https://arm.sputniknews.ru/20250605/gavarum-bacvel-e-lazar-serebrjakvovi-hushatakhtaky-89758963.html
Գավառում բացվել է Լազար Սերեբրյակովի հուշատախտակը
Գավառում բացվել է Լազար Սերեբրյակովի հուշատախտակը
Sputnik Արմենիա
Հայկական արմատներով ռուսաստանցի ծովակալ Սերեբրյակովը Նովոռոսիյսկի հիմնադիրներից ու շինարարներից էր։ 05.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-05T18:15+0400
2025-06-05T18:15+0400
2025-06-05T18:15+0400
գավառ
լազար սերեբրյակով
արձան
կիսանդրի
հուշատախտակ
վադիմ ֆեֆիլով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/05/89754479_0:12:1280:732_1920x0_80_0_0_aadc9835a033c0001805555a0f60d5b7.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի - Sputnik. Գավառում բացվել է հայազգի ռուսաստանցի ծովակալ, Նովոռոսիյսկի հիմնադիր, ռուս-թուրքական պատերազմի հերոս Լազար Սերեբրյակովի հուշատախտակը։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսական տունը:Արարողությանը մասնակցում էին Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Նովոռոսիյսկի քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, քույր քաղաքների պատվիրակություններ, հասարակական գործիչներ:Ռոսսոտրուդնիչեստվոյի աջակցությամբ նախագիծն իրականացվել է ռեկորդային կարճ՝ մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում։ Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հուշատախտակը տեղադրվել է միջուկային ֆիզիկայի նշանավոր գիտնական, «Արզամաս-16» լեգենդար նախագծի համահեղինակ Սամվել Քոչարյանցի արձանի մոտ:Նրա խոսքով՝ վերջին տարիներին քաղաքների գործընկերությունը դինամիկ զարգանում է, և իրենք վստահությամբ են նայում ապագային՝ հույս ունենալով նոր համատեղ նախագծերի, մշակութային փոխանակումների և հումանիտար համագործակցության ընդլայնման:Նովոռոսիյսկի քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն օրը պատմական է անվանել։Հանդիսավոր միջոցառման ավարտին քույր քաղաքների ղեկավարները միասին եղևնի են տնկել՝ որպես բարեկամության խորհրդանիշ, որն արմատներ է գցում և ամրանում՝ տարեցտարի միայն հզորանալով:
գավառ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/05/89754479_0:0:1280:960_1920x0_80_0_0_3ecb6f0f7a0ec1ab4eafe02cd742b417.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գավառ, լազար սերեբրյակով, արձան, կիսանդրի, հուշատախտակ, վադիմ ֆեֆիլով
գավառ, լազար սերեբրյակով, արձան, կիսանդրի, հուշատախտակ, վադիմ ֆեֆիլով
Գավառում բացվել է Լազար Սերեբրյակովի հուշատախտակը
Հայկական արմատներով ռուսաստանցի ծովակալ Սերեբրյակովը Նովոռոսիյսկի հիմնադիրներից ու շինարարներից էր։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի - Sputnik. Գավառում բացվել է հայազգի ռուսաստանցի ծովակալ, Նովոռոսիյսկի հիմնադիր, ռուս-թուրքական պատերազմի հերոս Լազար Սերեբրյակովի հուշատախտակը։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսական տունը:
Արարողությանը մասնակցում էին Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Նովոռոսիյսկի քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, քույր քաղաքների պատվիրակություններ, հասարակական գործիչներ:
Ռոսսոտրուդնիչեստվոյի աջակցությամբ նախագիծն իրականացվել է ռեկորդային կարճ՝ մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում։ Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հուշատախտակը տեղադրվել է միջուկային ֆիզիկայի նշանավոր գիտնական, «Արզամաս-16» լեգենդար նախագծի համահեղինակ Սամվել Քոչարյանցի արձանի մոտ:
«Հուշատախտակի բացումը ոչ միայն հարգանքի տուրք է մեր փառապանծ անցյալին, այլև ևս մեկ հաստատուն քայլ Գավառի և Նովոռոսիյսկի եղբայրական կապերի ամրապնդման ճանապարհին», - ասել է Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին քաղաքների գործընկերությունը դինամիկ զարգանում է, և իրենք վստահությամբ են նայում ապագային՝ հույս ունենալով նոր համատեղ նախագծերի, մշակութային փոխանակումների և հումանիտար համագործակցության ընդլայնման:
Նովոռոսիյսկի քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն օրը պատմական է անվանել։
Հանդիսավոր միջոցառման ավարտին քույր քաղաքների ղեկավարները միասին եղևնի են տնկել՝ որպես բարեկամության խորհրդանիշ, որն արմատներ է գցում և ամրանում՝ տարեցտարի միայն հզորանալով: