https://arm.sputniknews.ru/20250606/arandznahatuk-hpartutjamb-enq-hishum-hajrenakan-mets-paterazmi-hervosnerin-arshakjan-89795745.html
Առանձնահատուկ հպարտությամբ ենք հիշում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին․ Արշակյան
Առանձնահատուկ հպարտությամբ ենք հիշում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին․ Արշակյան
Sputnik Արմենիա
Միջխորհրդարանական հանձնաժողովն այս տարիների ընթացքում նպաստել է հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը։ 06.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-06T12:39+0400
2025-06-06T12:39+0400
2025-06-06T14:50+0400
հակոբ արշակյան
հայրենական մեծ պատերազմ
հաղթանակ
համաժողով
վալենտինա մատվիենկո
«հիշողության գնացք» նախագիծ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1f/76483560_0:41:1452:858_1920x0_80_0_0_07c9ed94cd308096bad1cf7f12cd84f9.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik․ Հայ ժողովուրդը նշանակալի ներդրում է ունեցել Հայրենական մեծ պատերազմում և ֆաշիզմի դեմ հաղթանակում՝ ցուցաբերելով հերոսության, անզնազոհության օրինակ։ Այսօր Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։Քննարկվում են ռուսական տրանսպորտային մեքենաշինության մատակարարումները ՀՀ. ՎԷԲ-ի փոխնախագահԽոսքի սկզբում Արշակյանն ընդգծեց, որ միջխորհրդարանական հանձնաժողովն այս տարիների ընթացքում նպաստել է հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը։ Հանձնաժողովի աշխատանքը դինամիկ է, այդ թվում՝ պարբերական հանդիպումների շնորհիվ, որոնք նպաստում են երկու կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծմանը։Արշակյանը հիշեցրեց՝ 39-րդ նիստը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին և պատմական հիշողության պահպանմանը՝ կարևորելով ապագա սերունդներին փոխանցվող ժառանգությունը։«Նրանց հերոսությունը հիշողության անմար կրակ է, որը լուսավորում է մեր ճանապարհը և հիշեցնում հաղթանակի գինը, որը նվաճվել է Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների միասնական ջանքով»,- ասաց Արշակյանը։Նա հիշեցրեց, որ միասնական հաղթանակի գործում մեծ ներդրում է ունեցել նաև սփյուռքահայությունը։ՀՀ ԱԺ փոխխոսնակն ընդգծեց, որ Մեծ հաղթանակի օրը ոչ միայն խիզախության և հայրենասիրության օրինակ է ապագա սերունդների համար, այլև առիթ` մտորելու ամբողջ մարդկության համար պատերազմի ավերիչ հետևանքների մասին։ Նրա խոսքով՝ կարևորագույն նշանակություն ունի այս հիշողությունը ոչ միայն պահպանել, այլև փոխանցել սերունդներին, դրա համար առանձնահատուկ կարևոր է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են պատմական հիշողության պահպանմանը։ Նման նախաձեռնություններից է, օրինակ, «Հիշողության գնացքը»։ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը նույնպես ընդգծեց, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը խնամքով պահպանում են պատերազմի և Մեծ Հաղթանակի հիշատակը: Ուրախալի է, որ վերջերս Երևանում անցկացված միջոցառումներին ակտիվորեն մասնակցում էին երիտասարդները, որոնք երկրի և ժողովրդի ապագան են:Նա նշեց` Ուկրաինայի և Եվրոպայի օրինակներով տեսնում ենք, թե ինչ ծանր հետևանքների են հանգեցնում միտումնավոր մոռացումը, պատմական հիշողության ոչնչացումը և նացիստական գաղափարների քարոզումը:Այս մարտահրավերներին դիմակայելու համար Դաշնության խորհուրդը Հաղթանակի 80-ամյակի նախաշեմին դիմել է օտարերկրյա պետությունների խորհրդարանականներին՝ կոչ անելով հակազդել պատերազմի պատմության կեղծման, ֆաշիզմի և ռազմատենչության վերականգնման և հերոսացման ցանկացած փորձին, պահանջել պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր վիրավորում են ֆաշիզմի դեմ պայքարողների և հաղթողների հիշատակը:Վորոբյովը համոզված է, որ միայն համատեղ ջանքերով կարելի է պաշտպանել այդ պատերազմի մասին ճշմարտությունը և թույլ չտալ մարդկության դեմ հանցագործությունների կրկնություն:Հիշեցնենք, որ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը։ Նիստը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին և պատմական հիշողության պահպանմանը։Փաշինյանի և Մատվիենկոյի հանդիպումը նախատեսվածից երկար է տևել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1f/76483560_156:0:1447:968_1920x0_80_0_0_f0e142aec208ae0fa009ea0878bc1659.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հակոբ արշակյան, հայրենական մեծ պատերազմ, հաղթանակ, համաժողով, վալենտինա մատվիենկո, «հիշողության գնացք» նախագիծ
