https://arm.sputniknews.ru/20250605/patrvon-davvojin-patkanvogh-spy-n-hajastanin-mvot-30-mln-hh-drami-aviacivon-tekhnika-e-nvirum-89733335.html
«Պատրոն Դավոյին» պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն ՀՀ դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում
«Պատրոն Դավոյին» պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն ՀՀ դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է գտել գույքի ընդունումը։ 05.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-05T11:02+0400
2025-06-05T11:02+0400
2025-06-05T11:03+0400
դավիթ գալստյան (պատրոն դավիթ)
գույք
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42945101_0:24:1601:924_1920x0_80_0_0_9e8b76a841d485e0c7ca7170c5d5c04d.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Գործարար Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավո) պատկանող ընկերությունը Հայաստանին մոտ 30 միլիոն ՀՀ դրամի ավիացիոն տեխնիկական ունեցվածք է նվիրում։ «Որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին» համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։Որոշման նախագծով՝ նվիրատվությունն ամրացվում է ՀՀ պաշտպանության նախարարությանը։ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը նպատակահարմար է գտել գույքի ընդունումը։Ըստ հրապարակված հավելվածի՝ նվիրատվությունը ներառում է անվահեծեր, անվադողեր, ապակե բլոկ, ինքնաթիռի տեխնիկական սպասարկման համար գործիքներ և այլն։ Նշենք, որ «Ռոյալսիս Էնջիներինգ» ՍՊԸ-ի սեփականատերը Դավիթ Գալստյանն է։Հիշեցնենք` Դավիթ Գալստյանը մեղադրյալի կարգավիճակ ունի մի քանի գործով։ Դրանցից մեկը վերաբերում է անպիտան հրթիռներ ձեռք բերելուն, որով նաև ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանն է անցնում։ 2021թ–ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։2022–ի մարտին Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց Դավիթ Գալստյանին 50 մլն գրավի դիմաց։Գալստյանը 2–րդ անգամ կալանավորվեց 2023–ի հունվարի 31–ին։ Շուրջ 5 ամիս անց` հունիսի 28–ին, Հակակոռուպցիոն դատարանը վճռեց 40 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գործարարին։Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42945101_85:0:1508:1067_1920x0_80_0_0_8355ce7efd64acbc85880a660ea6362a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ գալստյան (պատրոն դավիթ), գույք, հհ պաշտպանության նախարարություն (պն)
դավիթ գալստյան (պատրոն դավիթ), գույք, հհ պաշտպանության նախարարություն (պն)
«Պատրոն Դավոյին» պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն ՀՀ դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում
11:02 05.06.2025 (Թարմացված է: 11:03 05.06.2025) ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է գտել գույքի ընդունումը։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Գործարար Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավո) պատկանող ընկերությունը Հայաստանին մոտ 30 միլիոն ՀՀ դրամի ավիացիոն տեխնիկական ունեցվածք է նվիրում։ «Որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին» համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
««ԼԵՅԱ» ընկերության տնօրենը ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված գրությամբ ցանկություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը նվիրել «ԼԵՅԱ» և «Ռոյալսիս Էնջիներինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին պատկանող՝ ընդհանուր 30,104,767 (երեսուն միլիոն հարյուր չորս հազար յոթը հարյուր վաթսունյոթ ՀՀ դրամ) ՀՀ դրամ արժեքով, ավիացիոն տեխնիկական ունեցվածքը, ԶՈւ կարիքների համար օգտագործելու նպատակով»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման տեքստում։
Որոշման նախագծով՝ նվիրատվությունն ամրացվում է ՀՀ պաշտպանության նախարարությանը։ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը նպատակահարմար է գտել գույքի ընդունումը։
Ըստ հրապարակված հավելվածի՝ նվիրատվությունը ներառում է անվահեծեր, անվադողեր, ապակե բլոկ, ինքնաթիռի տեխնիկական սպասարկման համար գործիքներ և այլն։ Նշենք, որ «Ռոյալսիս Էնջիներինգ» ՍՊԸ-ի սեփականատերը Դավիթ Գալստյանն է։
Հիշեցնենք` Դավիթ Գալստյանը մեղադրյալի կարգավիճակ ունի մի քանի գործով։ Դրանցից մեկը վերաբերում է անպիտան հրթիռներ ձեռք բերելուն, որով նաև ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանն է անցնում։ 2021թ–ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։
2022–ի մարտին Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց Դավիթ Գալստյանին
50 մլն գրավի դիմաց։Գալստյանը
2–րդ անգամ կալանավորվեց 2023–ի հունվարի 31–ին։ Շուրջ 5 ամիս անց` հունիսի 28–ին, Հակակոռուպցիոն դատարանը վճռեց 40 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գործարարին։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: