https://arm.sputniknews.ru/20250603/migrantneri-mek-errvordy-rusereni-qnnutjunn-arajin-pvordzic-chi-handznum-rd-kgn-89665321.html
Միգրանտների մեկ երրորդը ռուսերենի քննությունն առաջին փորձից չի հանձնում. ՌԴ ԿԳՆ
Միգրանտների մեկ երրորդը ռուսերենի քննությունն առաջին փորձից չի հանձնում. ՌԴ ԿԳՆ
Sputnik Արմենիա
Միգրանտների գրեթե կեսը չի կարողանում քննությունը հանձնել նաև հաջորդ փորձերի ժամանակ։ 03.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-03T12:23+0400
2025-06-03T12:23+0400
2025-06-03T12:24+0400
ռուսաստան
միգրանտ
քննություն
ռուսերեն
https://cdn.am.sputniknews.ru/img/1804/84/18048433_0:27:1600:927_1920x0_80_0_0_182e523ef246357db3c31533429eeac3.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ներգաղթյալների մեկ երրորդը չի կարողանում ռուսաց լեզվի քննությունը հանձնել առաջին փորձից: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից:Հստակեցվում է, որ ՌԴ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է քննության արդյունքների համակարգային մշտադիտարկում իրականացնել:Քննությունը չհանձնած օտարերկրյա քաղաքացիների մասնաբաժինը մնում է նույն մակարդակում, որը սահմանվել էր 2024 թվականի մայիսին քննության անցկացման ոլորտից առևտրային կազմակերպություններին հեռացնելու արդյունքում, այն ժամանակ թեստը ձախողածների թիվը 3 տոկոսից հասել էր 30 տոկոսի։Ավելի վաղ ՌԴ կառավարությունը հաստատել էր 92 կազմակերպություն, որտեղ օտարերկրյա քաղաքացիները կարող են ռուսաց լեզվի իմացության թեստ հանձնել:Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն այսօր հայտարարել է, որ կրթության նախարարությունը պետք է միջոցներ ձեռնարկի միգրանտների քննությունների արդյունքների կեղծումը կանխելու համար: Նա պատմել է, թե ինչ դեպքեր են տեղի ունենում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց քննությունների ընդունման կենտրոններում, որտեղ միգրանտներին նախապես պատրաստված պատասխաններ են տալիս դրամական «պարգևի» դիմաց: Օրերս Եկատերինբուրգում անօրինական միգրացիայի կազմակերպիչների ձերբակալման աղմկահարույց դեպք է տեղի ունեցել։Հավաստագրումն իրականացվում է երեք մակարդակում: Առաջինը Ռուսաստանի տարածքում աշխատանքի իրավունք ստանալու համար է (արտոնագիր), երկրորդը՝ ժամանակավոր բնակության թույլտվություն (РВП), երրորդը՝ կացության թույլտվություն (ВНЖ)։ Յուրաքանչյուր քննություն երեք բաղկացուցիչ ունի, առաջինը ներառում է միայն ռուսաց լեզվի թեստավորումը, երկրորդն ու երրորդը` գիտելիքների ստուգում Ռուսաստանի պատմության և օրենսդրության հիմունքների ոլորտներում։Հնարավոր է` ՌԴ–ում միգրանտների մի մասն ազատվի ռուսերենի քննությունից․ օրինագիծ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1804/84/18048433_136:0:1600:1098_1920x0_80_0_0_adff85bbafdb069d8782ace90f0f6195.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, միգրանտ, քննություն, ռուսերեն
ռուսաստան, միգրանտ, քննություն, ռուսերեն
Միգրանտների մեկ երրորդը ռուսերենի քննությունն առաջին փորձից չի հանձնում. ՌԴ ԿԳՆ
12:23 03.06.2025 (Թարմացված է: 12:24 03.06.2025) Միգրանտների գրեթե կեսը չի կարողանում քննությունը հանձնել նաև հաջորդ փորձերի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ներգաղթյալների մեկ երրորդը չի կարողանում ռուսաց լեզվի քննությունը հանձնել առաջին փորձից: Այս մասին
ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից:
«Պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացիների միջինը 30 տոկոսը քննությունն առաջին փորձից չի հանձնում։ Նրանց շուրջ կեսը քննությունը չի հանձնում նաև հետագա փորձերի ժամանակ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հստակեցվում է, որ ՌԴ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է քննության արդյունքների համակարգային մշտադիտարկում իրականացնել:
Քննությունը չհանձնած օտարերկրյա քաղաքացիների մասնաբաժինը մնում է նույն մակարդակում, որը սահմանվել էր 2024 թվականի մայիսին քննության անցկացման ոլորտից առևտրային կազմակերպություններին հեռացնելու արդյունքում, այն ժամանակ թեստը ձախողածների թիվը 3 տոկոսից հասել էր 30 տոկոսի։
Ավելի վաղ ՌԴ կառավարությունը հաստատել էր 92 կազմակերպություն, որտեղ օտարերկրյա քաղաքացիները կարող են ռուսաց լեզվի իմացության թեստ հանձնել:
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն այսօր հայտարարել է, որ կրթության նախարարությունը պետք է միջոցներ ձեռնարկի միգրանտների քննությունների արդյունքների կեղծումը կանխելու համար: Նա պատմել է, թե ինչ դեպքեր են տեղի ունենում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց քննությունների ընդունման կենտրոններում, որտեղ միգրանտներին նախապես պատրաստված պատասխաններ են տալիս դրամական «պարգևի» դիմաց: Օրերս Եկատերինբուրգում անօրինական միգրացիայի կազմակերպիչների ձերբակալման աղմկահարույց դեպք է տեղի ունեցել։
Հավաստագրումն իրականացվում է երեք մակարդակում: Առաջինը Ռուսաստանի տարածքում աշխատանքի իրավունք ստանալու համար է (արտոնագիր), երկրորդը՝ ժամանակավոր բնակության թույլտվություն (РВП), երրորդը՝ կացության թույլտվություն (ВНЖ)։ Յուրաքանչյուր քննություն երեք բաղկացուցիչ ունի, առաջինը ներառում է միայն ռուսաց լեզվի թեստավորումը, երկրորդն ու երրորդը` գիտելիքների ստուգում Ռուսաստանի պատմության և օրենսդրության հիմունքների ոլորտներում։