https://arm.sputniknews.ru/20250605/eatmic-durs-ajakcutjun-haj-artahanvoghnerin-kveradardzvi-sertifikacman-tsakhseri-mi-masy-89750800.html
ԵԱՏՄ–ից դուրս աջակցություն. հայ արտահանողներին կվերադարձվի սերտիֆիկացման ծախսերի մի մասը
ԵԱՏՄ–ից դուրս աջակցություն. հայ արտահանողներին կվերադարձվի սերտիֆիկացման ծախսերի մի մասը
Sputnik Արմենիա
ԱՄՆ, ԵՄ երկրներ, Իրան, Չինաստան և մի շարք այլ երկրներ արտահանելու դեպքում ձեռնարկությունները կկարողանան ստանալ տարեկան մինչև 5 մլն դրամ աջակցություն։ 05.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-05T15:42+0400
2025-06-05T15:42+0400
2025-06-05T15:43+0400
հայաստան
արտահանում
փոխհատուցում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/13/67476099_47:0:758:400_1920x0_80_0_0_d7b218d270a0d7cd152ebe26936812ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայաստանի կառավարությունը մասնակի կփոխհատուցի արտահանողների՝ ԵԱՏՄ-ից դուրս արտահանվող արտադրանքի սերտիֆիկացման ծախսերը։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։Արտադրանքի յուրաքանչյուր արտահանման խմբաքանակի համար պետությունը կփոխհատուցի միջազգային սերտիֆիկացման և լաբորատոր հետազոտությունների ծախսերի 50%-ը։ Ընդ որում` փոխհատուցման չափը սահմանափակ է՝ մինչև 100 հազար դրամ` սերտիֆիկացման համար, մինչև 50 հազար դրամ` լաբորատոր փորձարկման համար։Յուրաքանչյուր ձեռնարկություն կարող է տարեկան ստանալ ոչ ավելի, քան 5 մլն դրամ աջակցություն։Ռոսսելխոզնադզորը կարող է ժամանակավորապես արգելել Հայաստանից ծաղիկների ներմուծումըԾրագրի ընդհանուր բյուջեն սահմանափակված չէ, սակայն, նախնական գնահատականներով, դրա համար կպահանջվի տարեկան 100-200 մլն դրամ:Միջոցառումն ուղղված է արտահանման խթանմանը և չի տարածվում ԵԱՏՄ երկրներ մատակարարումների վրա. միության անդամ պետությունների համար բավարար է ազգային սերտիֆիկացումը: Ծրագիրն ընդգրկում է արտահանումը դեպի ԵՄ երկրներ, ԱՄՆ, Իրան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Կորեա, Ճապոնիա և այլ պետություններ:Խնդիրը 1–2 օրում չի լուծվի. Միրզոյանը` Վրաստանի սահմանին մնացած կոնյակի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/13/67476099_136:0:669:400_1920x0_80_0_0_c8cc50ff270aa2279135b8c4c631cfbe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արտահանում, փոխհատուցում
հայաստան, արտահանում, փոխհատուցում
ԵԱՏՄ–ից դուրս աջակցություն. հայ արտահանողներին կվերադարձվի սերտիֆիկացման ծախսերի մի մասը
15:42 05.06.2025 (Թարմացված է: 15:43 05.06.2025) ԱՄՆ, ԵՄ երկրներ, Իրան, Չինաստան և մի շարք այլ երկրներ արտահանելու դեպքում ձեռնարկությունները կկարողանան ստանալ տարեկան մինչև 5 մլն դրամ աջակցություն։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայաստանի կառավարությունը մասնակի կփոխհատուցի արտահանողների՝ ԵԱՏՄ-ից դուրս արտահանվող արտադրանքի սերտիֆիկացման ծախսերը։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Արտադրանքի յուրաքանչյուր արտահանման խմբաքանակի համար պետությունը կփոխհատուցի միջազգային սերտիֆիկացման և լաբորատոր հետազոտությունների ծախսերի 50%-ը։ Ընդ որում` փոխհատուցման չափը սահմանափակ է՝ մինչև 100 հազար դրամ` սերտիֆիկացման համար, մինչև 50 հազար դրամ` լաբորատոր փորձարկման համար։
Յուրաքանչյուր ձեռնարկություն կարող է տարեկան ստանալ ոչ ավելի, քան 5 մլն դրամ աջակցություն։
Ծրագրի ընդհանուր բյուջեն սահմանափակված չէ, սակայն, նախնական գնահատականներով, դրա համար կպահանջվի տարեկան 100-200 մլն դրամ:
Միջոցառումն ուղղված է արտահանման խթանմանը և չի տարածվում ԵԱՏՄ երկրներ մատակարարումների վրա. միության անդամ պետությունների համար բավարար է ազգային սերտիֆիկացումը: Ծրագիրն ընդգրկում է արտահանումը դեպի ԵՄ երկրներ, ԱՄՆ, Իրան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Կորեա, Ճապոնիա և այլ պետություններ: