00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
7 ր
Սերժ Սարգսյան
17:08
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
19:07
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շիրակում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից․ ահազանգում է պատգամավորը

© Photo : Social media of Mher MelkonyanՇիրակի մարզ
Շիրակի մարզ - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2025
Շիրակի մարզ
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծել է, որ գյուղացին ոչ միայն կորցնում է ապրուստի աղբյուրը, այլև հիվանդությունը շարունակվում է տարածվել, համապատասխան կառույցներն էլ որևէ լուրջ գործողություն չեն անում։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik․ Շիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Մելքոնյանը։ Նրա խոսքով՝ Աշոցք համայնքի բազմաթիվ բնակավայրերում վարակված անասուններ կան, մինչդեռ պետական կառույցները լուռ են։
«Ո՛չ վերահսկողություն կա, ո՛չ լուրջ փոխհատուցում, ո՛չ պատասխանատվություն։ Այս իրավիճակն այլևս ոչ թե մասնագիտական բացթողում է, այլ իշխանությունների հանցավոր անփութություն»,- գրել է Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ գյուղացին ոչ միայն կորցնում է ապրուստի աղբյուրը, այլև հիվանդությունը շարունակվում է տարածվել, համապատասխան կառույցներն էլ որևէ լուրջ գործողություն չեն անում։
Պատգամավորը դիմում է պետական կառույցներին՝ պահանջելով շտապ արձագանք, համապարփակ ստուգումներ մարզում, արդար փոխհատուցում կրած վնասների դիմաց։ Մելքոնյանն ընդգծում է՝ անհրաժեշտ է նաև բրուցելոզի կանխարգելման նպատակով իրազեկման համապետական արշավ իրականացնել։
Նախազգուշացնում է՝ համապատասխան քայլեր չձեռնարկելու դեպքում համաճարակը կհասնի մարզի մյուս համայնքներ։
Նշենք, որ բրուցելոզի վարակման մի շարք դեպքեր են արձանագրվել վերջին շաբաթներին Գեղարքունիքի մարզում։ Մայիսի 22-ին գրել էինք, որ մարզի Չկալովկա գյուղում բրուցելոզով վարակվել են 46 գլուխ խոշոր եղջերավոր և 81 գլուխ մանր եղջերավոր անասուններ։ Նույն օրը հայտնի դարձավ, որ մարդկանց մոտ ևս վարակ է արձանագրվել։ Մայիսի 30-ի դրությամբ՝ Չկալովկա գյուղում բրուցելոզով վարակված բնակիչների թիվը հասել է 10-ի:
Նշենք, որ բրուցելյոզը հիվանդ կենդանիներից մարդուն փոխանցվող վարակ է, որը բնորոշվում է լիմֆոիդ հյուսվածքի, հենաշարժական համակարգի և նյարդային համակարգի ախտահարմամբ:
Վարակը մարդկանց փոխանցվում է հիվանդ կենդանիներից, ինչպիսիք են խոշոր եղջերավոր անասունները, խոզերը, այծերը, ոչխարները: Հայաստանի Հանրապետությունը համարվում է բրուցելոզի էնդեմիկ գոտի: Վարակվածության դեպքեր կարող են գրանցվել բոլոր տարիքային խմբերում: Եթե հիվանդությունը քրոնիկ չի դարձել, ապա բուժումը կարող է տևել 1-2 տարի:
Մարդիկ կարող են վարակվել տավարի, ոչխարի և այծի միս, ինչպես նաև թերի ջերմամշակված, չպաստերիզացված (հում) կաթի կամ վարակված կաթից պատրաստված այլ կաթնամթերք, հատկապես անալի պանիրներ օգտագործելով:
Լրահոս
0