00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Итальянская мафия против коммунистического режима
15:04
23 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Сицилийская мафия, резня в Портелла-делла-Джинестре
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
0 ր
18:18
42 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անվտանգության բարձիկ Փաշինյանի համար. քաղտեխնոլոգը` իմպիչմենտի գործընթացի մասին

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2025
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի դիտարկմամբ` իմպիչմենտի գործընթացը նախաձեռնողների սկզբնական նպատակը ՀՀ երկրորդ նախագահին խաղի մեջ ներգրավելն էր ու դրանով նրան` իբրև քաղաքական գործիչ, հաջորդ տարվա ընտրություններից առաջ ոչնչացնելը։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Իմպիչմենտի գործընթացում վարչապետի թեկնածուի անձը էական չէ, էական է, թե որքան քվե կհաջողվի ստանալ «Քաղաքացիական պայմանագրից». Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` խոսելով ընդդիմության նախաձեռնության ներկա փուլի և հնարավոր հանգուցալուծման մասին։
«Այստեղ էական չէ` թեկնածուն լավն է, թե վատն է, սա է, թե նա է։ Խնդիրը մեկնարկելու մեջ չէ, այլ ավարտելու։ Եթե մեկնարկում ես ու չես ավարտում գործընթացը, դու վարչապետի համար 6 ամսվա անվտանգության բարձիկ ես թողնում, իսկ 6 ամիս հետո տարին անցնում է, և հունվարից արդեն սկսվելու է նախընտրական շրջանը։ Բնականաբար, այլևս որևէ մեկը ինպիչմենտ չի կարող նախաձեռնել, որովհետև առջևում ընտրություններ են»,– նշում է քաղտեխնոլոգը։
Հիշեցնենք` Հանրապետական կուսակցության առաջարկով Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը անցած շաբաթվա վերջին որպես վարչապետի թեկնածու առաջադրեց ՀՀԿ խորհրդի անդամ, Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին՝ առաջարկելով նաև նախապատրաստել ԱԺ որոշման նախագիծ՝ «գործող վարչախմբի պարագլխին անվստահություն հայտնելու գործընթացը մեկնարկելու համար»։
Համբարձումյանը, սակայն, այս գործընթացում վարչապետի միակ թեկնածուն չէ։ Մինչ այդ «Քաղպայմանագիր» խմբացությունից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը որպես վարչապետի թեկնածու առաջադրել էին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ «Հայաստան» դաշինքի ղեկավար ՀՀ երկրորդ նախագահ, Ռոբերտ Քոչարյանը իմպիչմենտի նախաձեռնությունն ի սկզբանե անիրատեսական էր որակել։ Հանրապետականն էլ «Հայաստան» դաշինքին մեղադրում է գործընթացին չմիանալու համար։
Արմեն Բադալյանի դիտարկմամբ` իմպիչմենտի գործընթացը նախաձեռնողների սկզբնական նպատակը ՀՀ երկրորդ նախագահին խաղի մեջ ներգրավելն էր ու դրանով նրան` իբրև քաղաքական գործիչ, հաջորդ տարվա ընտրություններից առաջ ոչնչացնելը։ Բայց, քանի որ դա չստացվեց, հիմա տարբեր թեկնածուների անուններ շրջանառելով, փորձում են շեղել գործընթացի ընթացքը և ձգձգել մինչև հերթական ընտրություններ։
«Խնդիրը թեկնածուի անձի մեջ չէ, այլ նրանում, թե «Պատիվ ունեմը» կկարողանա՞ ՔՊ–ից 21 ձայն բերել։ Եթե այո, ապա «Հայաստան» դաշինքը, համարեք, ստորագրել է այդ թեկնածուի անվան տակ»,– ասում է մեր զրուցակիցը։
Արմեն Բադալյանը հիշեցնում է, որ իմպիչմենտի համար անհրաժեշտ է 54 պատգամավորի քվե։ Ներկա պահին «Հայաստան» խմբակցությունը 28 պատգամավոր ունի, «Պատիվ ունեմը»՝ 6, «ՔՊ»–ից, ըստ Բադալյանի անհրաժեշտ կլինի ստանալ նվազագույնը 20, իսկ ապահովության համար` 21 ձայն։ Ընդ որում, ըստ նրա, «Հայաստան» խմբակցության հետ բանակցությունները «Պատիվ ունեմը» պետք է սկսի արդեն ՔՊ–ից անհրաժեշտ ձայներն ունենալու պարագայում։
Հայտնի է ՀՀ Ազգային ժողովի հաջորդ ընտրությունների օրը
Հակառակ դեպքում, նրա խոսքով` «Հայաստան» դաշինքը կմտնի մի խաղի մեջ, որի նպատակը գործող վարչապետի համար անվտանգության բարձիկ ապահովելն է։
Հատկանշական է, որ «Պատիվ ունեմի» հայտարարությունից հետո սպավում էր, որ ՀՀԿ–ն իմպիչմենտի շրջանակում վարչապետի թեկնածու կառաջադրի կուսակցության փոխնախագահ, «քաղբանտարկյալ» հռչակված Արմեն Աշոտանին։ Բայց առաջադրվեց հանրային ոչ բավարար ճանաչում ունեցող Մասիսի քաղաքապետը։
Քաղտեխնոլոգը սա մեկնաբանում է նրանով, որ «Հայաստան» դաշինքի դեմ քննադատություններով հայտնի Աշոտյանը հնարավոր է չընդունվեր Քոչարյանի թիմի կողմից։ Ամեն դեպքում, անկախ անձերից, Արմեն Բադալյանի համոզմամբ, «Հայաստան» դաշինքի դիրքորոշումը իմպիչմենտի գործընթացի նկատմամբ պետք է լինի հստակ. ՔՊ–ից 20-21 ձայն կա՝ միանում ենք, չկա՝ չենք միանում։
Լրահոս
0