00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:20
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
18:20
39 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Каратели-чужеземцы в СС: как немцы у финнов черепа измеряли
15:04
23 ր
Исторический ликбез
Массовый террор: чем "прославились" финские эсэсовцы в СССР
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
15 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում կասեցվել է որոշ պաղպաղակների արտադրությունը. Խախտումներ են հայտնաբերվել

Պաղպաղակ - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2025
Բաժանորդագրվել
Տվյալ արտադրատեսակների համար կտրվեն իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Հայաստանում կասեցվել է որոշ պաղպաղակների արտադրությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
ՍԱՏՄ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ վերահսկողություն է սկսվել պաղպաղակ արտադրող ընկերություններում, լաբորատոր փորձաքննության են հանձնվել 12 արտադրամասերից վերցված պաղպաղակի նմուշներ («Թամարա», «Գրանդ Քենդի», «Թամարա և Անի», «Մարտին Սթար», «Արտսվիթ», «Նաիրի Լենդ», «Փինք Բերրի», «Մառնիկ», «Իգիթ», «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ներ, անհատ ձեռնարկատերեր Ազատ Ղազանչյան, Էդուրադ Կարապետյան):
Այսօր հայտնի են դարձել 3 ընկերությունների՝ «Իգիթ», «Փինկ Բերրի» ՍՊԸ-ներին և անհատ ձեռնարկատեր Ազատ Ղազանչյանին պատկանող արտադրամասերից վերցված պաղպաղակի նմուշների հետազոտության արդյունքները:
«Իգիթ» ՍՊԸ-ի արտադրության «Պաղպաղակ էսկիմո բուսական յուղով դեղձի համով» արտադրատեսակի նմուշը պաղպաղակների նմուշներն օրենսդրությամբ սահմանված նորմերին չեն համապատասխանել մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աերոբ ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ) և կաթնայուղի զանգվածային մաս, «Պաղպաղակ էսկիմո բուսական յուղով բանանի համով»-ը՝ ԱՑԽՄ, կաթնայուղի զանգվածային մաս, «Բրիկետ վանիլային բուսական յուղով»-ը՝ ՄԱՖԱնՄՔ և կաթնայուղի զանգվածային մաս, իսկ «Էսկիմո վանիլային բուսական յուղով» արտադրատեսակի նմուշը՝ կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշներով (ապրանքանիշը՝ Իգիթ):
«Փինկ Բերրի» ՍՊԸ-ի արտադրության «ՈՒտոպիա» վանիլային շոկոլադային կտորներով պլոմբիր, «Այս Բուրգեր» վանիլային թխվածքաբլիթով պլոմբիր, «Շոկոլադային պաղպաղակ» կաթնայուղի փոխարինիչով, «Վանիլային պաղպաղակ» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Մրգային պաղպաղակ» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակի նմուշը՝ ՄԱՖԱՆՄՔ (մեզոֆիլ աերոբ ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ) և յուղի զանգվածային մաս ցուցանիշներով չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված նորմերին:
Անհատ ձեռնարկատեր Ազատ Ղազանչյանին պատկանող արտադրամասում արտադրվող «Կաթնասերքուցքային կաթնային շոկոլադ» և «Կաթնասերքուցքային վանիլային» պաղպաղակների նմուշներից միայն մեկը՝ Կաթնասերքուցքային վանիլային»-ը, օրենսդրությամբ սահմանված նորմերին չի համապատասխանել մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով։
«Նշված ընկերությունների արտադրական գործունեության առանձին գործառույթները՝ նշված պաղպաղակների արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ»,– ասված է հաղորդագրությունում։
Տվյալ արտադրատեսակների համար կտրվեն իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։
Հիշեցնենք` ՍԱՏՄ–ն խախտումներ է հայտնաբերել նաև «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի արտադրության որոշ պաղպաղակներում։
Մի շարք պաղպաղակներում ՍԱՏՄ–ն խախտումներ է արձանագրել. որոնք են դրանք
Լրահոս
0