https://arm.sputniknews.ru/20250603/heci-glkhin-amper-en-kutakvel-pvordzagety-karavarutjan-mshushvot-npatakneri-masin-89682754.html
ՀԷՑ–ի գլխին ամպե՞ր են կուտակվել. փորձագետը` կառավարության մշուշոտ նպատակների մասին
ՀԷՑ–ի գլխին ամպե՞ր են կուտակվել. փորձագետը` կառավարության մշուշոտ նպատակների մասին
Sputnik Արմենիա
Քաղաքական գիտությունների և տնտեսագիտության դոկտորը չի հերքում, որ պետությունը որոշակի լծակներ ունի ընկերության դեմ, այլ հարց է, թե որքանով այդ հնարավոր քայլերը... 03.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-03T22:42+0400
2025-06-03T22:42+0400
2025-06-03T22:42+0400
հայաստան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
լիցենզիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1c/25539603_0:75:1601:975_1920x0_80_0_0_6f2dfd24d1a71efc0a44f4460acad6ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik․ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը գոնե տեսանելի ապագայում գտնվում է «անվտանգության գոտում»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական գիտությունների և տնտեսագիտության դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը` անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանը։ՀԾԿՀ–ն մայիսի 29-ին որոշեց ընկերության լիցենզիան երկարացնել մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը։ Որոշման մեջ նշվում է, որ Հայաստանը փուլ առ փուլ անցում է կատարում ազատ էլեկտրաէներգետիկ շուկայի մոդելի, որով էլեկտրական ցանցը մնում է միասնական և կառավարվում է մեկ օպերատորի կողմից, իսկ մատակարարները կարող են լինել մի քանիսը՝ վճարելով ցանցից օգտվելու համար։ Մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը պետք է ընդունվի «Էլեկտրաէներգետիկայի մասին» նոր օրենք, որով կսահմանվեն երաշխավորված մատակարարին ընտրելու մրցութային հիմունքները։ ՀԷՑ–ը ևս կկարողանա մասնակցել մրցույթին` հավասար իրավունքներով։Վահե Դավթյանի գնահատմամբ` կառավարության այս նպատակներն առայժմ խիստ մշուշոտ են` հաշվի առնելով, որ շուկայի ազատականացման արդյունքում լիցենզավորված 10–ից ավելի ընկերություններն այդպես էլ չունեն բավարար մրցունակություն։ Իսկ ՀԷՑ–ը, եթե ոչ իրավականորեն, ապա փաստացի շարունակում է մնալ ՀՀ էներգետիկ համակարգի առանցքը և գլխավոր խաղացողը։ Նրա խոսքով` ՀՀ էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացումը խիստ վաղաժամ էր, և ազատականացված շուկայում 2-3 տարվա ընթացքում այդպես էլ չձևավորվեցին մրցունակ շուկայի նախադրյալներ։.Հետևաբար 2029թ–ից հետո, մրցույթում հանդես գալով որպես թրեյդինգային ընկերություն, բայց նաև լինելով միակ ենթակառուցվածքային ծառայություններ մատուցող մասնակիցը, ունենալու է ակնհայտ առավելություն մնացած բոլոր մասնակիցների նկատմամբ։«Այնպես որ այս առումով ՀԷՑ–ը գոնե տեսանելի ապագայում գտնվում է անվտանգության գոտում»,– վստահեցրեց Դավթյանը։Ինչ վերաբերում է ընկերության դեմ վերջին շրջանում տարվող հակաքարոզչությանը` կապված էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների հետ, նաև սեփականատիրոջ հնարավոր փոփոխության մասին խոսակցություններին, մեր զրուցակիցը չի հերքում, որ պետությունը ընկերության դեմ որոշակի լծակներ ունի։ Այլ հարց է, թե որքանով այդ հնարավոր քայլերը կնպաստեն երկրի էներգետիկ և տնտեսական անվտանգությանը։Փորձագետը հիշեցրեց նաև, որ շուկայի ազատականացումը 2017թ–ին ԵՄ–ի և Եվրատոմի հետ կնքված Համապարփակ և ընդլայնված համաձայնագրով ստանձնած պարտավորություններից է։ Բայց ազատականացման գլխավոր նպատակից` սակագների մեղմացումից, նրա համոզմամբ, Հայաստանը դեռ շատ հեռու է։Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խմբին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1c/25539603_100:0:1499:1049_1920x0_80_0_0_ed0db5d88711def0642ba6781a349c3b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), լիցենզիա
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), լիցենզիա
ՀԷՑ–ի գլխին ամպե՞ր են կուտակվել. փորձագետը` կառավարության մշուշոտ նպատակների մասին
Քաղաքական գիտությունների և տնտեսագիտության դոկտորը չի հերքում, որ պետությունը որոշակի լծակներ ունի ընկերության դեմ, այլ հարց է, թե որքանով այդ հնարավոր քայլերը կնպաստեն երկրի էներգետիկ և տնտեսական անվտանգությանը։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik․ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը գոնե տեսանելի ապագայում գտնվում է «անվտանգության գոտում»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական գիտությունների և տնտեսագիտության դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը` անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանը։
ՀԾԿՀ–ն մայիսի 29-ին
որոշեց ընկերության լիցենզիան երկարացնել մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը։ Որոշման մեջ նշվում է, որ
Հայաստանը փուլ առ փուլ անցում է կատարում ազատ էլեկտրաէներգետիկ շուկայի մոդելի, որով էլեկտրական ցանցը մնում է միասնական և կառավարվում է մեկ օպերատորի կողմից, իսկ մատակարարները կարող են լինել մի քանիսը՝ վճարելով ցանցից օգտվելու համար։ Մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը պետք է ընդունվի «Էլեկտրաէներգետիկայի մասին» նոր օրենք, որով կսահմանվեն երաշխավորված մատակարարին ընտրելու մրցութային հիմունքները։ ՀԷՑ–ը ևս կկարողանա մասնակցել մրցույթին` հավասար իրավունքներով։
Վահե Դավթյանի գնահատմամբ` կառավարության այս նպատակներն առայժմ խիստ մշուշոտ են` հաշվի առնելով, որ շուկայի ազատականացման արդյունքում լիցենզավորված 10–ից ավելի ընկերություններն այդպես էլ չունեն բավարար մրցունակություն։ Իսկ ՀԷՑ–ը, եթե ոչ իրավականորեն, ապա փաստացի շարունակում է մնալ ՀՀ էներգետիկ համակարգի առանցքը և գլխավոր խաղացողը։ Նրա խոսքով` ՀՀ էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացումը խիստ վաղաժամ էր, և ազատականացված շուկայում 2-3 տարվա ընթացքում այդպես էլ չձևավորվեցին մրցունակ շուկայի նախադրյալներ։.
«ՀՀ էներգետիկ համակարգի կառուցվածքում ՀԷՑ–ը ոչ միայն մինչև 2029թ–ը, այլև դրանից հետո էլ կատարելու է ոչ միայն թրեյդինգային գործունեություն, ինչպես բոլոր լիցենզավորված ընկերությունները, այլև ենթակառուցվածքային ծառայությունների մատուցում, ինչպիսիք իրականացնում է նաև այսօր»,– նշեց Դավթյանը` արձանագրելով, որ ՀԷՑ–ը ՀՀ էլեկտրաէներգետիկ մատակարարման համակարգի սեփականատերն է։
Հետևաբար 2029թ–ից հետո, մրցույթում հանդես գալով որպես թրեյդինգային ընկերություն, բայց նաև լինելով միակ ենթակառուցվածքային ծառայություններ մատուցող մասնակիցը, ունենալու է ակնհայտ առավելություն մնացած բոլոր մասնակիցների նկատմամբ։
«Այնպես որ այս առումով ՀԷՑ–ը գոնե տեսանելի ապագայում գտնվում է անվտանգության գոտում»,– վստահեցրեց Դավթյանը։
Ինչ վերաբերում է ընկերության դեմ վերջին շրջանում տարվող հակաքարոզչությանը` կապված էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների հետ, նաև սեփականատիրոջ հնարավոր փոփոխության մասին խոսակցություններին, մեր զրուցակիցը չի հերքում, որ պետությունը ընկերության դեմ որոշակի լծակներ ունի։ Այլ հարց է, թե որքանով այդ հնարավոր քայլերը կնպաստեն երկրի էներգետիկ և տնտեսական անվտանգությանը։
«Ակնհայտ է, որ մասնավոր բիզնեսում պետության մասնաբաժինների ապահովման բոլոր այն դեպքերը, որ մենք տեսանք վերջին տարիներին` և՛ ԶՄՊԿ–ում, և՛ «ՎիվաՍել-ՄՏՍ»–ում, և՛ այլ ընկերություններում, խոսում են այն մասին, որ ՀՀ–ում ազատ շուկայական հարաբերությունների սկզբունքը դրված է մեծ հարցականի տակ, և առանց այդ էլ համեստ ներդրումային միջավայր ունեցող երկիրը հայտնվում է է՛լ ավելի ռիսկային գոտում։ Սա վանելու է արտաքին ներդրողներին»,– ընդգծեց Դավթյանը։
Փորձագետը հիշեցրեց նաև, որ շուկայի ազատականացումը 2017թ–ին ԵՄ–ի և Եվրատոմի հետ կնքված Համապարփակ և ընդլայնված համաձայնագրով ստանձնած պարտավորություններից է։ Բայց ազատականացման գլխավոր նպատակից` սակագների մեղմացումից, նրա համոզմամբ,
Հայաստանը դեռ շատ հեռու է։
Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խմբին։