https://arm.sputniknews.ru/20250608/vortegh-en-erevanum-handipum-tunavvor-odzer-ev-inch-petq-e-imanal-dranc-masin-89814031.html
Որտեղ են Երևանում հանդիպում թունավոր օձեր, և ինչ պետք է իմանալ դրանց մասին
Որտեղ են Երևանում հանդիպում թունավոր օձեր, և ինչ պետք է իմանալ դրանց մասին
Sputnik Արմենիա
Երևանում բացօթյա հանգստի սեզոնը վաղուց է սկսվել։ Այնինչ մայրաքաղաքի որոշ հայտնի զբոսայգիներում օձեր են հայտնաբերվել, որոնց գոյության մասին քչերն են կասկածում։... 08.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-08T09:55+0400
2025-06-08T09:55+0400
2025-06-08T09:55+0400
օձ
հեղինակներ
երևան
ամառային հանգիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/04/89696287_0:50:947:583_1920x0_80_0_0_e8601e383d56917bfcf6cb710aaedb33.jpg
Բուսաբանական այգին, Մարզահամերգային համալիրի հարակից այգին, Ջրվեժի անտառը երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ամենասիրելի վայրերից են զբոսանքների և բացօթյա հանգստի համար: Այնինչ այս բոլոր այգիներում օձեր կան։Սա, իհարկե, բնավ չի նշանակում, որ պետք չէ այգիներ գնալ, բայց օձի հետ հանդիպմանը պատրաստ լինելը չի խանգարի, նույնիսկ եթե հավանականությունը շատ փոքր է:Մայրաքաղաքի կանաչ գոտիներում և շրջակայքում հանդիպում են ոչ թունավոր օձեր, լորտուներ, ինչպես նաև Հայաստանի ամենամեծ և ամենաթունավոր սողունը՝ գյուրզան: Ընդհանուր առմամբ Հայաստանում կա 22-24 տեսակի օձ, որոնցից միայն 4-ն են թունավոր։Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը պարզաբանում է, որ սողունները, որպես կանոն, խուսափում են մարդու հետ հանդիպումից: Նրանք հարձակվում են միայն այն դեպքում, երբ մարդը նրանց անակնկալի է բերում՝ թաքնվելու հնարավորություն չթողնելով։ Նրանք կարող են նաև ագրեսիա ցուցաբերել իրենց տարածքը կամ սերունդը պաշտպանելու համար:Մասնագետը նախազգուշացնում է, որ օձերն առավել ագրեսիվ են զուգավորման շրջանում, որը տևում է մարտից մինչև մայիս (վատ եղանակը և հաճախակի անձրևները կարող են երկարացնել այս ժամանակահատվածը մինչև հունիսի սկիզբ):Մարդն է հանում օձերին բներից. փորձագետը՝ սողունների ակտիվացման մասին«Եթե տարածքը ծածկված է խիտ բուսականությամբ, նախքան դրա մեջ մտնելը մի քանի անգամ ոտքը գետնին խփեք։ Օձերը խուլ են, բայց հիանալի զգում են վիբրացիան և շտապում են թաքնվել: Ոչ մի դեպքում թույլ մի տվեք երեխաներին ցատկել կիրճերի մոտի քարքարոտ մասերով, շրջել քարերը, մտնել չոր տերևների, խոտի դեզի մեջ. սրանք գյուրզայի սիրելի վայրերն են»,-ասում է նա։Պիպոյանն ընդգծում է, որ Բուսաբանական այգում գյուրզայի հանդիպելու հավանականությունը չնչին է, բայց չի կարելի բացառել, որ այնտեղ գյուրզաներ ապրում են։Ի՞նչ անել օձի խայթոցի դեպքումԽայթել կարող են ինչպես թունավոր, այնպես էլ ոչ թունավոր օձերը, ուստի շատ կարևոր է տարբերակել խայթոցների տեսակները: Թունավոր օձի խայթոցի դեպքում մաշկի վրա երկու մեծ, խորը, կարմիր բշտիկ է մնում` թունավոր ատամների հետքեր: Այս դեպքում անհրաժեշտ է տուժածին անհապաղ տեղափոխել հիվանդանոց։Մեկ ժամվա ընթացքում շիճուկի ներարկումը 99 տոկոս դեպքերում փրկում է տուժածին։ Եթե մեկ ժամից ավելի է անցել, արդեն անհրաժեշտ է մի քանի օր շարունակ օրգանիզմը մաքրել ֆիզլուծույթով։Ոչ թունավոր օձի խայթոցի հետքը ցանի է նման։ Սովորաբար խայթոցի տեղում այտուց է հայտնվում, որն անցնում է օրվա ընթացքում։ Հազվագյուտ դեպքերում ոչ թունավոր օձի խայթոցը կարող է գլխապտույտ և նույնիսկ հալյուցինացիաներ առաջացնել, բայց դա կյանքի համար վտանգ չի ներկայացնում:Վտանգավոր կարող է լինել օձի ատամներից փոխանցվող վարակը, ուստի մասնագետը խորհուրդ է տալիս վերքերից սեղմել-հանել արյունը։ Զգոն պետք է լինեն հատկապես ալերգիկները, քանի որ նրանց համար հետևանքները կարող են շատ ծանր լինել:ՀՀ–ում մեկ տարում օձի խայթոցի 111 դեպք է գրանցվել. տուժածին օգնելու առաջին քայլերըԻ դեպ, թունավոր օձի խայթոցից հետո արյունը ֆիզիկապես հնարավոր չէ քամել, քանի որ թույնի ազդեցությամբ այն անմիջապես մակարդվում է, ուստի անօգուտ փորձերը կարող են միայն վնասել: Երկու դեպքում էլ խայթոցները շատ ցավոտ են, և դրանք անհնար է չզգալ:Օձի խայթոցի դեպքերը Հայաստանում անցած և ընթացիկ տարումԱԻՆ-ից մեզ տրամադրած վիճակագրության համաձայն՝ նախորդ տարի ստացվել է օձերի հետ կապված 199 կանչ։ Գերատեսչության աշխատակիցները հայտնաբերել են 111 օձ, որոնցից 28-ը՝ թունավոր։ Արձանագրվել է նաև խայթոցի 16 դեպք։Այս տարի ԱԻՆ-ում ստացվել է արդեն 251 ահազանգ, 129 դեպքում մասնագետները հայտնաբերել են սողուններին: Նրանցից 32-ը թունավոր են եղել։ Խայթոցի 8 դեպք է գրանցվել։Բարեբախտաբար, ո՛չ անցած, ո՛չ էլ այս տարի օձի խայթոցներից մահեր չեն գրանցվել։Ամենաշատ կանչերը գրանցվել են Երևանում, ապա Կոտայքում, Արարատում և Արմավիրում: Խայթոցի 8 դեպքից 4-ը եղել են Վայոց Ձորի մարզում, 2-ը՝ Տավուշի մարզում, 1-ական դեպք՝ Երևանում և Արագածոտնում:Պատահականության սկզբունքով զանգահարել ենք Հայաստանի, մասնավորապես՝ Եղեգնաձորի, Արտաշատի և Կապանի բժշկական կենտրոններ՝ պարզելու, թե որքանով են նրանք պատրաստ օձի խայթոցների դեպքերին: Այս բոլոր հիվանդանոցներից մեզ հայտնեցին, որ պոլիվալենտ շիճուկն առկա է։ Ի դեպ, դրա պիտանելիության ժամկետը մոտ մեկ տարի է, իսկ գինը բավականին բարձր է՝ մեկ չափաբաժնի համար 120-150 հազար դրամ (300-390 դոլար)։Մի՛ սպանեք օձերինՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն օրերս հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով օձերի նկատմամբ տարածվող վախի և ագրեսիայի կապակցությամբ: Կարևոր է հիշել, որ սողունները էկոհամակարգի կարևորագույն բաղկացուցիչ են, քանի որ հենց նրանք են վերահսկում վնասատուների քանակը և օգնում պահպանել բնական հավասարակշռությունը:«Ոչ բոլոր օձերն են վտանգավոր, իսկ Հայաստանում ապրող տեսակներից միայն մի քանիսն են թունավոր։ Բայց մարդիկ մարդիկ հաճախ սպանում են բոլոր օձերին՝ առանց տարբերակելու»,-նշվում է հաղորդագրության մեջ։Նախարարությունը խորհուրդ է տալիս օձի հետ հանդիպելիս խուճապի չմատնվել և դիմել արտակարգ իրավիճակների նախարարություն:Ի՞նչ է պետք անել օձի հանդիպելիս` սատկացնե՞լ, թե՞ նկարել. մասնագետի խորհուրդը
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Լիլիթ Հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/571/40/5714017_266:0:1334:1068_100x100_80_0_0_a1465eaabaa7263ce5e52223ed2d2950.jpg
