Մեր ժամանակների ամենամեծ բնապահպանական աղետները. լուսանկարներ
Մեր ժամանակների ամենամեծ բնապահպանական աղետները. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ ներկայացնում ենք վերջին տասնամյակների խոշորագույն բնապահպանական աղետները։ 05.06.2025, Sputnik Արմենիա
Արալյան ծովն իր մեծությամբ չորրորդն էր աշխարհի լճերի շարքում, բայց գյուղատնտեսական գործունեության հետևանքով 40 տարվա ընթացքում երեք քառորդով ցամաքել է։
1974 թվականի հունիսի 1-ին Մեծ Բրիտանիայի «Nipro» գործարանում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով մահացել է 64 մարդ, 75-ը ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ:
1976 թվականի հուլիսի 10-ին «Icmesa» քիմիական գործարանն արտանետել է դիօքսինի ամպ՝ թույն, որի ամենափոքր չափաբաժինը մահացու վտանգ է ներկայացնում։ Վարակի գոտուց տարհանվածների կեսի մոտ հետագայում քաղցկեղ է ախտորոշվել։
1984 թվականի դեկտեմբերի 3-ին Բհոպալ քաղաքում (Հնդկաստան) 42 տոննա մեթիլիզոցիանատի թունավոր գոլորշու վթարային արտանետում է տեղի ունեցել գյուղատնտեսության համար թունաքիմիկատ արտադրող գործարանում: Վթարից հետո ևս 20 տարի բնակիչները հիվանդացել են և մահացել:
1986 թվականի ապրիլի 26-ին Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքով 8,4 միլիոն մարդ ռադիոակտիվ ճառագայթման է ենթարկվել, շուրջ 404 հազար մարդ տեղահանվել է, աղետի հետևանքները վերացնողներից 600 հազարը տուժել է տարբեր աստիճանի ճառագայթումից:
1986 թվականի նոյեմբերի 1-ին Շվեյցարիայի «Sandoz» գործարանում բռնկված հրդեհի հետևանքով տոննաներով ագրոքիմիկատ է հայտնվել Հռենոս գետում՝ առաջացնելով վայրի կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացում:
2002 թվականի նոյեմբերի 13-ին լցանավն աղետի է ենթարկվել Գալիսիայի (Իսպանիա) ափերի մոտ։ Ծով է լցվել բարձր ծծմբային մազութ, ինչի հետևանքով սատկել է 115 հազար թռչուն։
Մեքսիկական ծոցում 2010 թվականի ապրիլի 20-ին Մեքսիկական ծոցի տարածքի մոտ 5%-ը (75 հազար քառ. կմ) վթարի հետևանքով ծածկվել է նավթով, մահացել է 13 մարդ: Ծով է լցվել 5 մլն բարել նավթ, աղտոտվել է 1770 կմ երկարությամբ ափագիծ։
2011թ․մարտի 11-ին Ճապոնիայի ափերին տեղի ունեցած երկրաշարժի ու ցունամիի հետևանքով վթարի է ենթարկվել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը: Ռադիոակտիվ աղտոտումը տարածվել է 20-30 կմ հեռավորության վրա: