https://arm.sputniknews.ru/20250609/israjely-kangnecrel-e-navy-vorum-eghel-e-ekvoaktivist-tunbergy-89889409.html
Իսրայելը կանգնեցրել է նավը, որում եղել է էկոակտիվիստ Թունբերգը
Իսրայելը կանգնեցրել է նավը, որում եղել է էկոակտիվիստ Թունբերգը
Sputnik Արմենիա
էկոակտիվիստը կոչ է արել ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա։ 09.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-09T11:51+0400
2025-06-09T11:51+0400
2025-06-09T11:53+0400
իսրայել
նավ
գազայի հատված
գրետա թունբերգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/09/89886643_0:0:1920:1080_1920x0_80_0_0_7281193ebd2a078f985e275baaaaf66c.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Իսրայելը կանգնեցրել է նավը, որում եղել է շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, ինչպես նաև այլ ակտիվիստներ, որոնք փորձել են ճեղքել Գազայի ծովային շրջափակումը և մարդասիրական օգնություն հասցնել։Լրատվամիջոցները հաղորդում են, որ անօդաչուները շրջապատել են «Մադլեն» նավը և վրան սպիտակ նյութ ցողել, դրանից հետո նավ են բարձրացել իսրայելցի զինվորները։Էկոակտիվիստը հայտարարել է, որ Իսրայելը կամ նրա դաշնակից ուժերն իրեն առևանգել են։ Նա կոչ է արել ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա՝ իր ազատ արձակումն ապահովելու համար։Իսրայելի ԱԳՆ–ն հայտարարել է, որ «Մադլեն» նավն ուղևորվել է դեպի Իսրայելի ափեր, սպասվում է, որ ուղևորները կվերադառնան հարազատ երկրներ։«Մադլեն» առագաստանավը, որում եղել են Թունբերգը, «Գահերի խաղը» սերիալից հայտնի իռլանդացի դերասան Լիամ Քանինգհեմըև ևս մոտ 10 պաղեստինամետ ակտիվիստներ, Եգիպտոսից ուղևորվում էր Գազայի հատված։ Ակտիվիստները հայտարարել են, որ անկլավ են ուղևորվում մարդասիրական առաքելությամբ։ Իսրայելի իշխանություններն այդ գործողությունն ընկալում են որպես լայն հասարակական արձագանք առաջացնելու և աշխարհում հակաիսրայելական տրամադրություններ բորբոքելու փորձ։Հիշեցնենք` Իսրայելը գրեթե երկու ամիս հրադադարից հետո մարտի 18-ի գիշերը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ պատճառը ՀԱՄԱՍ շարժման դիրքորոշումն է, որը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և ազատ արձակել իսրայելցի պատանդներին:Պաղեստինյան կողմն իր հերթին Իսրայելին մեղադրեց ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու, պատերազմը վերջնականապես դադարեցնելու և զորքերը Գազայից դուրս բերելու շուրջ բանակցություններից հրաժարվելու համար։«Times of Israel»–ը հրապարակել է Ուիտկոֆի` Գազայի հատվածի վերաբերյալ ենթադրյալ ծրագիրը
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/09/89886643_463:0:1903:1080_1920x0_80_0_0_fa7184def3c140095263df6d4af3d483.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, նավ, գազայի հատված, գրետա թունբերգ, видео
իսրայել, նավ, գազայի հատված, գրետա թունբերգ, видео
Իսրայելը կանգնեցրել է նավը, որում եղել է էկոակտիվիստ Թունբերգը
11:51 09.06.2025 (Թարմացված է: 11:53 09.06.2025) էկոակտիվիստը կոչ է արել ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Իսրայելը կանգնեցրել է նավը, որում եղել է շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, ինչպես նաև այլ ակտիվիստներ, որոնք փորձել են ճեղքել Գազայի ծովային շրջափակումը և մարդասիրական օգնություն հասցնել։
Լրատվամիջոցները հաղորդում են, որ անօդաչուները շրջապատել են «Մադլեն» նավը և վրան սպիտակ նյութ ցողել, դրանից հետո նավ են բարձրացել իսրայելցի զինվորները։
Էկոակտիվիստը հայտարարել է, որ Իսրայելը կամ նրա դաշնակից ուժերն իրեն առևանգել են։ Նա կոչ է արել ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա՝ իր ազատ արձակումն ապահովելու համար։
«Մեզ առևանգել են միջազգային ջրերում իսրայելական օկուպացիոն ուժերը կամ Իսրայելին աջակցող ուժերը։ Կոչ եմ անում ընտանիքիս, ընկերներիս և բարեկամներին ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա՝ ինձ և մյուսներին հնարավորինս շուտ ազատելու համար», – հայտարարել է Թունբերգը։
Իսրայելի ԱԳՆ–ն հայտարարել է, որ «Մադլեն» նավն ուղևորվել է դեպի Իսրայելի ափեր, սպասվում է, որ ուղևորները կվերադառնան հարազատ երկրներ։
«Մադլեն» առագաստանավը, որում եղել են Թունբերգը, «Գահերի խաղը» սերիալից հայտնի իռլանդացի դերասան Լիամ Քանինգհեմըև ևս մոտ 10 պաղեստինամետ ակտիվիստներ, Եգիպտոսից ուղևորվում էր Գազայի հատված։ Ակտիվիստները հայտարարել են, որ անկլավ են ուղևորվում մարդասիրական առաքելությամբ։ Իսրայելի իշխանություններն այդ գործողությունն ընկալում են որպես լայն հասարակական արձագանք առաջացնելու և աշխարհում հակաիսրայելական տրամադրություններ բորբոքելու փորձ։
Հիշեցնենք` Իսրայելը գրեթե երկու ամիս հրադադարից հետո մարտի 18-ի գիշերը
վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ պատճառը ՀԱՄԱՍ շարժման դիրքորոշումն է, որը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և ազատ արձակել իսրայելցի պատանդներին:
Պաղեստինյան կողմն իր հերթին Իսրայելին մեղադրեց ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու, պատերազմը վերջնականապես դադարեցնելու և զորքերը Գազայից դուրս բերելու շուրջ բանակցություններից հրաժարվելու համար։