https://arm.sputniknews.ru/20250604/ghrimum-2-kin-e-dzerbakalvel-nranq-hamagvortsakcel-en-ukrainaji-hatuk-tsarajutjunneri-het-89702790.html
Ղրիմում 2 կին է ձերբակալվել. նրանք համագործակցել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ
Ղրիմում 2 կին է ձերբակալվել. նրանք համագործակցել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ
Sputnik Արմենիա
Ձերբակալվածները խոստովանական ցուցմունք են տվել։ Նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը։ 04.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-04T13:26+0400
2025-06-04T13:26+0400
2025-06-04T13:28+0400
ռուսաստան
ղրիմ
կին
ուկրաինա
տեսանյութեր
տեսանյութ
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/04/89701888_0:0:801:450_1920x0_80_0_0_106b7d142e9b4b4e6fa11153ecdb88d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ուժայինները Ղրիմում ձերբակալել են երկու կանանց, որոնք Ուկրաինայի հատուկ ծառայություններին տեղեկություններ են փոխանցել Սևծովյան նավատորմի ռազմական օբյեկտների և զինծառայողների մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։Ըստ հաղորդագրության` Նիժնեգորսկի շրջանի բնակչուհին ուկրաինական ռազմական հետախուզությանն օգնություն է առաջարկել տվյալների հավաքագրման հարցում և նրանց է փոխանցել ռազմական օբյեկտների, այդ թվում՝ վառելիքաքսուքային նյութերի պահեստի կոորդինատները։Այդ տվյալները նախատեսված են եղել Ուկրաինայի զինված ուժերի կողմից հետագա խոցման համար։Ղրիմում ուկրաինական գործակալ է ձերբակալվել. նա պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնելՍևաստոպոլի բնակչուհին Telegram-ի միջոցով համագործակցել է Ուկրաինայի անվտանգության ծառայության հետ՝ տեղեկություններ հավաքելով Սևծովյան նավատորմի զինծառայողի մասին։Կանայք ձերբակալվել և խոստովանական ցուցմունք են տվել։ ՌԴ ԱԴԾ տարածքային վարչության քննչական բաժինը քրեական գործեր է հարուցել կասկածյալների դեմ՝ ՌԴ ՔՕ 275-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով (լրտեսության տեսքով պետական դավաճանություն)։ Խափանման միջոց է ընտրվել կալանքը։Մահափորձեր Զապորոժիեի պաշտոնյաների դեմ. դատարանը 3 վճիռ է կայացրել
ղրիմ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/04/89701888_94:0:694:450_1920x0_80_0_0_3c85eb7bf04a9f262c0d8c21f95dea76.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ղրիմ, կին, ուկրաինա, видео, տեսանյութեր, տեսանյութ, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
ռուսաստան, ղրիմ, կին, ուկրաինա, видео, տեսանյութեր, տեսանյութ, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
Ղրիմում 2 կին է ձերբակալվել. նրանք համագործակցել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ
13:26 04.06.2025 (Թարմացված է: 13:28 04.06.2025) Ձերբակալվածները խոստովանական ցուցմունք են տվել։ Նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ուժայինները Ղրիմում ձերբակալել են երկու կանանց, որոնք Ուկրաինայի հատուկ ծառայություններին տեղեկություններ են փոխանցել Սևծովյան նավատորմի ռազմական օբյեկտների և զինծառայողների մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Նիժնեգորսկի շրջանի բնակչուհին ուկրաինական ռազմական հետախուզությանն օգնություն է առաջարկել տվյալների հավաքագրման հարցում և նրանց է փոխանցել ռազմական օբյեկտների, այդ թվում՝ վառելիքաքսուքային նյութերի պահեստի կոորդինատները։
Այդ տվյալները նախատեսված են եղել Ուկրաինայի զինված ուժերի կողմից հետագա խոցման համար։
Սևաստոպոլի բնակչուհին Telegram-ի միջոցով համագործակցել է Ուկրաինայի անվտանգության ծառայության հետ՝ տեղեկություններ հավաքելով Սևծովյան նավատորմի զինծառայողի մասին։
Կանայք ձերբակալվել և խոստովանական ցուցմունք են տվել։ ՌԴ ԱԴԾ տարածքային վարչության քննչական բաժինը քրեական գործեր է հարուցել կասկածյալների դեմ՝ ՌԴ ՔՕ 275-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով (լրտեսության տեսքով պետական դավաճանություն)։ Խափանման միջոց է ընտրվել կալանքը։