00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Сицилийская мафия, резня в Портелла-делла-Джинестре
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է ՀՀ իշխանությունը որոշել փողը մի գրպանից մյուսը դնել. նախկին նախարարի տեսակետը

© Sputnik / Asatur YesayantsԿառավարության գլխավոր մասնաշենքը
Կառավարության գլխավոր մասնաշենքը - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2025
Բաժանորդագրվել
Պետգույքի կառավարման կոմիտեն մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը պետք է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնի իրեն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված կամ ամրացված ամբողջ պետական գույքը` դադարեցնելով դրանց օգտագործմանն ու տնօրինմանը վերաբերող բոլոր պայմանագրերը։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Պետական գույքը պետական կազմակերպություններին վարձակալության տալու` կառավարության նախագծի իրական շարժառիթը ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի համար անհասկանալի է։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում` մեկնաբանելով կառավարության հերթական օրենսդրական նախաձեռնությունը։
Մայիսի 29-ի նիստում կառավարությունը հավանություն տվեց «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին։ Նախագծի ընդունումից հետո պետական մարմինները իրենց զբաղեցրած շենք- շինությունները պետությունից կվարձակալեն՝ ներկայիս անհատույց օգտագործման փոխարեն։
Արամյանի պարզաբանմամբ` օրինագծերի փաթեթի ընդունման և կիրառման արդյունքում պետական բյուջեն վարձակալության գումարների չափով կավելանա։ Ու թեև իրականում այդ գումարը պետության մի գրպանից դուրս կգա և կմտնի մյուս գրպանը, բայց նախկին նախարարը չի բացառում, որ օրենսդրական փոփոխությունն արվում է նաև քարոզչական նպատակով։ Ֆինանսների նախկին նախարարը չի բացառում, որ նոր կարգի շնորհիվ կառավարության ղեկավարը օրերից մի օր կարող է հայտարարել, որ բյուջեի աննախադեպ աճ ունենք։
«Կրթության, գիտության և առողջապահության վրա կատարվող ծախսերը մեզ մոտ զարգացող երկրների համեմատ ՀՆԱ–ի համադրության մեջ ավանդաբար ցածր են լինում։ Դրա համար գոյություն ունեն միջազգային ֆինանսական կառույցներ` Համաշխարհային բանկ, Արժույթի համաշխարհային հիմնադրամ, մասնագիտացված ընկերություններ, որոնց ուսումնասիրությունների արդյունքում կարող ենք հստակ պատասխանը ստանալ՝ արդյոք պետության կողմից կատարվող առողջապահության ծախսերը համադրելի են, ենթադրենք, համանման երկրների ծախսերի հետ»,– նշում է Արամյանը։
Կառավարության առաջարկած կարգավորման տնտեսական հիմնավորումը, ըստ Արամյանի, անպատասխան հարցեր է առաջացնում նաև պետական մարմինների մրցունակության տեսակետից։ Բանն այն է, որ շենքային ծախսերն ավելացնելով` գործադիրը նպաստում է պետական մարմինների մատուցած ծառայությունների ինքնարժեքի բարձրացմանը։ Մինչդեռ ներկա կարգավորումներով պետական ձեռնարկությունները մասնավորների նկատմամբ ավելի շահեկան դիրքում են, քանի որ դրանց մատուցած ծառայությունների ինքնարժեքում գույքի մաշվածության արժեքը ներառված չէ։
Այս համատեքստում Արամյանը չի բացառում նաև պետական որոշ ծառայությունների թանկացման հավանականությունը։
«Տրամաբանորեն դա պետք է ՊՈԱԿ–ներում գնային որևէ փոփոխությունների չբերի, քանի որ իրականում մի կողմից ծախսերն ավելանում են, բայց մյուս կողմից պետությունից փոխհատուցում ես ստանում։ ՊՈԱԿ–ը կարող է գները բարձրացնել, եթե ժամանակային անհամապատասխանությունառաջանա վճարումների միջև։ Օրինակ` եթե ՊՈԱԿ–ը պարտավորվի վարձակալության վճարները վճարել ամեն ամիս, բայց պետական բյուջեից ֆինանսավորումը ստանա տարվա վերջում»,- նշում է նախկին նախարարը։
Սոցիալ–տնտեսականից բացի նախագծերի փաթեթը, Վարդան Արամյանի գնահատմամբ, նաև իրավական հարցեր է առաջացնում։ Նախ, հասկանալի չէ, թե տվյալ անշարժ գույքի նկատմամբ պետական որ մարմինն ինչ իրավունքներ ու պարտականություններ է ունենալու։
«Եթե օրենքում գրել են, որ պետական գույքը հիմնադրի (պետության) սեփականությունն է, ապա այն հիմնադրի՞ բալանսում է լինելու, թե՞ գույքը վարձակալող պետական ձեռնարկության։ Կամ եթե իրեն հանձնված գույքի վրա պետական ձեռնարկությունը հավելումներ է կատարում, ինչպե՞ս է դա հաշվապահորեն արտացոլվելու մեկ այլ մարմնի հաշվեկշռում»,– հարցնում է Արամյանը` շեշտելով, որ այդ հարցերի պատասխանները իրեն չի հաջողվել գտնել ո՛չ կառավարության նիստի քննարկումներում, ո՛չ նախագծում, ո՛չ էլ դրա հիմնավորման հատվածում։
Իրավական տեսակետից, Վարդան Արամյանի դիտարկմամբ, խնդրահարույց և նույնիսկ հակասահմանադրական է պետական մարմնին հանձնված գույքը պետության կողմից ցանկացած պահի հետ վերցնելու կարգավորումը։
«Սահմանադրականության տեանկյունից կարևորագույն նորմը միշտ եղել է սեփականության իրավունքի պաշտպանությունը` անկախ նրանից՝ գույքը պետական է, թե սեփական։ Հիմա, եթե գույքը փոխանցում ես ու հետն էլ ասում ես. «Երբ ուզեմ, հետ կվերցնեմ», այստեղ կարծում եմ նաև իրավական հարցեր են առաջ գալիս, որոնց հստակ պատասխանը, թերևս, իրավաբանները պետք է տան»,- նշում է մեր զրուցակիցը։
Նշենք, որ Արամյանի մտահոգությունն այս դեպքում ուղղված է ավելի շատ շարժական գույքի տնօրինման իրավունքին։ Բանն այն է, որ, եթե անշարժ գույքի դեպքում կառավարությունն առաջարկում է դրանք պետական մարմիններին հանձնել վարձակալությամբ, ապա շարժական գույքի դեպքում` անժամկետ և անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով։ Ընդ որում, պետությանն իրավունք է վերապահվելու դադարեցնել պայմանագրերը` կառավարության սահմանած կարգով, որը կսահմանվի արդեն օրենքի ընդունումից հետո:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը կառավարության հավանությանն արժանանալուց հետո ուղարկվել է խորհրդարան։
Գործադիրն առաջարկում է այն ընդունել և կիրառել 2026 թվականի հունվարի 10-ից։
Իսկ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը Պետգույքի կառավարման կոմիտեն պետք է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնի իրեն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված կամ ամրացված ամբողջ պետական գույքը` դադարեցնելով դրանց օգտագործմանն ու տնօրինմանը վերաբերող բոլոր պայմանագրերը։
Լրահոս
0