https://arm.sputniknews.ru/20250605/aveli-shat-qan-2023-in-hajastany-2024-in-eatm-ic-198-mln-dvolar-e-stacel-89759484.html
Ավելի շատ, քան 2023-ին. Հայաստանը 2024-ին ԵԱՏՄ–ից 198 մլն դոլար է ստացել
Ավելի շատ, քան 2023-ին. Հայաստանը 2024-ին ԵԱՏՄ–ից 198 մլն դոլար է ստացել
Sputnik Արմենիա
ԵԱՏՄ շրջանակում ֆինանսական քաղաքականության ոլորտում քննարկվում են պետգնումների շուկայի մերձեցումը, ինչպես նաև էլեկտրոնային առևտրից ԱԱՀ գանձելու հարցերը: 05.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-05T18:24+0400
2025-06-05T18:24+0400
2025-06-05T18:38+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
վահե հովհաննիսյան
առևտուր
արտադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0c/69952181_0:75:1200:750_1920x0_80_0_0_601ad40d30f1f2d026ce1ca6d14e3acf.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. 2024 թվականին Հայաստանը Եվրասիական տնտեսական միության ընդհանուր բյուջեից ստացել է 76 մլրդ 166 մլն դրամ (198 մլն դոլար) մաքսատուրք կամ 879 մլն դրամով (մոտ 2,3 մլն դոլար) շատ, քան 2023 թվականին։ 2024 թվականի պետբյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։Նա նշեց, որ ֆինանսների նախարարությունը շարունակել է ԵԱՏՄ շրջանակներում տարբեր ուղղություններով քննարկումները, ներառյալ պետական գնումների կազմակերպման միասնական մոտեցումները, մասնավորապես մրցույթներին մասնակցող ընկերությունների թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը:Քննարկվում են նաև էլեկտրոնային առևտրից ԱԱՀ գանձման, հաշվապահական հաշվառման և աուդիտի ծառայությունների միասնական շուկայի հարցերը: Ոլորտի մասնագետների և ընկերությունների համար միասնական ստանդարտների մասին համաձայնագրի նախագիծը ներպետական համաձայնեցման փուլում է։Հիշեցնենք, որ Հայաստանից ԵԱՏՄ ընդհանուր բյուջե մաքսատուրքերի փոխանցումներն աճել են 2022 թվականից հետո, քանի որ Հայաստանի միջոցով սկսել են ավելի շատ ապրանքներ մուտք գործել ԵԱՏՄ։ Բաշխման ժամանակ Հայաստանի մասնաբաժինը մնացել է նույնը՝ 1,22%։ԵԱՏՄ–ից դուրս աջակցություն. հայ արտահանողներին կվերադարձվի սերտիֆիկացման ծախսերի մի մասը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0c/69952181_96:0:1096:750_1920x0_80_0_0_110e6a5c1c6f063cb1462d9a979ed9f6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, վահե հովհաննիսյան, առևտուր, արտադրանք
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, վահե հովհաննիսյան, առևտուր, արտադրանք
Ավելի շատ, քան 2023-ին. Հայաստանը 2024-ին ԵԱՏՄ–ից 198 մլն դոլար է ստացել
18:24 05.06.2025 (Թարմացված է: 18:38 05.06.2025) ԵԱՏՄ շրջանակում ֆինանսական քաղաքականության ոլորտում քննարկվում են պետգնումների շուկայի մերձեցումը, ինչպես նաև էլեկտրոնային առևտրից ԱԱՀ գանձելու հարցերը:
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. 2024 թվականին Հայաստանը Եվրասիական տնտեսական միության ընդհանուր բյուջեից ստացել է 76 մլրդ 166 մլն դրամ (198 մլն դոլար) մաքսատուրք կամ 879 մլն դրամով (մոտ 2,3 մլն դոլար) շատ, քան 2023 թվականին։ 2024 թվականի պետբյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ ֆինանսների նախարարությունը շարունակել է ԵԱՏՄ շրջանակներում տարբեր ուղղություններով քննարկումները, ներառյալ պետական գնումների կազմակերպման միասնական մոտեցումները, մասնավորապես մրցույթներին մասնակցող ընկերությունների թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը:
Քննարկվում են նաև էլեկտրոնային առևտրից ԱԱՀ գանձման, հաշվապահական հաշվառման և աուդիտի ծառայությունների միասնական շուկայի հարցերը: Ոլորտի մասնագետների և ընկերությունների համար միասնական ստանդարտների մասին համաձայնագրի նախագիծը ներպետական համաձայնեցման փուլում է։
Հիշեցնենք, որ
Հայաստանից ԵԱՏՄ ընդհանուր բյուջե մաքսատուրքերի փոխանցումներն աճել են 2022 թվականից հետո, քանի որ Հայաստանի միջոցով սկսել են ավելի շատ ապրանքներ մուտք գործել ԵԱՏՄ։ Բաշխման ժամանակ Հայաստանի մասնաբաժինը մնացել է նույնը՝ 1,22%։