հակոբ արշակյան, հայրենական մեծ պատերազմ, հաղթանակ, համաժողով, վալենտինա մատվիենկո, «հիշողության գնացք» նախագիծ
Առանձնահատուկ հպարտությամբ ենք հիշում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին․ Արշակյան
12:39 06.06.2025 (Թարմացված է: 14:50 06.06.2025) Միջխորհրդարանական հանձնաժողովն այս տարիների ընթացքում նպաստել է հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik․ Հայ ժողովուրդը նշանակալի ներդրում է ունեցել Հայրենական մեծ պատերազմում և ֆաշիզմի դեմ հաղթանակում՝ ցուցաբերելով հերոսության, անզնազոհության օրինակ։ Այսօր Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
Խոսքի սկզբում Արշակյանն ընդգծեց, որ միջխորհրդարանական հանձնաժողովն այս տարիների ընթացքում նպաստել է հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը։ Հանձնաժողովի աշխատանքը դինամիկ է, այդ թվում՝ պարբերական հանդիպումների շնորհիվ, որոնք նպաստում են երկու կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծմանը։
Արշակյանը հիշեցրեց՝ 39-րդ նիստը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին և պատմական հիշողության պահպանմանը՝ կարևորելով ապագա սերունդներին փոխանցվող ժառանգությունը։
«Համաշխարհային երկրորդ պատերազմը պատմության ամենաողբերգական էջերից է եղել, միլիոնավոր մարդիկ են զոհվել պատերազմի դաշտում, մահվան ճամբարներում, դարձել սովի և համաճարակների զոհ»,- ասաց Արշակյանը՝ ընդգծելով հայ ժողովրդի ավանդն ու մասնակցությունը միասնական հաղթանակի գործում։ Շեշտեց՝ այսօր հայ ժողովուրդն առանձնահատուկ հպարտությամբ է հիշում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին։
«Նրանց հերոսությունը հիշողության անմար կրակ է, որը լուսավորում է մեր ճանապարհը և հիշեցնում հաղթանակի գինը, որը նվաճվել է Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների միասնական ջանքով»,- ասաց Արշակյանը։
Նա հիշեցրեց, որ միասնական հաղթանակի գործում մեծ ներդրում է ունեցել նաև սփյուռքահայությունը։
ՀՀ ԱԺ փոխխոսնակն ընդգծեց, որ Մեծ հաղթանակի օրը ոչ միայն խիզախության և հայրենասիրության օրինակ է ապագա սերունդների համար, այլև առիթ` մտորելու ամբողջ մարդկության համար պատերազմի ավերիչ հետևանքների մասին։
Նրա խոսքով՝ կարևորագույն նշանակություն ունի այս հիշողությունը ոչ միայն պահպանել, այլև փոխանցել սերունդներին, դրա համար առանձնահատուկ կարևոր է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են պատմական հիշողության պահպանմանը։ Նման նախաձեռնություններից է, օրինակ, «
Հիշողության գնացքը»։
ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը նույնպես ընդգծեց, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը խնամքով պահպանում են պատերազմի և Մեծ Հաղթանակի հիշատակը: Ուրախալի է, որ վերջերս Երևանում անցկացված միջոցառումներին ակտիվորեն մասնակցում էին երիտասարդները, որոնք երկրի և ժողովրդի ապագան են:
«Պատերազմի առաջին օրերից հայերը այլ ժողովուրդների հետ միասին միացել են բանակի և թիկունքի աշխատանքներին։ Մենք հիշում ենք եղբայրական հայ ժողովրդի սխրանքը, շատ լավ գիտենք, որ այստեղ փայփայում են Կարմիր բանակի վետերանների և Խորհրդային Միության քաղաքացիների հիշատակը, որոնք իրենց զոհաբերեցին հանուն մարդկության պատմության մեծագույն չարիքի դեմ հաղթանակի»,- ընդգծեց Վորոբյովը։
Նա նշեց` Ուկրաինայի և Եվրոպայի օրինակներով տեսնում ենք, թե ինչ ծանր հետևանքների են հանգեցնում միտումնավոր մոռացումը, պատմական հիշողության ոչնչացումը և նացիստական գաղափարների քարոզումը:
Այս մարտահրավերներին դիմակայելու համար Դաշնության խորհուրդը Հաղթանակի 80-ամյակի նախաշեմին դիմել է օտարերկրյա պետությունների խորհրդարանականներին՝ կոչ անելով հակազդել պատերազմի պատմության կեղծման, ֆաշիզմի և ռազմատենչության վերականգնման և հերոսացման ցանկացած փորձին, պահանջել պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր վիրավորում են ֆաշիզմի դեմ պայքարողների և հաղթողների հիշատակը:
Վորոբյովը համոզված է, որ միայն համատեղ ջանքերով կարելի է պաշտպանել այդ պատերազմի մասին ճշմարտությունը և թույլ չտալ մարդկության դեմ հանցագործությունների կրկնություն:
Հիշեցնենք, որ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստին մասնակցելու նպատակով
Հայաստան է ժամանել ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը։ Նիստը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին և պատմական հիշողության պահպանմանը։