչներ։ Իսկ միջոցառումներին մասնակցելու համար հեռավոր մարզեր մեկնելիս Փաշինյանն ու կինը երբեմն օգտվում են վարչապետին սպասարկող ուղղաթիռից։
Պաշտոնական տվյալներով` դասընթացներին արդեն մասնակցել է մոտ 6 հազար մարդ։ Սակայն մինչ օրս հանդիպումներից որևէ մեկի ամբողջական տեսագրությունը չի հրապարակվել, ընդ որում` ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ «արտահոսած»։