Լիլիթ Հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/571/40/5714017_266:0:1334:1068_100x100_80_0_0_a1465eaabaa7263ce5e52223ed2d2950.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/04/89696287_53:0:896:632_1920x0_80_0_0_c50ee33154e0cd8d94267cd9059ab642.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լիլիթ Հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/571/40/5714017_266:0:1334:1068_100x100_80_0_0_a1465eaabaa7263ce5e52223ed2d2950.jpg
օձ, հեղինակներ, երևան, ամառային հանգիստ
օձ, հեղինակներ, երևան, ամառային հանգիստ
Որտեղ են Երևանում հանդիպում թունավոր օձեր, և ինչ պետք է իմանալ դրանց մասին
Երևանում բացօթյա հանգստի սեզոնը վաղուց է սկսվել։ Այնինչ մայրաքաղաքի որոշ հայտնի զբոսայգիներում օձեր են հայտնաբերվել, որոնց գոյության մասին քչերն են կասկածում։ Ինչպես անվտանգ հանգստանալ բնության գրկում, և ինչ անել օձի խայթոցի դեպքում՝ մեր հոդվածում։
Բուսաբանական այգին, Մարզահամերգային համալիրի հարակից այգին, Ջրվեժի անտառը երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ամենասիրելի վայրերից են զբոսանքների և բացօթյա հանգստի համար: Այնինչ այս բոլոր այգիներում օձեր կան։
Սա, իհարկե, բնավ չի նշանակում, որ պետք չէ այգիներ գնալ, բայց օձի հետ հանդիպմանը պատրաստ լինելը չի խանգարի, նույնիսկ եթե հավանականությունը շատ փոքր է:
Մայրաքաղաքի կանաչ գոտիներում և շրջակայքում հանդիպում են ոչ թունավոր օձեր, լորտուներ, ինչպես նաև Հայաստանի ամենամեծ և ամենաթունավոր սողունը՝ գյուրզան: Ընդհանուր առմամբ Հայաստանում կա 22-24 տեսակի օձ, որոնցից միայն 4-ն են թունավոր։
Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը պարզաբանում է, որ սողունները, որպես կանոն, խուսափում են մարդու հետ հանդիպումից: Նրանք հարձակվում են միայն այն դեպքում, երբ մարդը նրանց անակնկալի է բերում՝ թաքնվելու հնարավորություն չթողնելով։ Նրանք կարող են նաև ագրեսիա ցուցաբերել իրենց տարածքը կամ սերունդը պաշտպանելու համար:
Մասնագետը նախազգուշացնում է, որ օձերն առավել ագրեսիվ են զուգավորման շրջանում, որը տևում է մարտից մինչև մայիս (վատ եղանակը և հաճախակի անձրևները կարող են երկարացնել այս ժամանակահատվածը մինչև հունիսի սկիզբ):
«Եթե տարածքը ծածկված է խիտ բուսականությամբ, նախքան դրա մեջ մտնելը մի քանի անգամ ոտքը գետնին խփեք։ Օձերը խուլ են, բայց հիանալի զգում են վիբրացիան և շտապում են թաքնվել: Ոչ մի դեպքում թույլ մի տվեք երեխաներին ցատկել կիրճերի մոտի քարքարոտ մասերով, շրջել քարերը, մտնել չոր տերևների, խոտի դեզի մեջ. սրանք գյուրզայի սիրելի վայրերն են»,-ասում է նա։
Պիպոյանն ընդգծում է, որ Բուսաբանական այգում գյուրզայի հանդիպելու հավանականությունը չնչին է, բայց չի կարելի բացառել, որ այնտեղ գյուրզաներ ապրում են։
Ի՞նչ անել օձի խայթոցի դեպքում
Խայթել կարող են ինչպես թունավոր, այնպես էլ ոչ թունավոր օձերը, ուստի շատ կարևոր է տարբերակել խայթոցների տեսակները: Թունավոր օձի խայթոցի դեպքում մաշկի վրա երկու մեծ, խորը, կարմիր բշտիկ է մնում` թունավոր ատամների հետքեր: Այս դեպքում անհրաժեշտ է տուժածին անհապաղ տեղափոխել հիվանդանոց։
