00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
48 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ի ու ՀՀ-ի միջև «ճգնաժամ չկա»․ Մատվիենկոն Փաշինյանի հետ զրույցը կառուցողական է անվանել

© SputnikՎալենտինա Մատվիենկո
Վալենտինա Մատվիենկո - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2025
Բաժանորդագրվել
Նրա խոսքով՝ և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը շահագրգռված են միջտարածաշրջանային համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբ։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի միջև վստահության ճգնաժամ չկա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Ես շատ երկար հանդիպում ունեցա Հայաստանի վարչապետի հետ, շատ բովանդակալից, կառուցողական և շատ ընկերական զրույց էր։ Երբ ասում են, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև վստահության ճգնաժամ է, ես նման զգացողություն չունեմ, ընդհակառակը, ինչպես մենք՝ Հայաստանն էլ ցույց տվեց իր շահագրգռվածությունը ընդլայնելու մեր երկկողմ համագործակցությունը», - ասել է նա։
Մատվիենկոն նշել է, որ Փաշինյանը ողջույններ է փոխանցել Պուտինին և ասել է, որ ինքը և Պուտինը միշտ ունեցել են և կունենան կառուցողական բովանդակային հարաբերություններ։ Ըստ Մատվիենկոյի՝ ռուսական ընկերությունների թիվը, որոնք շահագրգռված են աշխատել հայկական շուկայում, աճում է։ Արդեն կա ավելի քան 40 ընկերություն ռուսական կապիտալի մասնակցությամբ։
«Սա ընդգծում է երկկողմ հարաբերությունների վերլուծության և դրանց հետագա խթանման մեր հետաքրքրությունը։ և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը շահագրգռված են միջտարածաշրջանային համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբ», - ասել է նա։
Ռուս մեծ պոետ Պուշկինի ծննդյան օրվա առիթով Մատվիենկոն ՀՀ պաշտոնյաների հետ քննարկել է նաև ռուսական գրականության և ռուսերեն լեզվի հարցը Հայաստանում։ Նա նշել է, որ Հայաստանում ռուսաց լեզուն հարգված է, բնակչության մեծ մասը խոսում է ռուսերեն, չկա խտրականություն, կան ռուսական դասարաններ, ռուսական դպրոցներ։
«Ունենք ռուսերեն դասագրքերի հատուկ աշխատանքային խումբ և շատ ավելին։ Ռուսաց լեզվի միջազգային կազմակերպությունը, որը ստեղծվել է Ղազախստանի նախագահի նախաձեռնությամբ և ԱՊՀ երկրների ղեկավարների աջակցությամբ, ակտիվորեն առաջ է տանում այս նախագիծը։ Վեց պետություն արդեն դարձել է այս կազմակերպության անդամ, Հայաստանը պայմանագիրը դեռ չի վավերացրել։ ՀՀ վարչապետը խոստացավ հրաման տալ, դիտարկել այս հարցը, թափ հաղորդել դրան»։
Մատվիենկոն հայտնեց նաև, որ հոկտեմբերին Ռուսաստանում կանցկացվեն Հայկական մշակույթի լայնածավալ օրեր, և Մոսկվան նախատեսում է, որ դրանք անցկացվեն բարձր մակարդակով, արժանի ներկայացվածությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը hյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2025
Փաշինյանի և Մատվիենկոյի հանդիպումը նախատեսվածից երկար է տևել
Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստին մասնակցելու նպատակով: Նիստը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին և պատմական հիշողության պահպանմանը։
Այսօր Մատվիենկոն ծաղիկներ է խոնարհել Երևանի Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։ Նա այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Այսօր ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը մասնակցում է Ռուս-հայկական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովին։
Հավելենք, որ սա Մատվիենկոյի երկրորդ այցն է Երևան՝ որպես ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ։ Վերջին անգամ քաղաքական գործիչը Հայաստան էր այցելել 2015 թվականի նոյեմբերին։
Լրահոս
0