https://arm.sputniknews.ru/20250604/irani-hvogevvor-arajnvordy-merzhel-e-amn-i-mijukajin-arajarky-89699224.html
Իրանի հոգևոր առաջնորդը մերժել է ԱՄՆ-ի միջուկային առաջարկը
Իրանի հոգևոր առաջնորդը մերժել է ԱՄՆ-ի միջուկային առաջարկը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Իրանի հետ հնարավոր գործարքը որևէ ձևով չի նախատեսում ուրանի հարստացում։ 04.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-04T11:58+0400
2025-06-04T11:58+0400
2025-06-04T11:58+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
միջուկային ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34207545_0:103:1600:1003_1920x0_80_0_0_dc1164dd552949c213587392b1f9a2a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik․ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին մերժել է ԱՄՆ-ի միջուկային առաջարկը։ Տեղեկությունը հայտնում է իրանական «Mehr» գործակալությունը։Իրանի գերագույն առաջնորդն ԱՄՆ-ի առաջարկն անվանել է սպառնալիք ազգային ինքնիշխանությանը և հայտարարել, որ Իրանը շարունակելու է ուրանի հարստացումը:Ավելի վաղ «Axios» հարթակը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ միջուկային գործարքի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը ենթադրում է անորոշ ժամկետով Իրանի կողմից ուրանի սահմանափակ հարստացման թույլտվություն:ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Իրանի հետ Միացյալ Նահանգների հնարավոր գործարքը որևէ ձևով չի նախատեսում ուրանի հարստացում։ ԱՄՆ նախագահը նման հայտարարություն էր արել տարածված այն հաղորդագրություններից հետո, թե Վաշինգտոնի առաջարկը Թեհրանին թույլ է տալիս սահմանափակ հարստացում:Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ բանակցությունների հինգ փուլ են անցկացրել իրանական միջուկային հարցի շուրջ: Վերջինը տեղի է ունեցել մայիսի 23-ին Հռոմում։ Բանակցություններից հետո Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Օմանի առաջարկած մեխանիզմները կարող են օգնել վերացնել խոչընդոտները բանակցություններում առաջընթացի հասնելու համար։Միևնույն ժամանակ հինգերորդ փուլից առաջ սրվել էին կողմերի հակասությունները։ ԱՄՆ-ն բանակցություններից առաջ Իրանից պահանջել էր հրաժարվել ուրանի հարստացումից, իրանական կողմը մերժել էր այդ պահանջը՝ նշելով, որ կողմերը չեն կարողանա պայմանավորվել, եթե ԱՄՆ-ն պնդի, որ Թեհրանը հրաժարվի հարստացման տեխնոլոգիայից:Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից․ ԱԽ քարտուղար
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34207545_17:0:1440:1067_1920x0_80_0_0_2c670db03c36a1264f32524068b185d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, միջուկային ծրագիր
իրանի իսլամական հանրապետություն, ամն, միջուկային ծրագիր
Իրանի հոգևոր առաջնորդը մերժել է ԱՄՆ-ի միջուկային առաջարկը
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Իրանի հետ հնարավոր գործարքը որևէ ձևով չի նախատեսում ուրանի հարստացում։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik․ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին մերժել է ԱՄՆ-ի միջուկային առաջարկը։ Տեղեկությունը հայտնում է իրանական
«Mehr» գործակալությունը։
Իրանի գերագույն առաջնորդն ԱՄՆ-ի առաջարկն անվանել է սպառնալիք ազգային ինքնիշխանությանը և հայտարարել, որ Իրանը շարունակելու է ուրանի հարստացումը:
«ԱՄՆ-ի առաջին պահանջն այն է, որ Իրանը չպետք է ունենա միջուկային արդյունաբերություն: Ամերիկայի անհեթեթ պնդումներին մեր պատասխանը հստակ է. նրանք այս հարցում ոչինչ չեն կարող անել։ Միջուկային արդյունաբերությունը մեր մայր արդյունաբերություն է: Ատոմային արդյունաբերությունն ազդում է բազմաթիվ գիտական ոլորտների վրա: Ուրանի հարստացումը միջուկային խնդրի բանալին է, և թշնամիները կենտրոնացել են հարստացման վրա», - ասել է նա:
Ավելի վաղ «Axios» հարթակը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ միջուկային գործարքի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը ենթադրում է անորոշ ժամկետով Իրանի կողմից ուրանի սահմանափակ հարստացման թույլտվություն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Իրանի հետ Միացյալ Նահանգների հնարավոր գործարքը որևէ ձևով չի նախատեսում ուրանի հարստացում։ ԱՄՆ նախագահը նման հայտարարություն էր արել տարածված այն հաղորդագրություններից հետո, թե Վաշինգտոնի առաջարկը Թեհրանին թույլ է տալիս սահմանափակ հարստացում:
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ բանակցությունների հինգ փուլ են անցկացրել իրանական միջուկային հարցի շուրջ: Վերջինը տեղի է ունեցել մայիսի 23-ին Հռոմում։ Բանակցություններից հետո Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Օմանի առաջարկած մեխանիզմները կարող են օգնել վերացնել խոչընդոտները բանակցություններում առաջընթացի հասնելու համար։
Միևնույն ժամանակ հինգերորդ փուլից առաջ սրվել էին կողմերի հակասությունները։ ԱՄՆ-ն բանակցություններից առաջ Իրանից պահանջել էր հրաժարվել ուրանի հարստացումից, իրանական կողմը մերժել էր այդ պահանջը՝ նշելով, որ կողմերը չեն կարողանա պայմանավորվել, եթե ԱՄՆ-ն պնդի, որ Թեհրանը հրաժարվի հարստացման տեխնոլոգիայից: