00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Сицилийская мафия, резня в Портелла-делла-Джинестре
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինը կողմ է, որ Ուկրաինայի հետ շփումները շարունակվեն. Պեսկով

© Sputnik / Сергей ГунеевՎալադիմիր Պուտինն ու Դմիտրի Պեսկովը
Վալադիմիր Պուտինն ու Դմիտրի Պեսկովը - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2025
Բաժանորդագրվել
Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը նշել է` ՌԴ–ն ապագայում հաշվի կառնի այն փաստը, որ Կիևի ռեժիմը ձեռք է բերել ահաբեկչական ռեժիմի բոլոր հատկանիշները։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է, որ ուկրաինական կողմի հետ շփումները շարունակվեն։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Տեղյակ եք, որ երեկվա խորհրդակցության ժամանակ մեր արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ անհրաժեշտ է շարունակել շփումներն աշխատանքային մակարդակով։ Պետության ղեկավարը կողմ է այս տեսակետին», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը հնարավոր համարում է Ուկրաինայի հետ շփումների դադարեցումը, եթե Կիևը կրկին հարվածի քաղաքացիական օբյեկտներին։
Պեսկովն ընդգծել է, որ հենց Կիևի հրահանգով է գնացք պայթեցվել Բրյանսկի մարզում։
«Հենց Կիևի ռեժիմի ղեկավարությունն է գիտակցված հրահանգ տվել, որ ուղևորատար գնացք պայթեցվի։ Սա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն պետական մակարդակով», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Նա նշել է` ՌԴ–ն ապագայում հաշվի կառնի այն փաստը, որ Կիևի ռեժիմը ձեռք է բերել ահաբեկչական ռեժիմի բոլոր հատկանիշները։
«Այն փաստը, որ Կիևի ռեժիմը ձեռք է բերել ահաբեկչական ռեժիմի բոլոր հատկանիշները, բնականաբար, չի կարող անտեսվել ապագայում», – ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կգերադասեր Կիևի ահաբեկչական հարձակումների վերաբերյալ խիստ դատապարտում լսել միջազգային մակարդակով։
«Երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահն իսկապես ասել է, որ ինքը որևէ տեղեկություն չի ունեցել Կիևի ռեժիմի կողմից այդ ահաբեկչական գործողության նախապատրաստման մասին: Սակայն եթե խոսենք միջազգային գնահատականի մասին ընդհանուր առմամբ, իհարկե, մենք կնախընտրեինք առնվազն այս ահաբեկչական գործողության խիստ դատապարտում լսել», – նշել է Պեսկովը։
Հիշեցնենք` հունիսի 1-ի լույս գիշերը Բրյանսկի մարզի Վիգոնիչսկի շրջանում ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել։ Բեկորներն ընկել են Կլիմով-Մոսկվա երթուղով ընթացող և կամրջի տակով անցնող № 86 ուղևորատար գնացքի վրա, գնացքաքարշը և վագոնները դուրս են եկել ռելսերից։ Յոթ մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ տուժել։
Բրյանսկի մարզպես Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է, որ կամուրջը պայթեցվել է գնացքի ընթացքի ժամանակ։ ՌԴ ՔԿ–ն հայտնել է, որ Բրյանսկի և Կուրսկի մարզերում երկաթուղային ենթակառուցվածքների պայթեցումները քննության կողմից որակվել են որպես ահաբեկչական գործողություններ։
Հունիսի 5-ին կառավարության անդամների հետ տեսակապի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բրյանսկի մարզում տեղի ունեցածը որակել է որպես նպատակաուղղված հարձակում քաղաքացիական բնակչության վրա՝ նշելով, որ նման գործողությունները միջազգային չափանիշներով ահաբեկչություն են կոչվում։ ՌԴ նախագահն ընդգծել է` Ռուսաստանի այն մտավախությունները, որ Կիևի ապօրինի ռեժիմը վերածվում է ահաբեկչական կազմակերպության, հաստատվում են Կիևի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումներով։
Լրահոս
0