https://arm.sputniknews.ru/20250604/hajastanum-gvortsazrkutjuny-mek-tarum-avelacel-e-15-tvokvosvov-finansneri-nakharar-89702498.html
Հայաստանում գործազրկությունը մեկ տարում ավելացել է 1,5 տոկոսով․ ֆինանսների նախարար
Հայաստանում գործազրկությունը մեկ տարում ավելացել է 1,5 տոկոսով․ ֆինանսների նախարար
Sputnik Արմենիա
Հովհաննիսյանի խոսքով՝ նախորդ տարի քաղաքացիների իրական եկամուտներն աճել են 6,1 տոկոսով։ 04.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-04T13:16+0400
2025-06-04T13:16+0400
2025-06-04T13:17+0400
հայաստան
գործազրկություն
վահե հովհաննիսյան
աշխատավարձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1f/82519800_0:0:1600:901_1920x0_80_0_0_955547a826c8c678d0ef25b0dabd42cc.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik․ Հայաստանում 2024 թվականին գործազրկության մակարդակը նախորդ տարվա համեմատ աճել է 1,5 տոկոսով։ Այսօր ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։Նա նշեց, որ 2024 թվականին գործազրկության մակարդակը մեր երկրում կազմել է 13,9 տոկոս։Փոխարենը, ըստ նախարարի, միջին աշխատավարձն է բարձրացել։Նրա խոսքով` սա նշանակում է, որ քաղաքացիների իրական եկամուտներն աճել են 6,1 տոկոսով։Նշենք, որ 2024 թվականի դեկտեմբերին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) վիճակագրական ծառայությունը հրապարակեց վիճակագրություն, ըստ որի՝ Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2024 թվականի հոկտեմբերին կազմել է 39,8 հազար մարդ, ինչը կազմում է ընդհանուր աշխատուժի 2,9%-ը։Խոսքը վերաբերում էր միայն գրանցված գործազուրկներին, ոչ թե գործազրկության իրական մակարդակին: Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) մեթոդաբանության համաձայն՝ ԵԱՏՄ երկրներում գործազրկության մակարդակը 2024 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 3%։ Մասնավորապես Հայաստանում՝ 13,8%, Բելառուսում՝ 2,9% (3-րդ եռամսյակ), Ղազախստանում՝ 4,6% (3-րդ եռամսյակ), Ղրղզստանում՝ 4,1% (2023 թվականի տվյալներով), Ռուսաստանում՝ 2,4% (2024 թվականի 3-րդ եռամսյակ)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1f/82519800_3:0:1426:1067_1920x0_80_0_0_21d799eea8f1a0fadb0ed6b056b5c8cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գործազրկություն, վահե հովհաննիսյան, աշխատավարձ
հայաստան, գործազրկություն, վահե հովհաննիսյան, աշխատավարձ
Հայաստանում գործազրկությունը մեկ տարում ավելացել է 1,5 տոկոսով․ ֆինանսների նախարար
13:16 04.06.2025 (Թարմացված է: 13:17 04.06.2025) Հովհաննիսյանի խոսքով՝ նախորդ տարի քաղաքացիների իրական եկամուտներն աճել են 6,1 տոկոսով։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik․ Հայաստանում 2024 թվականին գործազրկության մակարդակը նախորդ տարվա համեմատ աճել է 1,5 տոկոսով։ Այսօր ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ 2024 թվականին գործազրկության մակարդակը մեր երկրում կազմել է 13,9 տոկոս։
Փոխարենը, ըստ նախարարի, միջին աշխատավարձն է բարձրացել։
«Միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 6.4 տոկոսով, կազմել է 287 հազար դրամ, այդ թվում՝ պետական հատվածում 224 հազար դրամ, ոչ պետական հատվածում՝ 311 հազար դրամ։ Իրական աշխատավարձը 0,3 տոկոս գնաճի պայմաններում աճել է 6,1 տոկոսով»,- հայտնեց նախարարը։
Նրա խոսքով` սա նշանակում է, որ քաղաքացիների իրական եկամուտներն աճել են 6,1 տոկոսով։
Նշենք, որ 2024 թվականի դեկտեմբերին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) վիճակագրական ծառայությունը
հրապարակեց վիճակագրություն, ըստ որի՝ Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2024 թվականի հոկտեմբերին կազմել է 39,8 հազար մարդ, ինչը կազմում է ընդհանուր աշխատուժի 2,9%-ը։
Խոսքը վերաբերում էր միայն գրանցված գործազուրկներին, ոչ թե գործազրկության իրական մակարդակին: Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) մեթոդաբանության համաձայն՝ ԵԱՏՄ երկրներում գործազրկության մակարդակը 2024 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 3%։ Մասնավորապես Հայաստանում՝ 13,8%, Բելառուսում՝ 2,9% (3-րդ եռամսյակ), Ղազախստանում՝ 4,6% (3-րդ եռամսյակ), Ղրղզստանում՝ 4,1% (2023 թվականի տվյալներով), Ռուսաստանում՝ 2,4% (2024 թվականի 3-րդ եռամսյակ)։