https://arm.sputniknews.ru/20250608/nikvol-pashinjani-avtvosharasjuny-vtari-chi-entarkvel-khvosnakn-u-ngnn-herqum-en--89877093.html
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վթարի չի ենթարկվել. խոսնակն ու ՆԳՆ–ն հերքում են
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վթարի չի ենթարկվել. խոսնակն ու ՆԳՆ–ն հերքում են
Sputnik Արմենիա
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Սյունիքից վերադառնալիս վարչապետի շարասյունը վթարի և վրաերթի մասնակից է դարձել։ 08.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-08T20:34+0400
2025-06-08T20:34+0400
2025-06-08T20:59+0400
նիկոլ փաշինյան
ավտովթար
ավտոմեքենա
սյունիք
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0f/43556741_0:108:1198:782_1920x0_80_0_0_4000ca6706cee0ec9217fcd92d407c25.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակը` Նազելի Բաղդասարյանը, հերքել է մամուլում տարածված տեղեկությունը, թե Փաշինյանի ավտոշարասյունը ավտովթարի է ենթարկվել։«Hraparak.am-ի տարածած տեղեկությունը, Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը»,-գրել է նա:Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանի ավտոշարասյունը նաև վթարի է ենթարկել քաղաքացի Շահնազարյան Յուրիկին։ Վերջինիս շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։Ավելի ուշ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը իր սոցցանցում ևս հերքեց տեղեկությունը` դեպքի մասին մանրամասներ ներկայացնելով։Ըստ հաղորդագրության` Արարատի մարզի Արմաշ գյուղում «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։Սարգսյանը ևս նշել է, որ մամուլում տարածված տեղեկություններտը, թե նշված վթարի մասնակից է նաև ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը, չի համապատասխանում իրականությանը։
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0f/43556741_7:0:1192:889_1920x0_80_0_0_35ff205afc0ec0dd8c02386a1b9c6b44.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ավտովթար, ավտոմեքենա, սյունիք, ներքին գործերի նախարարություն (նգն)
նիկոլ փաշինյան, ավտովթար, ավտոմեքենա, սյունիք, ներքին գործերի նախարարություն (նգն)
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վթարի չի ենթարկվել. խոսնակն ու ՆԳՆ–ն հերքում են
20:34 08.06.2025 (Թարմացված է: 20:59 08.06.2025) Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Սյունիքից վերադառնալիս վարչապետի շարասյունը վթարի և վրաերթի մասնակից է դարձել։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակը` Նազելի Բաղդասարյանը, հերքել է մամուլում տարածված տեղեկությունը, թե Փաշինյանի ավտոշարասյունը ավտովթարի է ենթարկվել։
«Hraparak.am-ի տարածած տեղեկությունը, Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը»,-գրել է նա:
Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը այսօր Սյունիքից վերադառնալիս Արմաշ գյուղում ավտովթարի է ենթարկվել, վնասվածքներ են ստացել թիկնապահներից ոմանք։
Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանի ավտոշարասյունը նաև վթարի է ենթարկել քաղաքացի Շահնազարյան Յուրիկին։ Վերջինիս շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
Ավելի ուշ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը իր
սոցցանցում ևս հերքեց տեղեկությունը` դեպքի մասին մանրամասներ ներկայացնելով։
Ըստ հաղորդագրության` Արարատի մարզի Արմաշ գյուղում «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։
«Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ թվում` պարեկային ծառայության կարգախմբի կին ծառայողը ստացել են մարմնական վնասվածքներ ու հոսպիտալացվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,–գրել է նա։
Սարգսյանը ևս նշել է, որ մամուլում տարածված տեղեկություններտը, թե նշված վթարի մասնակից է նաև ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը, չի համապատասխանում իրականությանը։