https://arm.sputniknews.ru/20250606/rd-n-voch-mekin-voch-mi-bani-chi-partadrum-matvienkvon-hajrusakan-haraberutjunneri-masin-89820108.html
ՌԴ-ն ոչ մեկին ոչ մի բանի չի պարտադրում. Մատվիենկոն` հայ–ռուսական հարաբերությունների մասին
ՌԴ-ն ոչ մեկին ոչ մի բանի չի պարտադրում. Մատվիենկոն` հայ–ռուսական հարաբերությունների մասին
Sputnik Արմենիա
Մատվիենկոն նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են, որոնք միավորված են ընդհանուր պատմությամբ, մշակութային, հոգևոր արժեքներով։ 06.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-06T16:30+0400
2025-06-06T16:30+0400
2025-06-06T16:34+0400
վալենտինա մատվիենկո
ռուսաստան
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/06/89817294_0:84:1600:984_1920x0_80_0_0_963b94923260e5a71333d7936052f9a2.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ռուսաստանը երբեք ոչ մեկին ոչ մի բանի չի պարտադրում ի տարբերություն որոշ գործընկերների, որոնք առաջնորդվում են` «կամ մեզ հետ, կամ ոչ մեկի» կարգախոսով։ Այս մասին այսօր հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։Նրա խոսքով, Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են, որոնք միավորված են ընդհանուր պատմությամբ, մշակութային, հոգեւոր արժեքներով, երկու ժողովուրդների կայուն զարգացման, բարգավաճման ձգտումով: Նա նշել է, որ երկկողմ համագործակցությունը կառուցվում է փոխադարձ հարգանքի ու փոխշահավետության սկզբունքների վրա։Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստին մասնակցելու նպատակով: Նիստը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին և պատմական հիշողության պահպանմանը։Այսօր Մատվիենկոն ծաղիկներ է խոնարհել Երևանի Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։ Նա այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։Այսօր ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը կմասնակցի Ռուս-հայկական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովին։Հավելենք, որ սա Մատվիենկոյի երկրորդ այցն է Երևան՝ որպես ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ։ Վերջին անգամ քաղաքական գործիչը Հայաստան էր այցելել 2015 թվականի նոյեմբերին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/06/89817294_89:0:1512:1067_1920x0_80_0_0_b81cfbaf8c7e27c5fdf29387481666fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վալենտինա մատվիենկո, ռուսաստան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
վալենտինա մատվիենկո, ռուսաստան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
ՌԴ-ն ոչ մեկին ոչ մի բանի չի պարտադրում. Մատվիենկոն` հայ–ռուսական հարաբերությունների մասին
16:30 06.06.2025 (Թարմացված է: 16:34 06.06.2025) Մատվիենկոն նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են, որոնք միավորված են ընդհանուր պատմությամբ, մշակութային, հոգևոր արժեքներով։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ռուսաստանը երբեք ոչ մեկին ոչ մի բանի չի պարտադրում ի տարբերություն որոշ գործընկերների, որոնք առաջնորդվում են` «կամ մեզ հետ, կամ ոչ մեկի» կարգախոսով։ Այս մասին այսօր հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Մեր բարեկամությունը ուղղված չէ որևէ մեկի դեմ։ Հայաստանն ինքնիշխան ու ինքնուրույն պետություն է, նա իրավունք ունի ինքնուրույն որոշումներ կայացնել։ Բայց ինչ վերաբերում է հայ–ռուսական համագործակցությանն ու բարեկամությանը, դա մեր երկու պետության և ժողովուրդների բարձրագույն աժեքներից է», - ասել է Մատվիենկոն։
Նրա խոսքով, Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են, որոնք միավորված են ընդհանուր պատմությամբ, մշակութային, հոգեւոր արժեքներով, երկու ժողովուրդների կայուն զարգացման, բարգավաճման ձգտումով: Նա նշել է, որ երկկողմ համագործակցությունը կառուցվում է փոխադարձ հարգանքի ու փոխշահավետության սկզբունքների վրա։
Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստին մասնակցելու նպատակով: Նիստը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին և պատմական հիշողության պահպանմանը։
Այսօր Մատվիենկոն
ծաղիկներ է խոնարհել Երևանի Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։ Նա
այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Այսօր ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը կմասնակցի Ռուս-հայկական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովին։
Հավելենք, որ սա Մատվիենկոյի երկրորդ այցն է Երևան՝ որպես ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ։ Վերջին անգամ քաղաքական գործիչը Հայաստան էր այցելել 2015 թվականի նոյեմբերին։