https://arm.sputniknews.ru/20250608/patani-shakhmatist-davit-pvoghvosjany-rd-um-bacardzak-chempivon-e-dardzel-89873072.html
Պատանի շախմատիստ Դավիթ Պողոսյանը ՌԴ-ում բացարձակ չեմպիոն է դարձել
Պատանի շախմատիստ Դավիթ Պողոսյանը ՌԴ-ում բացարձակ չեմպիոն է դարձել
Sputnik Արմենիա
Թիմային հաշվարկում Հայաստանն արծաթ է նվաճել՝ ընդամենը կես միավորով ոսկին զիջելով Լենինգրադի մարզի տանտերերին։ 08.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-08T16:42+0400
2025-06-08T16:42+0400
2025-06-08T16:43+0400
շախմատ
շախմատիստ
հայ
ռուսաստան
չեմպիոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/08/89871345_0:111:886:609_1920x0_80_0_0_6f5575f6ff123bc762d1bed04d0f071c.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik․ Հայաստանցի պատանի շախմատիստը Հայրենակիցների համաշխարհային 9-րդ խաղերի չեմպիոն է դարձել։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ հունիսի 2-8-ը Վիբորգում անցկացվող պատանի հայրենակիցների համաշխարհային խաղերում հայկական թիմը փայլուն է հանդես եկել։ Մասնավորաբար, պատանի Դավիթ Պողոսյանը բացարձակ չեմպիոն է ճանաչվել․ արագ շախմատում նա գրավել է 1-ին տեղը՝ 9 հնարավորից վաստակելով 8,5 միավոր և դարձել առաջինը պատանիների ընդհանուր հաշվարկում:Հայաստանյան թիմում ընդգրկված Տատյանա Կուդրյաշովան աղջիկների շրջանում բրոնզե մեդալի է արժանացել, իսկ բլից շախմատում (մինչև 12 տարեկան)՝ արծաթ: «Երկխոսություններ ռուսերեն» ինտելեկտուալ խաղում Տատյանան երկրորդ տեղն է զբաղեցրել:Թիմային հաշվարկում Հայաստանն արծաթ է նվաճել՝ ոսկին զիջելով Լենինգրադի մարզի տանտերերին։ Մեր թիմին ընդամենը կես միավոր չի բավականացրել ոսկու համար։Նշենք, որ Հայրենակիցների համաշխարհային 9-րդ խաղերին մասնակցել են ընդհանուր 33 մարզիկներ Կիպրոսից, Եգիպտոսից, Մոլդովայից, Թունիսից, Շվեդիայից, Հարավային Կորեայից, Մոնղոլիայից, Չինաստանից, Ռուսաստանից և այլն:Խաղերի կազմակերպիչներն են ՌԴ սպորտի նախարարությունը և «Ռոսսոտրուդնիչեստվոն»: Մեր շախմատիստների մասնակցությունը հնարավոր է դարձել Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի աջակցությամբ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/08/89871345_0:28:886:693_1920x0_80_0_0_a00e45d2a70a33835ad70e7e07e08d90.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շախմատ, շախմատիստ, հայ, ռուսաստան, չեմպիոն
շախմատ, շախմատիստ, հայ, ռուսաստան, չեմպիոն
Պատանի շախմատիստ Դավիթ Պողոսյանը ՌԴ-ում բացարձակ չեմպիոն է դարձել
16:42 08.06.2025 (Թարմացված է: 16:43 08.06.2025) Թիմային հաշվարկում Հայաստանն արծաթ է նվաճել՝ ընդամենը կես միավորով ոսկին զիջելով Լենինգրադի մարզի տանտերերին։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik․ Հայաստանցի պատանի շախմատիստը Հայրենակիցների համաշխարհային 9-րդ խաղերի չեմպիոն է դարձել։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հունիսի 2-8-ը Վիբորգում անցկացվող պատանի հայրենակիցների համաշխարհային խաղերում հայկական թիմը փայլուն է հանդես եկել։ Մասնավորաբար, պատանի Դավիթ Պողոսյանը բացարձակ չեմպիոն է ճանաչվել․ արագ շախմատում նա գրավել է 1-ին տեղը՝ 9 հնարավորից վաստակելով 8,5 միավոր և դարձել առաջինը պատանիների ընդհանուր հաշվարկում:
Հայաստանյան թիմում ընդգրկված Տատյանա Կուդրյաշովան աղջիկների շրջանում բրոնզե մեդալի է արժանացել, իսկ բլից շախմատում (մինչև 12 տարեկան)՝ արծաթ: «Երկխոսություններ ռուսերեն» ինտելեկտուալ խաղում Տատյանան երկրորդ տեղն է զբաղեցրել:
Թիմային հաշվարկում Հայաստանն արծաթ է նվաճել՝ ոսկին զիջելով Լենինգրադի մարզի տանտերերին։ Մեր թիմին ընդամենը կես միավոր չի բավականացրել ոսկու համար։
Նշենք, որ Հայրենակիցների համաշխարհային 9-րդ խաղերին մասնակցել են ընդհանուր 33 մարզիկներ Կիպրոսից, Եգիպտոսից, Մոլդովայից, Թունիսից, Շվեդիայից, Հարավային Կորեայից, Մոնղոլիայից, Չինաստանից, Ռուսաստանից և այլն:
Խաղերի կազմակերպիչներն են ՌԴ սպորտի նախարարությունը և «Ռոսսոտրուդնիչեստվոն»: Մեր շախմատիստների մասնակցությունը հնարավոր է դարձել Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի աջակցությամբ: