00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս համաժողովը հայ-ռուսական հարաբերությունների խորացման հանձնառության մասին է․ Սիմոնյան

© Sputnik / Aram NersesyanԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2025
Բաժանորդագրվել
ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ Երևանում կազմակերպված համաժողովը նոր հնարավորություններ կստեղծի հայ-ռուսական համագործակցության համար։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik․ Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին։ Համաժողովի բացման խոսքում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա շեշտեց, որ հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հարուստ պատմություն ունեն՝ հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության և մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։
ԱԺ խոսնակի կարծիքով՝ հենց միջտարածաշրջանային կապերն են, որ այս հարաբերություններին հաղորդում են կենդանի շունչ, գործնական բովանդակություն և կարևորություն։
«Այդ հարաբերություններն անդրադառնում են մարդու ամենօրյա կյանքի կարևոր ոլորտներին՝ տնտեսությունից, կրթությունից, մշակույթից մինչև զբոսաշրջություն և առողջապահություն։ Այստեղ են ձևավորում այն նախաձեռնությունները, որոնք հետագայում իրականություն են դառնում՝ վերածվելով արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, գիտության և նորարարությունների ոլորտներում հստակ ծրագրերի»,- նշեց Սիմոնյանը։
ԱԺ նախագահն ընդգծեց հումանիտար ոլորտում համագործակցության կարևորությունը։ Նրա խոսքով՝ կրթության, մշակույթի, երիտասարդության և գիտության բնագավառներում փոխանակման ծրագրերը երկարաժամկետ հեռանկարում ձևավորում են երկկողմ հարաբերությունների համար ամուր և կայուն հիմք։ Ըստ նրա՝ ապակենտրոնացված համագործակցությունը լայն հնարավորություն է ստեղծում՝ խթանելու անմիջական կապերն ու համատեղ նախաձեռնությունները։
Ալեն Սիմոնյանը Մատվիենկոյի հետ խոսել է Ադրբեջանում գտնվող գերիների մասին
«Այսօր, երբ աշխարհը բախվում է բազմաթիվ մարտահրավերների և վերափոխումների, առավել քան երբևէ կարևոր է պետությունների և տարածաշրջանների կայուն, փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցությունը հաստատելուն և զարգացմանը միտված քայլերը»,- նշեց Սիմոնյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ այս համաժողովն էլ նոր հնարավորություններ կստեղծի հայ-ռուսական համագործակցության համար՝ կարևոր խթան դառնալով գործընկերային հարաբերությունների հետագա զարգացման և միջտարածաշրջանային կապերի խորացման գործում՝ ի շահ երկու ժողովուրդների։
Հիշեցնենք` Երևանում մեկնարկել է Ռուս-հայկական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովը, որին մասնակցում է նաև ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
ՌԴ–ն պատրաստ է հարթակներ տալ ՀՀ մարզերի հնարավորությունները ներկայացնելու համար. Պադալկո
Լրահոս
0