https://arm.sputniknews.ru/20250609/hamemateli-e-marshali-plani-het-medinskin-ukrainajum-amn-i-hskajakan-tsakhseri-masin-89911419.html
«Համեմատելի է Մարշալի պլանի հետ». Մեդինսկին՝ Ուկրաինայում ԱՄՆ-ի հսկայական ծախսերի մասին
«Համեմատելի է Մարշալի պլանի հետ». Մեդինսկին՝ Ուկրաինայում ԱՄՆ-ի հսկայական ծախսերի մասին
Sputnik Արմենիա
Մեդինսկին կասկածի տակ է դրել Ուկրաինայի հետ ԱՄՆ-ի համաձայնագրերի տնտեսական նպատակահարմարությունը, օրինակ՝ հազվագյուտ մետաղների ոլորտում։ 09.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-09T21:12+0400
2025-06-09T21:12+0400
2025-06-09T21:12+0400
վլադիմիր մեդինսկի
ամն
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/09/89909653_39:0:1280:698_1920x0_80_0_0_b09439abc0afe18bec63ef33ea637d96.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Ռուսաստանի համար մնում է հասկանալի և կանխատեսելի, քանի որ նա առաջնորդվում է բացառապես իր երկրի ազգային շահերով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին RT-ի «Սանչեսի էֆեկտը» շոուի շրջանակներում ամերիկացի լրագրող Ռիկ Սանչեսին տված հարցազրույցում։«Թրամփի ելույթներում տեսանելի են Ամերիկայի շահերը։ Նա գործում է ազգային առաջնահերթությունների շրջանակներում։ Այս առումով նրա քաղաքականությունը մեզ համար դեռ շատ հասկանալի է», - նշել է Մեդինսկին։Նա նաև կարծիք է հայտնել, որ ամերիկյան տնտեսությունը կարող է զգալի օգուտներ ստանալ Ռուսաստանի հետ գործընկերությունից, հատկապես խաղաղ կարգավորման պայմաններում: Մասնավորապես, նա կասկածի տակ է դրել Ուկրաինայի հետ ԱՄՆ-ի համաձայնագրերի տնտեսական նպատակահարմարությունը, օրինակ՝ հազվագյուտ մետաղների ոլորտում։Նրա խոսքով՝ հակամարտության խաղաղ կարգավորման դեպքում ԱՄՆ-ն ոչ միայն կազատվեր ռազմական ծախսերից, այլև զգալի տնտեսական օգուտներ կստանար:Մեդինսկին հավելել է, որ ԱՄՆ-ն արդեն միլիարդավոր դոլարներ է ծախսել Ուկրաինայի պատերազմի վրա, ինչը համեմատելի է Մարշալի ծրագրի հետ (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևմտյան Եվրոպան վերականգնելու նպատակով-խմբ.):
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/09/89909653_303:0:1234:698_1920x0_80_0_0_7fb53c82ba5cbd06d1229fa8c3a27b2b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր մեդինսկի, ամն, ռուսաստան, ուկրաինա, видео
վլադիմիր մեդինսկի, ամն, ռուսաստան, ուկրաինա, видео
«Համեմատելի է Մարշալի պլանի հետ». Մեդինսկին՝ Ուկրաինայում ԱՄՆ-ի հսկայական ծախսերի մասին
Մեդինսկին կասկածի տակ է դրել Ուկրաինայի հետ ԱՄՆ-ի համաձայնագրերի տնտեսական նպատակահարմարությունը, օրինակ՝ հազվագյուտ մետաղների ոլորտում։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Ռուսաստանի համար մնում է հասկանալի և կանխատեսելի, քանի որ նա առաջնորդվում է բացառապես իր երկրի ազգային շահերով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին RT-ի «Սանչեսի էֆեկտը» շոուի շրջանակներում ամերիկացի լրագրող Ռիկ Սանչեսին տված հարցազրույցում։
«Թրամփի ելույթներում տեսանելի են Ամերիկայի շահերը։ Նա գործում է ազգային առաջնահերթությունների շրջանակներում։ Այս առումով նրա քաղաքականությունը մեզ համար դեռ շատ հասկանալի է», - նշել է Մեդինսկին։
Նա նաև կարծիք է հայտնել, որ ամերիկյան տնտեսությունը կարող է զգալի օգուտներ ստանալ Ռուսաստանի հետ գործընկերությունից, հատկապես խաղաղ կարգավորման պայմաններում: Մասնավորապես, նա կասկածի տակ է դրել Ուկրաինայի հետ ԱՄՆ-ի համաձայնագրերի տնտեսական նպատակահարմարությունը, օրինակ՝ հազվագյուտ մետաղների ոլորտում։
«Դուք հազվագյուտ մետաղների մասին ինչ-որ պայմանագիր եք ստորագրել։ Բայց այս բոլոր հազվագյուտ հողային մետաղները ծովի մի կաթիլ են՝ համեմատած Ռուսաստանի անթիվ բնական պաշարների հետ: Պատկերացրեք, թե որքան կարող էին վաստակել ամերիկյան բիզնեսը, ամերիկյան քաղաքացիները, եթե Ռուսաստանում ունենային շահավետ ներդրումային ծրագրեր, զարգացնեին գործընկերային հարաբերություններ և առևտուր», - ասել է Մեդինսկին։
Նրա խոսքով՝ հակամարտության խաղաղ կարգավորման դեպքում ԱՄՆ-ն ոչ միայն կազատվեր ռազմական ծախսերից, այլև զգալի տնտեսական օգուտներ կստանար:
Մեդինսկին հավելել է, որ ԱՄՆ-ն արդեն միլիարդավոր դոլարներ է ծախսել Ուկրաինայի պատերազմի վրա, ինչը համեմատելի է Մարշալի ծրագրի հետ (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևմտյան Եվրոպան վերականգնելու նպատակով-խմբ.):