Սիցիլիայի Էտնա հրաբուխից հրաբխային մոխրի, գազի և քարերի հսկայական սյուն է ժայթքել, որի բարձրությունը հասել է 6,5 կմ-ի:Օդային տագնապը կարմիր աստիճանի հասել է հունիսի 2-ին, այս պահին այն նարնջագույն է մնում։Էտնան Եվրոպայի ամենամեծ գործող հրաբուխն է, սակայն Իտալիայի իշխանությունները հայտարարում են, որ այս պահին բնակչության համար վտանգ չկա:Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել․ 6000 մարդ տարհանվել էԻտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի (INGV) տվյալներով՝ ժայթքման բնույթը հուշում է, որ խառնարանի մի կողմում, ամենայն հավանականությամբ, փլուզում է տեղի ունեցել:«Տեսախցիկները պիրոկլաստիկ հոսք են ֆիքսել, որը, հավանաբար, պայմանավորված է հարավարևելյան խառնարանի հյուսիսային լանջից նյութի փլուզմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:Այդպիսի հոսքերը կարող են չափազանց վտանգավոր լինել շրջակա տարածքի համար, սակայն առայժմ անմիջական վտանգի նշաններ չեն նկատվում:Հիշեցնենք` Էտնան Եվրոպայի ամենաբարձր ակտիվ հրաբուխն է։ Այն զբաղեցնումէ 1200 քառակուսի կիլոմետր տարածք՝ այս ցուցանիշով գրեթե 2,5 անգամ գերազանցելով իր ամենամոտ «մրցակցին»՝ Վեզուվին։
Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի (INGV) տվյալներով՝ ժայթքման բնույթը հուշում է, որ խառնարանի մի կողմում, ամենայն հավանականությամբ, փլուզում է տեղի ունեցել:
«Տեսախցիկները պիրոկլաստիկ հոսք են ֆիքսել, որը, հավանաբար, պայմանավորված է հարավարևելյան խառնարանի հյուսիսային լանջից նյութի փլուզմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Այդպիսի հոսքերը կարող են չափազանց վտանգավոր լինել շրջակա տարածքի համար, սակայն առայժմ անմիջական վտանգի նշաններ չեն նկատվում:
Էտնա հրաբխի ժայթքման ժամանակ մոխրի և գազի ամպը բարձրանում է գագաթի խառնարաններից մոտ 10 կիլոմետր բարձրությամբ
Հիշեցնենք` Էտնան Եվրոպայի ամենաբարձր ակտիվ հրաբուխն է։ Այն զբաղեցնումէ 1200 քառակուսի կիլոմետր տարածք՝ այս ցուցանիշով գրեթե 2,5 անգամ գերազանցելով իր ամենամոտ «մրցակցին»՝ Վեզուվին։