https://arm.sputniknews.ru/20250606/trampy-karvogh-er-mek-orum-aveli-qan-1-mlrd-dvolar-kvorcnel-maski-het-vetshi-pattsharvov-axios-89787069.html
Թրամփը կարող էր մեկ օրում ավելի քան 1 մլրդ դոլար կորցնել Մասկի հետ վեճի պատճառով. Axios
Թրամփը կարող էր մեկ օրում ավելի քան 1 մլրդ դոլար կորցնել Մասկի հետ վեճի պատճառով. Axios
Sputnik Արմենիա
Վնասներ է կրել նաև գործարար Իլոն Մասկը։ 06.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-06T11:06+0400
2025-06-06T11:06+0400
2025-06-06T11:07+0400
իլոն մասկ
դոնալդ թրամփ
վեճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/05/89732595_0:0:3072:1728_1920x0_80_0_0_e0148d34d67adc19edf801b33c94d604.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր մեկ օրում ավելի քան 1 մլրդ դոլար կորցնել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի հետ վեճի պատճառով, հաղորդում է Axios պորտալը։Bloomberg գործակալությունը հունիսի 6-ին հայտնել էր, որ Մասկը Թրամփի հետ վեճի հետևանքով մեկ օրում գրեթե 34 մլրդ դոլար է կորցրել։Հինգշաբթի Մասկի և Թրամփի միջև հրապարակային վեճ է տեղի ունեցել դաշնային ծախսերի կրճատման մասին ԱՄՆ նախագահի առաջարկած լայնածավալ նախագծի պատճառով, որը Մասկն անվանել է «զզվելի»։Ձեռնարկատերը նաև կոչ է արել «սպանել օրինագիծը»։ Ի պատասխան Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Մասկից, քանի որ «շատ բան է արել նրա համար»։ Այնուհետև Մասկը կարծիք է հայտնել, որ հենց իր շնորհիվ է Թրամփը նախագահ դարձել, իսկ հանրապետականները վերահսկողություն ձեռք բերել Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ։Մասկը մի քանի կոշտ գրառումներ է արել և ամփոփել հայտարարությամբ` նշելով, որ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և իշխանությունը փոխանցի Ջեյ Դի Վենսին։Նախագահի հետ տեղի ունեցած վեճից հետո Մասկի Tesla ընկերության բաժնետոմսերի գները հինգշաբթի Ուոլ Սթրիթում աճուրդի բացման ժամանակ ընկան գրեթե 14%-ով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/05/89732595_0:0:2732:2048_1920x0_80_0_0_29a63f7a5990360569a24ac0160ef71d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իլոն մասկ, դոնալդ թրամփ, վեճ
իլոն մասկ, դոնալդ թրամփ, վեճ
Թրամփը կարող էր մեկ օրում ավելի քան 1 մլրդ դոլար կորցնել Մասկի հետ վեճի պատճառով. Axios
11:06 06.06.2025 (Թարմացված է: 11:07 06.06.2025) Վնասներ է կրել նաև գործարար Իլոն Մասկը։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր մեկ օրում ավելի քան 1 մլրդ դոլար կորցնել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի հետ վեճի պատճառով, հաղորդում է Axios պորտալը։
«Երեկ նախագահ Թրամփի և Իլոն Մասկի հարաբերությունների սրումը երկուսի վրա էլ ծանր է նստել... Trump Media and Technology Group-ում (բաժնետոմսերի արժեքի – խմբ.) 8%-ի անկումը նախագահի վրա արժեցել է մոտ 202 մլն դոլար։ Թրամփի համար ավելի լուրջ հարված էր նրա TRUMP մեմքոյնի անկումը շուրջ 10%-ով, ինչը կարող էր նրան արժենալ մոտ 900 մլն դոլար», – ասվում է հաղորդագրության մեջ։
Bloomberg գործակալությունը հունիսի 6-ին հայտնել էր, որ Մասկը Թրամփի հետ վեճի հետևանքով մեկ օրում գրեթե 34 մլրդ դոլար է կորցրել։
Հինգշաբթի Մասկի և Թրամփի միջև հրապարակային վեճ է տեղի ունեցել դաշնային ծախսերի կրճատման մասին ԱՄՆ նախագահի առաջարկած լայնածավալ նախագծի պատճառով, որը Մասկն անվանել է «զզվելի»։
Ձեռնարկատերը նաև կոչ է արել «սպանել օրինագիծը»։ Ի պատասխան Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Մասկից, քանի որ «շատ բան է արել նրա համար»։ Այնուհետև Մասկը կարծիք է հայտնել, որ հենց իր շնորհիվ է Թրամփը նախագահ դարձել, իսկ հանրապետականները վերահսկողություն ձեռք բերել Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ։
Մասկը մի քանի կոշտ գրառումներ է արել և ամփոփել հայտարարությամբ` նշելով, որ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և իշխանությունը փոխանցի Ջեյ Դի Վենսին։
Նախագահի հետ տեղի ունեցած վեճից հետո Մասկի Tesla ընկերության բաժնետոմսերի գները հինգշաբթի Ուոլ Սթրիթում աճուրդի բացման ժամանակ ընկան գրեթե 14%-ով։