«Կարևոր է իմանալ, որ գյուրզայի խայթոցը մահացու է, և եթե ժամանակին բժշկական օգնություն չտրամադրվի, մարդը չի փրկվի։ Ցանկացած հակահիստամիններն ու քսուքներն այստեղ բացարձակ անօգուտ են։ Միակ ճիշտ գործողությունը մարդուն շտապ հիվանդանոց հասցնելն է։ Ընթացքում պետք է տուժածին շատ ջուր տալ և հաճախ դատարկել միզապարկը, քանի որ թույնն առաջին հերթին արգելակում է երիկամները»,-զգուշացնում է մասնագետը։
Մեկ ժամվա ընթացքում շիճուկի ներարկումը 99 տոկոս դեպքերում փրկում է տուժածին։ Եթե մեկ ժամից ավելի է անցել, արդեն անհրաժեշտ է մի քանի օր շարունակ օրգանիզմը մաքրել ֆիզլուծույթով։
Ոչ թունավոր օձի խայթոցի հետքը ցանի է նման։ Սովորաբար խայթոցի տեղում այտուց է հայտնվում, որն անցնում է օրվա ընթացքում։ Հազվագյուտ դեպքերում ոչ թունավոր օձի խայթոցը կարող է գլխապտույտ և նույնիսկ հալյուցինացիաներ առաջացնել, բայց դա կյանքի համար վտանգ չի ներկայացնում:
Վտանգավոր կարող է լինել օձի ատամներից փոխանցվող վարակը, ուստի մասնագետը խորհուրդ է տալիս վերքերից սեղմել-հանել արյունը։ Զգոն պետք է լինեն հատկապես ալերգիկները, քանի որ նրանց համար հետևանքները կարող են շատ ծանր լինել:
Ի դեպ, թունավոր օձի խայթոցից հետո արյունը ֆիզիկապես հնարավոր չէ քամել, քանի որ թույնի ազդեցությամբ այն անմիջապես մակարդվում է, ուստի անօգուտ փորձերը կարող են միայն վնասել: Երկու դեպքում էլ խայթոցները շատ ցավոտ են, և դրանք անհնար է չզգալ:
Օձի խայթոցի դեպքերը Հայաստանում անցած և ընթացիկ տարում
ԱԻՆ-ից մեզ տրամադրած վիճակագրության համաձայն՝ նախորդ տարի ստացվել է օձերի հետ կապված 199 կանչ։ Գերատեսչության աշխատակիցները հայտնաբերել են 111 օձ, որոնցից 28-ը՝ թունավոր։ Արձանագրվել է նաև խայթոցի 16 դեպք։
Այս տարի ԱԻՆ-ում ստացվել է արդեն 251 ահազանգ, 129 դեպքում մասնագետները հայտնաբերել են սողուններին: Նրանցից 32-ը թունավոր են եղել։ Խայթոցի 8 դեպք է գրանցվել։
Բարեբախտաբար, ո՛չ անցած, ո՛չ էլ այս տարի օձի խայթոցներից մահեր չեն գրանցվել։
Ամենաշատ կանչերը գրանցվել են Երևանում, ապա Կոտայքում, Արարատում և Արմավիրում: Խայթոցի 8 դեպքից 4-ը եղել են Վայոց Ձորի մարզում, 2-ը՝ Տավուշի մարզում, 1-ական դեպք՝ Երևանում և Արագածոտնում:
Պատահականության սկզբունքով զանգահարել ենք Հայաստանի, մասնավորապես՝ Եղեգնաձորի, Արտաշատի և Կապանի բժշկական կենտրոններ՝ պարզելու, թե որքանով են նրանք պատրաստ օձի խայթոցների դեպքերին: Այս բոլոր հիվանդանոցներից մեզ հայտնեցին, որ պոլիվալենտ շիճուկն առկա է։ Ի դեպ, դրա պիտանելիության ժամկետը մոտ մեկ տարի է, իսկ գինը բավականին բարձր է՝ մեկ չափաբաժնի համար 120-150 հազար դրամ (300-390 դոլար)։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն օրերս հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով օձերի նկատմամբ տարածվող վախի և ագրեսիայի կապակցությամբ: Կարևոր է հիշել, որ սողունները էկոհամակարգի կարևորագույն բաղկացուցիչ են, քանի որ հենց նրանք են վերահսկում վնասատուների քանակը և օգնում պահպանել բնական հավասարակշռությունը:
«Ոչ բոլոր օձերն են վտանգավոր, իսկ Հայաստանում ապրող տեսակներից միայն մի քանիսն են թունավոր։ Բայց մարդիկ մարդիկ հաճախ սպանում են բոլոր օձերին՝ առանց տարբերակելու»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը խորհուրդ է տալիս օձի հետ հանդիպելիս խուճապի չմատնվել և դիմել արտակարգ իրավիճակների նախարարություն: