Մեր ժամանակների ամենամեծ բնապահպանական աղետները. լուսանկարներ
Մեծ սմոգ
1952 թվականի դեկտեմբերի 5-ին Լոնդոնը պատվել է դեղնասև մշուշով: Առաջին շաբաթներին սմոգը 4 հազար քաղաքացու կյանք է խլել։

Արալյան ծովի մահը, 1960-2007 թվականներ
Արալյան ծովն իր մեծությամբ չորրորդն էր աշխարհի լճերի շարքում, բայց գյուղատնտեսական գործունեության հետևանքով 40 տարվա ընթացքում երեք քառորդով ցամաքել է։

Վթար Ֆլիքսբորոյի քիմիական գործարանում
1974 թվականի հունիսի 1-ին Մեծ Բրիտանիայի «Nipro» գործարանում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով մահացել է 64 մարդ, 75-ը ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ:

Դիօքսինի աղետ Սևեզոյում (Իտալիա)
1976 թվականի հուլիսի 10-ին «Icmesa» քիմիական գործարանն արտանետել է դիօքսինի ամպ՝ թույն, որի ամենափոքր չափաբաժինը մահացու վտանգ է ներկայացնում։ Վարակի գոտուց տարհանվածների կեսի մոտ հետագայում քաղցկեղ է ախտորոշվել։

Բհոպալի աղետ
1984 թվականի դեկտեմբերի 3-ին Բհոպալ քաղաքում (Հնդկաստան) 42 տոննա մեթիլիզոցիանատի թունավոր գոլորշու վթարային արտանետում է տեղի ունեցել գյուղատնտեսության համար թունաքիմիկատ արտադրող գործարանում: Վթարից հետո ևս 20 տարի բնակիչները հիվանդացել են և մահացել:

Չեռնոբիլի աղետ
1986 թվականի ապրիլի 26-ին Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքով 8,4 միլիոն մարդ ռադիոակտիվ ճառագայթման է ենթարկվել, շուրջ 404 հազար մարդ տեղահանվել է, աղետի հետևանքները վերացնողներից 600 հազարը տուժել է տարբեր աստիճանի ճառագայթումից:

Հրդեհ «Sandoz» քիմիական գործարանում
1986 թվականի նոյեմբերի 1-ին Շվեյցարիայի «Sandoz» գործարանում բռնկված հրդեհի հետևանքով տոննաներով ագրոքիմիկատ է հայտնվել Հռենոս գետում՝ առաջացնելով վայրի կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացում:

Հրդեհ «Piper Alpha» նավթային հարթակում
1988 թվականի հուլիսի 6-ին Մեծ Բրիտանիայի ափերի մոտ գործող ամերիկյան նավթային հարթակում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 167 մարդ։

«Exxon Valdez» լցանավի վթար
1989 թվականի մարտի 24-ին «Exxon Valdez» լցանավից նավթի արտահոսքի հետևանքով սատկել է 250 հազար թռչուն, 22 կետ, 3 հազար ծովային ջրասամույր, 300 փոկ:

Նավթամթերքի արտահոսք «Պրեստիժ» լցանավից
2002 թվականի նոյեմբերի 13-ին լցանավն աղետի է ենթարկվել Գալիսիայի (Իսպանիա) ափերի մոտ։ Ծով է լցվել բարձր ծծմբային մազութ, ինչի հետևանքով սատկել է 115 հազար թռչուն։

«Deepwater Horizon» նավթային հարթակի պայթյուն
Մեքսիկական ծոցում 2010 թվականի ապրիլի 20-ին Մեքսիկական ծոցի տարածքի մոտ 5%-ը (75 հազար քառ. կմ) վթարի հետևանքով ծածկվել է նավթով, մահացել է 13 մարդ: Ծով է լցվել 5 մլն բարել նավթ, աղտոտվել է 1770 կմ երկարությամբ ափագիծ։

Վթար «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում
2011թ․մարտի 11-ին Ճապոնիայի ափերին տեղի ունեցած երկրաշարժի ու ցունամիի հետևանքով վթարի է ենթարկվել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը: Ռադիոակտիվ աղտոտումը տարածվել է 20-30 կմ հեռավորության վրա: