Պատանի շախմատիստ Դավիթ Պողոսյանը ՌԴ-ում բացարձակ չեմպիոն է դարձել
16:42 08.06.2025 (Թարմացված է: 16:43 08.06.2025)
© Photo : Русский дом в ЕреванеՊատանի շախմատիստ Դավիթ Պողոսյանը

Պատանի շախմատիստ Դավիթ Պողոսյանը
© Photo : Русский дом в Ереване
Բաժանորդագրվել
Թիմային հաշվարկում Հայաստանն արծաթ է նվաճել՝ ընդամենը կես միավորով ոսկին զիջելով Լենինգրադի մարզի տանտերերին։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik․ Հայաստանցի պատանի շախմատիստը Հայրենակիցների համաշխարհային 9-րդ խաղերի չեմպիոն է դարձել։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
© Photo : Русский дом в ЕреванеԴավիթ Պողոսյանը և Տատյանա Կուդրյաշովան

Դավիթ Պողոսյանը և Տատյանա Կուդրյաշովան
© Photo : Русский дом в Ереване
Նշվում է, որ հունիսի 2-8-ը Վիբորգում անցկացվող պատանի հայրենակիցների համաշխարհային խաղերում հայկական թիմը փայլուն է հանդես եկել։ Մասնավորաբար, պատանի Դավիթ Պողոսյանը բացարձակ չեմպիոն է ճանաչվել․ արագ շախմատում նա գրավել է 1-ին տեղը՝ 9 հնարավորից վաստակելով 8,5 միավոր և դարձել առաջինը պատանիների ընդհանուր հաշվարկում:
© Photo : Русский дом в ЕреванеՀայրենակիցների համաշխարհային 9-րդ խաղեր

Հայրենակիցների համաշխարհային 9-րդ խաղեր
© Photo : Русский дом в Ереване
Հայաստանյան թիմում ընդգրկված Տատյանա Կուդրյաշովան աղջիկների շրջանում բրոնզե մեդալի է արժանացել, իսկ բլից շախմատում (մինչև 12 տարեկան)՝ արծաթ: «Երկխոսություններ ռուսերեն» ինտելեկտուալ խաղում Տատյանան երկրորդ տեղն է զբաղեցրել:
Թիմային հաշվարկում Հայաստանն արծաթ է նվաճել՝ ոսկին զիջելով Լենինգրադի մարզի տանտերերին։ Մեր թիմին ընդամենը կես միավոր չի բավականացրել ոսկու համար։
© Photo : Русский дом в ЕреванеՀայրենակիցների համաշխարհային 9-րդ խաղեր

Հայրենակիցների համաշխարհային 9-րդ խաղեր
© Photo : Русский дом в Ереване
Նշենք, որ Հայրենակիցների համաշխարհային 9-րդ խաղերին մասնակցել են ընդհանուր 33 մարզիկներ Կիպրոսից, Եգիպտոսից, Մոլդովայից, Թունիսից, Շվեդիայից, Հարավային Կորեայից, Մոնղոլիայից, Չինաստանից, Ռուսաստանից և այլն:
Խաղերի կազմակերպիչներն են ՌԴ սպորտի նախարարությունը և «Ռոսսոտրուդնիչեստվոն»: Մեր շախմատիստների մասնակցությունը հնարավոր է դարձել Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի աջակցությամբ: