00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Գագիկ Մինասյան
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:45
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես կվերականգնվի ՔԿ–ից գողացված և չհայտնաբերված 11.200 դոլարը. մանրամասներ

© Sputnik / Aram NersesyanՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2025
ՀՀ քննչական կոմիտե. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քննչականից գրություն էին հասցեագրել Կենտրոնական բանկին` գումարը ի պահ հանձնելու համար, բայց ԿԲ–ն հրաժարվել էր։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի շենքից 590 հազար դոլար գողանալու մեջ կասկածվող անձանց հարազատները պատրաստակամություն են հայտնել վերականգնել դեռ չհայտնաբերված 11.200 դոլար գումարը, որպեսզի նրանց պատկանող գույքի վրա արգելք չդրվի։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
«Եթե գումարի վերականգնում չլինի, ապա պատճառված վնասը ամբողջությամբ հնարավոր է վերականգնել մեղադրյալների անշարժ և շարժական գույքերի վրա արգելանքներ կիրառելու միջոցով»,– ասաց նա։
Լրագրողի հարցին, թե ինչու էր, այդ խոշոր չափի գումարը մնացել քննչական կոմիտեում, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պատասխանեց, որ այս տարվա ապրիլին վարչության պետը գրություն էր հասցեագրել Կենտրոնական բանկին` գումարը ի պահ հանձնելու համար, բայց ԿԲ–ն հրաժարվել էր։
Իսկ թե ինչու էր ԿԲ–ն հրաժարվել, ըստ նրա, կպարզի քննությունը։
Հիշեցնենք` մայիսի 22-ին հայտնի դարձավ, որ ոմն Էդգար Գրիգորյան մայիսի 20-ին քննիչի կեղծ վկայականով մուտք է գործել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք ու հափշտակել 590 հազար դոլար։ Նա ՔԿ շենք է մուտք գործել աշխատանքային ժամին (16։30-ի սահմանում) ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։
Աղմկահարույց գործով 2 անձ է կալանավորվել, որոնցից մեկը ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գործերով քննության 5-րդ վարչության պետ Գոռ Թադևոսյանն է։
Գործի նախաքննությամբ պարզվել է, որ Էդգար Գրիգորյանը քննչական կոմիտեի շենք է մտել երկու անգամ, կերպարանափոխված, Գոռ Թադևոսյանի կողմից իրեն նախապես տրամադրված կեղծ փաստաթղթով ու պահատուփի բանալիներով։ Հափշտակված գումարը բաժանվել է մի քանի մասի ու տրվել տարբեր անձանց` հանցանքի հետքը կորցնելու համար։ Էդգար Գրիգորյանը հայտնաբերվել է դեպքից 3 օր անց։
Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի` թե՛ Գոռ Թադևոսյանը, թե՛ Էդգար Գրիգորյանը տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ։ Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է հափշտակված 590 000 դոլարի մի մասը՝ 578․800 դոլարը։ Ձեռնարկվում են միջոցառումներ մնացած 11 200 դոլարը հայտնաբերելու ուղղությամբ։
Նոր մանրամասներ են հայտնի դարձել 590 000 դոլարի գողության դեպքից. «Փաստինֆո»
Լրահոս
0