https://arm.sputniknews.ru/20250606/kkhmk-ic-dimumner-chen-stacvel-adrbejani-taratsqum-hajtnvats-patanineri-veraberjal-89836415.html
ԿԽՄԿ-ից դիմումներ չեն ստացվել Ադրբեջանի տարածքում հայտնված պատանիների վերաբերյալ
ԿԽՄԿ-ից դիմումներ չեն ստացվել Ադրբեջանի տարածքում հայտնված պատանիների վերաբերյալ
Sputnik Արմենիա
Կարմիր Խաչի ներկայացուցիչը հայտնել է, որ հետևում են հրապարակվող տեղեկատվությանը։ 06.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-06T19:39+0400
2025-06-06T19:39+0400
2025-06-06T19:45+0400
կարմիր խաչ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
սյունիք
առևանգում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/09/62312140_0:158:1600:1058_1920x0_80_0_0_12b4acc710f10dab838e3e32e26c98be.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Ադրբեջանի տարածքում հայտնված երկու պատանիների հարցով Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեին դիմումներ դեռ չեն ներկայացվել։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ-ի հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զարա Ամատունին։Նրա խոսքով՝ կազմակերպությունը, իր լիազորությունների շրջանակներում, կարող է դիմել մյուս կողմին՝ օգտագործելով չեզոք միջնորդի իր հնարավորությունները, այդ անձանց իր տարածքում գտնվելու փաստի հաստատման համար։Ամատունին հիշեցրեց Բաքվում Կարմիր Խաչի դիրքորոշման և ադրբեջանական կողմի գրասենյակը փակելու ցանկության մասին։ Այս առումով նա չի կարող վստահորեն ասել, որ կազմակերպության ներկայացուցիչները կարողացել են այցելել մյուս կողմում հայտնվածներին։Նա նշել է, որ կազմակերպությունը երկխոսություն է վարում և փորձում է ինչ-որ կերպ իրականացնել մարդասիրական առաքելություն՝ Ադրբեջանում գրասենյակը փակելու մտադրության ֆոնին։Հավելենք, որ ՀՀ ՔԿ-ն առևանգման հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնել։Հիշեցնենք` ԱԱԾ–ն այսօր հայտնեց, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղին հարող հատվածում տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։
ադրբեջան
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/09/62312140_176:0:1600:1068_1920x0_80_0_0_8a226b27f8895ebb4f2bbcc207fe3864.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմիր խաչ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, սյունիք, առևանգում
կարմիր խաչ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, սյունիք, առևանգում
ԿԽՄԿ-ից դիմումներ չեն ստացվել Ադրբեջանի տարածքում հայտնված պատանիների վերաբերյալ
19:39 06.06.2025 (Թարմացված է: 19:45 06.06.2025) Կարմիր Խաչի ներկայացուցիչը հայտնել է, որ հետևում են հրապարակվող տեղեկատվությանը։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Ադրբեջանի տարածքում հայտնված երկու պատանիների հարցով Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեին դիմումներ դեռ չեն ներկայացվել։ Այդ մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ-ի հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զարա Ամատունին։
«Մեր ծառայությունները հասանելի են որպես չեզոք միջնորդ, սակայն այս պահին կարող ենք միայն նշել, որ հետևում ենք այս թեմայով հրապարակվող տեղեկատվությանը, և ներկայումս մեր կողմից լրացուցիչ տեղեկություն չկա», — ասաց Ամատունին։
Նրա խոսքով՝ կազմակերպությունը, իր լիազորությունների շրջանակներում, կարող է դիմել մյուս կողմին՝ օգտագործելով չեզոք միջնորդի իր հնարավորությունները, այդ անձանց իր տարածքում գտնվելու փաստի հաստատման համար։
Ամատունին հիշեցրեց Բաքվում Կարմիր Խաչի դիրքորոշման և ադրբեջանական կողմի գրասենյակը փակելու ցանկության մասին։ Այս առումով նա չի կարող վստահորեն ասել, որ կազմակերպության ներկայացուցիչները կարողացել են այցելել մյուս կողմում հայտնվածներին։
«Նման իրավիճակներում Կարմիր Խաչը պատրաստակամություն է հայտնում, որ դեռևս այնտեղ (Բաքվում) գտնվելուց հետո, Ադրբեջանում գտնվելու փաստի հաստատման և նրանց համաձայնության դեպքում մենք կփորձենք ապահովել մեր մարդասիրական առաքելության իրականացումը», - ասաց նա։
Նա նշել է, որ կազմակերպությունը երկխոսություն է վարում և փորձում է ինչ-որ կերպ իրականացնել մարդասիրական առաքելություն՝ Ադրբեջանում գրասենյակը փակելու մտադրության ֆոնին։
Հավելենք, որ ՀՀ ՔԿ-ն առևանգման հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնել։
Հիշեցնենք` ԱԱԾ–ն այսօր
հայտնեց, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղին հարող հատվածում տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։