00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեպի Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը 2026 թվականին պետք է պատրաստ լինի. նախարար

© Sputnik / Aram NersesyanՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը
Բաժանորդագրվել
Կառուցապատողի ֆինանսական դժվարությունների պատճառով շինարարությունը երկար ժամանակ ձգձգվում էր, սակայն ներկայում աշխատանքներն ընթանում են արագ տեմպով։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Իրանի և Հայաստանի միջև նոր էլեկտրահաղորդման գիծը պետք է շահագործման հանձնվի 2026 թվականին: Այս մասին 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Խուդաթյանը հիշեցրեց, որ սա երկու երկրներն իրար կապող արդեն երրորդ էլեկտրահաղորդման գիծն է։ Շինարարությունը սկսվել է գրեթե տասը տարի առաջ, սակայն գործընթացը բազմիցս ձգձգվել է կապալառուի՝ իրանական «Sunir» ընկերության ֆինանսական դժվարությունների պատճառով։ Ներկայում աշխատանքների տեմպերը նկատելիորեն արագացել են. բուն գծի և այն սպասարկող ենթակայանների շինարարությունն ընթանում է միաժամանակ։
«Այժմ Գորիսի հատվածում տեղակայվում են հենասյուներ, առաջիկայում կսկսվի լարերի ձգումը։ Գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի շինարարությունն ավարտենք մինչև ընթացիկ տարվա վերջ, հույս ունենք 2026 թվականին գործարկել այն», - նշեց նախարարը։
Նրա խոսքով` նոր էլեկտրահաղորդման գծի գործարկումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար. այն թույլ կտա եռապատկել դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման կամ տարանցման ծավալը:
Նշենք, որ Հայաստանի և Իրանի միջև գործող երկու գծերն աշխատում են 220 կՎ լարմամբ: Նոր գիծը բաղկացած է լինելու երկու շղթաներից՝ յուրաքանչյուրը 400 կՎ լարմամբ։ Նշենք նաև, որ նախագծի ավարտի ժամկետները բազմիցս հետաձգվել են։
Լրահոս
0