https://arm.sputniknews.ru/20250603/shat-mets-er-artur-davtjani-ajakcutjuny-haj-marmnamarziknern-ampvopel-en-ea-n-89682237.html
Շատ մեծ էր Արթուր Դավթյանի աջակցությունը. հայ մարմնամարզիկներն ամփոփել են ԵԱ-ն
Շատ մեծ էր Արթուր Դավթյանի աջակցությունը. հայ մարմնամարզիկներն ամփոփել են ԵԱ-ն
Sputnik Արմենիա
Մարմնամարզիկները պատմել են, թե ինչ դժվարություններ են ունեցել Եվրոպայի առաջնությունում։ 03.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-03T18:20+0400
2025-06-03T18:20+0400
2025-06-03T18:49+0400
մարմնամարզություն
համլետ մանուկյան
մամիկոն խաչատրյան
սպորտ
արթուր դավթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1f/89579498_0:0:1440:810_1920x0_80_0_0_7e305102f30956934548f449492fc4fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Հայաստանի մարմնամարզության հավաքականը Լայպցիգում կայացած Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 4 մեդալով ` երկու ոսկե (Համլետ Մանուկյան, Արթուր Դավթյան), մեկ արծաթե (Մամիկոն Խաչատրյան) եւ մեկ բրոնզե (Արթուր Ավետիսյան)։ Այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ նրանք ամփոփել են առաջնությունն ու խոսել հետագա անելիքների մասին։Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Եվրոպայի առաջնության արդյունքները գնահատել է փայլուն ու նշել, որ կամաց– կամաց ուրվագծվում է 2028 թ–ին Լոս Անջելոսում կայանալիք Օլիմպիական խաղերի հավաքականը։Նորընծա չեմպիոն 17-ամյա Համլետ Մանուկյանը ասել է, որ իր հաղթանակում մեծ է եղել արդեն փորձառու մարզիկների աջակցությունը։Եվրոպայի առաջնությունը առաջինն էր նաև նույն վարժությունում արծաթե մեդալ նվաճած Մամիկոն Խաչատրյանի համար։«Իմ եւ Համլետի առաջին Եվրոպայի առաջնությունն էր մեծահասակների: Լարվածությունն ու պատասխանատվությունը կրկնակի ավելի բարձր էր: Երջանիկ եմ, որ մեզ հաջողվեց հաղթահարել այդ լարվածությունը, մտնել պայքարի մեջ եւ Հայաստանի դրոշը բարձրացնել»,- նշել է Մամիկոն Խաչատրյանը:Առաջնության արդեն եռակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանն էլ անդրադարձել է ծնկի վնասվածքին, որն ավելի ու ավելի է սկսել անհանգստացնել նրան։«Ինքս զարմացա, որ կարողացա մաքուր կատարել երկու ցատկերը։ Հիմա կզբաղվեմ վնասվածքի բուժմամբ։ Մինչև աշխարհի առաջնությունը մրցաշարեր չունեմ և կարծում եմ, որ ինձ կհաջողվի վերջնականապես բուժել այն»,– նշել է Դավթյանը։Նշենք, որ բազմամարտում մեր մարմնամարզիկների թիմը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1f/89579498_51:0:1331:960_1920x0_80_0_0_c6bc08ba698eb0bb59de07e12379c757.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարմնամարզություն, համլետ մանուկյան, մամիկոն խաչատրյան, սպորտ , արթուր դավթյան
մարմնամարզություն, համլետ մանուկյան, մամիկոն խաչատրյան, սպորտ , արթուր դավթյան
Շատ մեծ էր Արթուր Դավթյանի աջակցությունը. հայ մարմնամարզիկներն ամփոփել են ԵԱ-ն
18:20 03.06.2025 (Թարմացված է: 18:49 03.06.2025) Մարմնամարզիկները պատմել են, թե ինչ դժվարություններ են ունեցել Եվրոպայի առաջնությունում։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Հայաստանի մարմնամարզության հավաքականը Լայպցիգում կայացած Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 4 մեդալով ` երկու ոսկե (Համլետ Մանուկյան, Արթուր Դավթյան), մեկ արծաթե (Մամիկոն Խաչատրյան) եւ մեկ բրոնզե (Արթուր Ավետիսյան)։ Այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ նրանք ամփոփել են առաջնությունն ու խոսել հետագա անելիքների մասին։
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Եվրոպայի առաջնության արդյունքները գնահատել է փայլուն ու նշել, որ կամաց– կամաց ուրվագծվում է 2028 թ–ին Լոս Անջելոսում կայանալիք Օլիմպիական խաղերի հավաքականը։
Նորընծա չեմպիոն 17-ամյա Համլետ Մանուկյանը ասել է, որ իր հաղթանակում մեծ է եղել արդեն փորձառու մարզիկների աջակցությունը։
«Կային թերություններ, որոնք պետք է շտկել: Ինձ համար մրցակցությունն ուժեղ էր, քանի որ մեծահասակների Եվրոպայի առաջնություն էր: Փորձեցի չկենտրոնանալ այն մտքի վրա, որ ինձ համար մեծահասակների առաջին խոշոր մրցաշարն է, կատարեցի իմ վարժությունն այնպես, ինչպես անում եմ մարզումներին: Մրցահարթակում շատ մեծ էր Արթուր Դավթյանի աջակցությունը: Նրա փորձը փոխանցվում է մեզ, առանց նրա աջակցության գուցե այս արդյունքները չունենայինք»,- ասել է Համլետ Մանուկյանը:
Եվրոպայի առաջնությունը առաջինն էր նաև նույն վարժությունում արծաթե մեդալ նվաճած Մամիկոն Խաչատրյանի համար։
«Իմ եւ Համլետի առաջին Եվրոպայի առաջնությունն էր մեծահասակների: Լարվածությունն ու պատասխանատվությունը կրկնակի ավելի բարձր էր: Երջանիկ եմ, որ մեզ հաջողվեց հաղթահարել այդ լարվածությունը, մտնել պայքարի մեջ եւ Հայաստանի դրոշը բարձրացնել»,- նշել է Մամիկոն Խաչատրյանը:
Առաջնության արդեն եռակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանն էլ անդրադարձել է ծնկի վնասվածքին, որն ավելի ու ավելի է սկսել անհանգստացնել նրան։
«Ինքս զարմացա, որ կարողացա մաքուր կատարել երկու ցատկերը։ Հիմա կզբաղվեմ վնասվածքի բուժմամբ։ Մինչև աշխարհի առաջնությունը մրցաշարեր չունեմ և կարծում եմ, որ ինձ կհաջողվի վերջնականապես բուժել այն»,– նշել է Դավթյանը։
Նշենք, որ բազմամարտում մեր մարմնամարզիկների թիմը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։