00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

53 ֆիլմ, 25 երկիր և երիտասարդ կինոգործիչներ. Սոչիում մեկնարկել է «Եվրասիա Կինոֆեստը»

Բաժանորդագրվել
Փառատոնի ծրագրում ներկայացված են նաև հայկական ֆիլմեր:
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Սոչիում մեկնարկել է «Եվրասիա-Կինոֆեստ» փառատոնը։ Կարմիր գորգով անցել են բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ «Մոսֆիլմի» տնօրեն, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Կարեն Շահնազարովը և Ռուսաստանի վաստակավոր արտիստ Մարիա Շուկշինան:
Փառատոնը կտևի մինչև հունիսի 13-ը: Այդ ընթացքում հանդիսատեսին կներկայացվեն վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր 25 երկրներից, այդ թվում ԲՐԻԿՍ պետություններից՝ Հնդկաստանից, Չինաստանից, Բրազիլիայից, ինչպես նաև Ֆրանսիայից, Իսպանիայից և Հարավային Աֆրիկայի մի շարք երկրներից: Ծրագրում ընդհանուր առմամբ 53 լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմեր են։
Այս տարի «Եվրասիա Կինոֆեստին» մասնակիցներ կան Գերմանիայից, Թուրքիայից, Ավստրիայից, Սերբիայից, Շվեյցարիայից, Մոնղոլիայից, Բրազիլիայից և այլ երկրներից:
Փառատոնի նպատակը ընդհանուր եվրասիական կինոարտադրության ձևավորումն է, մշակութային կապերի ամրապնդումը և ավանդական արժեքների առաջխաղացումը արվեստի միջոցով:
«Մեր նպատակն է ստեղծել ընդհանուր մշակութային, մտավոր և կրթական տարածք, որտեղ երկրներն ու ժողովուրդները հասկանում և հարգում են միմյանց։ Մենք միավորում ենք նաև երիտասարդներին. ստեղծել ենք Կինեմատոգրաֆիստների եվրասիական երիտասարդական ասոցիացիա, անցկացնում ենք ուսուցողական պարապմունքներ, երկխոսություն ենք հաստատում սերունդների միջև»,-պատմել է «Եվրասիա» ՀԿ-ի խորհրդի նախագահ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալյոնա Արշինովան:
Փառատոնի ծրագրում ներկայացված են նաև ռազմական ֆիլմեր: «Մեր նախնիները ուս ուսի պայքարել են հանուն ազատության, ճշմարտության և երկրի՝ առանց ազգերի ու էթնոսների բաժանելու։ Այսօր մենք շարունակում ենք այդ ընդհանուր գործը։ Եկեք միասին ստեղծենք կինոժամանակագրությունը, որն արժանի է հաղթողների սերնդին»,-նշել է «Հաղթանակ 9/45» միջազգային շարժման նախագահ Բորիս Չերնիշովը։
Փառատոնի գլխավոր մրցանակի համար կպայքարեն հետևյալ ֆիլմերը․
- Ֆարհատ Շարիպով, «Տարհանում» (Ղազախստան),
- Զուլֆիկար Մուսակով, «Ումիդա. երազ Ֆուձիյամայի մասին»(Ուզբեկստան),
- Մանզարալի Շերալի, «Ճշմարտությունը որոնելիս» (Տաջիկստան)։
ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմեր․
- Քրիս Ջումա, «Հետևի հայելի» (Հարավային Աֆրիկա),
- Դիլշոդբեկ Ուսմոնով, «Այստեղ կյանքն ուրիշ է» (Ուզբեկստան),
- Գագիկ Մադոյան, «Հեռացնել» (Հայաստան),
- Անաստասիա Պաստորի, «Փոշի մի բարձրացրու» (Ռուսաստան):
Հաղթողներին կորոշի ժյուրին «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն դերասանական աշխատանք», «Լավագույն դեբյուտ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն վավերագրական կինո» անվանակարգերում: Կհանձնվի նաև «Եվրասիա» ԻՀԿ-ի հատուկ մրցանակը և հանդիսատեսի համակրանքի մրցանակը՝ ըստ առցանց քվեարկության արդյունքների:
Փառատոնի արտամրցութային ծրագրին մասնակցում են Միխայիլ Մերզլիկինի (Ռուսաստան) «Շաման» լիամետրաժ ժապավենը և երկու կարճամետրաժ ֆիլմ․ հայ ռեժիսոր Տիգրան Մետաքսի «Որսը» և Մոլդովայի կինոգործիչների նախաձեռնող խմբի «Բանալիները»: Ծրագրում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Կյանք առած նամակներ» նախագիծը՝ ֆիլմաշար, որը նկարահանել են Եվրասիայի կինեմատոգրաֆիստների երիտասարդական ասոցիացիայի անդամները «Կինոյի լաբորատորիա. Հաղթանակ 9/45» նախագծի շրջանակներում։
Նշենք, որ ռուս ռեժիսոր Ջանիկ Ֆայզիևը ժամանակավորապես կատարում է փառատոնի նախագահի և նախագծի հիմնադիր Տիգրան Քեոսայանի պարտականությունները: Հիշեցնենք՝ Քեոսայանը կլինիկական մահ է տարել և կոմայի մեջ է:
Լրահոս
0