00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հուսով եմ` դժվարությունները կհաղթահարենք․ Կարելինը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

© Sputnik / Asatur YesayantsԱլեքսանդր Կարելին
Ալեքսանդր Կարելին - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2025
Բաժանորդագրվել
Սենատորը վստահեցնում է` իր երկիրը շահագրգռված է, որ երկու երկրների հարաբերությունների մակարդակը շարունակաբար բարձրանա:
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՌԴ սենատոր Ալեքսանդր Կարելինը հուսով է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կկարողանան անցյալում թողնել անախորժությունները և ապրել բարիդրացիության և փոխըմբռնման մթնոլորտում: Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիային Երևանում կայացած հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովի շրջանակում։
«Կարծում եմ` ակնհայտ է Ռուսաստանի Դաշնության շահագրգռվածությունը։ Դրա վկայությունն է նաև Վալենտինա Մատվիենկոյի այցը, լայն ծրագիրը... Դա խոսում է այն մասին, որ շահագրգռված ենք բարի, փոխշահավետ հարաբերություններով», - ասաց Կարելինը:
Նրա խոսքով` դրա վկայությունն է նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը։
«Այդ պատճառով հուսով եմ, որ մենք այս բոլոր դժվարությունները (այլ կերպ չեմ ուզում դրանք անվանել) կհաղթահարենք, և ամեն ինչ կլինի բարիդրացիության, բարեկամության, փոխըմբռնման և մեր ընդհանուր պատմության հավատարմության ոգով։ Հատկապես Մեծ hաղթանակի 80-ամյակի տարում մենք հենց այդ մասին պետք է խոսենք», - նշեց Կարելինը։
Նրա կարծիքով՝ երկու երկրների հարաբերությունների մակարդակը հետագայում շարունակաբար կբարձրանա. դրան հասնելու համար գործադրվում են բոլոր ջանքերը։
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ–ի ընդունած` ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու օրինագծին, ապա սենատորն այն ավելի շատ վերագրում է նախընտրական աժիոտաժին:
«Ես` որպես ընտրական գործընթացների մասնակից, պետք է ասեմ, որ ընտրությունները գալիս են և գնում։ Բայց ընթացիկ, պատասխանատու կյանքը շարունակվում է։ Հետևաբար նույնիսկ եթե բարձրագոչ խոստումները կարճաժամկետ օգուտներ են խոստանում, պետք է զերծ մնալ դրանցից և ողջախոհ մնալ, կրկնում եմ՝ մեր ընդհանուր ձեռքբերումների ոգով», - ասել է ռուս սենատորը։
Նշենք, որ Ալեքսանդր Կարելինը Հայաստան էր ժամանել ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակության կազմում:
ՌԴ-ն ոչ մեկին ոչ մի բանի չի պարտադրում. Մատվիենկոն` հայ–ռուսական հարաբերությունների մասին
Լրահոս
0