https://arm.sputniknews.ru/20250607/aghazarjann-u-aslanjany-chen-patrastvum-maruqjanin-tvoghnel-davit-hambardzumjanin-satarel--89858800.html
Աղազարյանն ու Ասլանյանը չեն պատրաստվում Մարուքյանին թողնել` Դավիթ Համբարձումյանին սատարել
Աղազարյանն ու Ասլանյանը չեն պատրաստվում Մարուքյանին թողնել` Դավիթ Համբարձումյանին սատարել
Sputnik Արմենիա
«Հայաստան» դաշինքից Sputnik Արմենիային հայտնեցին, որ այդ հարցով դեռևս քննարկում չեն ունեցել։ 07.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-07T18:28+0400
2025-06-07T18:28+0400
2025-06-07T18:35+0400
իմպիչմենտ
հայաստան
վարչապետ
հովիկ աղազարյան
հակոբ ասլանյան
դավիթ համբարձումյան
էդմոն մարուքյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1b/87197329_0:0:1251:703_1920x0_80_0_0_9873338eb203c5da3149cc89022fbf84.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը ձայն չեն տա «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հովիկ Աղազարյանը:Ինչպես հայտնել ենք, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր հաղորդագրություն տարածեց, որ խմբակցությունը որոշել է անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վարչապետի թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։Աղազարյանի կարծիքով` եթե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը (նկատի ունի «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունները – խմբ.) չեն ուզում միանալ իրենց նախաձեռնությանը, ուրեմն դեմ են նաև նրան, որ 2026 թ–ին լինեն արդար ու թափանցիկ ընտրություններ։«Ուզում են «հին ու բարի» ժամանակները կարճ ժամանակով հետ բերել ու ընտրությունները անցկացնել»,– ասաց Աղազարյանը` ակնարկելով, որ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին ընտրությունները մշտապես կեղծվել են։ԱԺ պատգամավորը վստահեցրեց նաև, որ ՔՊ–ում այս պահին իրենց թեկնածուի` Էդմոն Մարուքյանի օգտին պոտենցիալ քվեարկողներ կան, բայց անուններ հրաժարվեց ասել։Հավելենք, որ «Հայաստան» դաշինքից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Դավիթ Համբարձումյանին սատարել–չսատարելու հարցով դեռևս քննարկում չեն ունեցել։Հիշեցնենք` ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը ապրիլի 28-ին 107 նամակներ ուղարկեցին ԱԺ 107 պատգամավորներին՝ առաջարկելով խելամիտ ժամկետում վարչապետի իմպիչմենտ նախաձեռնելու գործընթաց սկսել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1b/87197329_145:0:1082:703_1920x0_80_0_0_70a4141268534b6f633695a405ff9b61.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իմպիչմենտ, հայաստան, վարչապետ, հովիկ աղազարյան, հակոբ ասլանյան, դավիթ համբարձումյան, էդմոն մարուքյան
իմպիչմենտ, հայաստան, վարչապետ, հովիկ աղազարյան, հակոբ ասլանյան, դավիթ համբարձումյան, էդմոն մարուքյան
Աղազարյանն ու Ասլանյանը չեն պատրաստվում Մարուքյանին թողնել` Դավիթ Համբարձումյանին սատարել
18:28 07.06.2025 (Թարմացված է: 18:35 07.06.2025) «Հայաստան» դաշինքից Sputnik Արմենիային հայտնեցին, որ այդ հարցով դեռևս քննարկում չեն ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը ձայն չեն տա «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին: Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հովիկ Աղազարյանը:
Ինչպես հայտնել ենք, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր
հաղորդագրություն տարածեց, որ խմբակցությունը որոշել է անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վարչապետի թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։
«Պարոն Ասլանյանը և ես առաջարկել ենք մեր թեկնածուին` Էդմոն Մարուքյանին։ Մենք գտնում ենք, որ մեր դիրքորոշումը պետք է ընդունելի լիներ բոլոր կողմերի համար, բայց հիմա իրենք իրենց թեկնածուին են առաջադրել։ Թող առաջադրեն. մենք մնում ենք մեր կարծիքին։ Հույս ունենք` նրանք կմիանան, մենք նպատակահարմար չենք գտնում իրենց միանալ»,– ասաց նա։
Աղազարյանի կարծիքով` եթե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը (նկատի ունի «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունները – խմբ.) չեն ուզում միանալ իրենց նախաձեռնությանը, ուրեմն դեմ են նաև նրան, որ 2026 թ–ին լինեն արդար ու թափանցիկ ընտրություններ։
«Ուզում են «հին ու բարի» ժամանակները կարճ ժամանակով հետ բերել ու ընտրությունները անցկացնել»,– ասաց Աղազարյանը` ակնարկելով, որ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին ընտրությունները մշտապես կեղծվել են։
ԱԺ պատգամավորը վստահեցրեց նաև, որ ՔՊ–ում այս պահին իրենց թեկնածուի` Էդմոն Մարուքյանի օգտին պոտենցիալ քվեարկողներ կան, բայց անուններ հրաժարվեց ասել։
Հավելենք, որ «Հայաստան» դաշինքից
Sputnik Արմենիային հայտնեցին, որ Դավիթ Համբարձումյանին սատարել–չսատարելու հարցով դեռևս քննարկում չեն ունեցել։
Հիշեցնենք` ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը ապրիլի 28-ին 107 նամակներ
ուղարկեցին ԱԺ 107 պատգամավորներին՝ առաջարկելով խելամիտ ժամկետում վարչապետի իմպիչմենտ նախաձեռնելու գործընթաց սկսել։