https://arm.sputniknews.ru/20250606/karevvor-e-vor-hh-n-u-rd-n-pvokhadardz-arevtrum-ancel-en-azgajin-arzhujtneri-matvienkvo-89819956.html
Կարևոր է, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն փոխադարձ առևտրում անցել են ազգային արժույթների. Մատվիենկո
Կարևոր է, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն փոխադարձ առևտրում անցել են ազգային արժույթների. Մատվիենկո
Sputnik Արմենիա
Մատվիենկոն հիշեցրեց, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության հիմնական ներդրողներից է, և կոչ արեց ներդրումների ծավալները հաշվարկել ազգային արժույթներով, այլ ոչ թե... 06.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-06T16:22+0400
2025-06-06T16:22+0400
2025-06-06T16:22+0400
վալենտինա մատվիենկո
հայաստան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/06/89817936_0:114:1600:1014_1920x0_80_0_0_336ed4c200783d31e662bdcbd7449193.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Շատ կարևոր է, որ Հայաստանն ու Ռուսաստանը փոխադարձ առևտրում անցել են ազգային արժույթների։ Այս մասին այսօր հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովում հայտարարեց ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։Նա նշեց, որ այսօր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, քննարկվել է նաև առևտրատնտեսական համագործակցությունը։Նա նաև նշեց զբոսաշրջության ոլորտում համագործակցության կարևորությունը։ Տարեկան ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի է այցելում Հայաստան, և աճում է նաև Ռուսաստանի տեսարժան վայրեր այցելող հայ բնակիչների թիվը։ Սա հատկապես կարևոր է, քանի որ զբոսաշրջությունն ունի ոչ միայն տնտեսական, այլև մարդասիրական բաղադրիչ. մարդկանց միջև շփումները ամրապնդում են երկու երկրների միջև բարեկամությունը։Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստին մասնակցելու նպատակով: Նիստը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին և պատմական հիշողության պահպանմանը։Այսօր Մատվիենկոն ծաղիկներ է խոնարհել Երևանի Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։ Նա այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։Այսօր ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը կմասնակցի Ռուս-հայկական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովին։Հավելենք, որ սա Մատվիենկոյի երկրորդ այցն է Երևան՝ որպես ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ։ Վերջին անգամ քաղաքական գործիչը Հայաստան էր այցելել 2015 թվականի նոյեմբերին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/06/89817936_0:0:1424:1067_1920x0_80_0_0_7a10a1c21284271c359b6ef71c43ce71.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վալենտինա մատվիենկո, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
վալենտինա մատվիենկո, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
Կարևոր է, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն փոխադարձ առևտրում անցել են ազգային արժույթների. Մատվիենկո
Մատվիենկոն հիշեցրեց, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության հիմնական ներդրողներից է, և կոչ արեց ներդրումների ծավալները հաշվարկել ազգային արժույթներով, այլ ոչ թե դոլարով։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Շատ կարևոր է, որ Հայաստանն ու Ռուսաստանը փոխադարձ առևտրում անցել են ազգային արժույթների։ Այս մասին այսօր հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովում հայտարարեց ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Նա նշեց, որ այսօր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, քննարկվել է նաև առևտրատնտեսական համագործակցությունը։
«Մեր փոխադարձ առևտուրը աճում է, բայց դրանից բացի, մենք կարողացել ենք գրեթե ամբողջությամբ անցնել ազգային արժույթներով հաշվարկների թե՛ ԵԱՏՄ-ի շրջանակներում, թե՛ երկկողմանի հիմունքներով։ Բացի այդ, Ռուսաստանը Հայաստանի տնտեսության հիմնական ներդրողներից մեկն է։ Հայաստանում կուտակված ռուսական ներդրումների ծավալը կազմում է ավելի քան 4 միլիարդ դոլար։ Ի դեպ, եկեք սկսենք այս թիվը հաշվարկել ազգային արժույթներով», - ասաց Մատվիենկոն։
Նա նաև նշեց զբոսաշրջության ոլորտում համագործակցության կարևորությունը։ Տարեկան ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի է այցելում Հայաստան, և աճում է նաև Ռուսաստանի տեսարժան վայրեր այցելող հայ բնակիչների թիվը։ Սա հատկապես կարևոր է, քանի որ զբոսաշրջությունն ունի ոչ միայն տնտեսական, այլև մարդասիրական բաղադրիչ. մարդկանց միջև շփումները ամրապնդում են երկու երկրների միջև բարեկամությունը։
Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստին մասնակցելու նպատակով: Նիստը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին և պատմական հիշողության պահպանմանը։
Այսօր Մատվիենկոն
ծաղիկներ է խոնարհել Երևանի Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։ Նա
այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Այսօր ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը կմասնակցի Ռուս-հայկական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովին։
Հավելենք, որ սա Մատվիենկոյի երկրորդ այցն է Երևան՝ որպես ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ։ Վերջին անգամ քաղաքական գործիչը Հայաստան էր այցելել 2015 թվականի նոյեմբերին։