https://arm.sputniknews.ru/20250603/erevani-qaghaqapetarany-vitsheli-e-hamarum-vorvosh-ashkhatakicneri-dzerbakalutjunnery-89664812.html
Երևանի քաղաքապետարանը վիճելի է համարում որոշ աշխատակիցների ձերբակալությունները
Երևանի քաղաքապետարանը վիճելի է համարում որոշ աշխատակիցների ձերբակալությունները
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանը իր տարբեր աշխատակիցների ձերբակալությունների մասով որոշակի անհանգստություններ ունի։ 03.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-03T12:06+0400
2025-06-03T12:06+0400
2025-06-03T12:09+0400
հայաստան
երևան
քաղաքապետարան
հայկ կոստանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/03/89663148_0:0:1920:1080_1920x0_80_0_0_fc94df942c1c9184125ac72835b2a06a.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik․ Երևանի քաղաքապետարանն իր որոշ աշխատակիցների ենթադրյալ մեղքերի մեջ որոշակի խնդիրներ է տեսնում։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը` անդրադառնալով վերջին մեկ տարում քաղաքապետարանում կոռուպցիայի, պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով աշխատակիցների ձերբակալություններին։Նշենք, որ այս տարվա փետրվարից մինչ օրս հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում Երևանի քաղաքապետարանի տասնյակ պաշտոնյաներ են ձերբակալվել։Կոստանյանի խոսքով` Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը հետևյալն է` ցանկացած կոռուպցիոն դրսևորում իր արժանի պատասխանը պետք է ունենա, և կապ չունի, թե դա որ պաշտոնյայի կողմից է արվում։ Բայց այսօր տարբեր ձերբակալությունների մասով իրենք որոշ անհանգստություններ ունեն։«Այն ձերբակալությունները, որ տեղի ունեցան Երևանի քաղաքապետարանում տարեսկզբին (ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին Հասարակական կարգի ծառայության պետը, Կոմունալ տնտեսության վարչության պետը խնդրահարույց են։ Բոլորի անմեղության կանխավարկածը հաշվի առնելով` պետք է նշեմ, որ մի դեպքում մարդը կալանավորվում է ենթադրյալ ինչ–որ միջնորդություն կայացնելու համար, մյուս դեպքում` պաշտոնյան ձերբակալվում է նման միջնորդությունը մերժելու համար։ Կարող եմ նշել նաև Երևանի Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Արամ Ազատյանի կալանավորման փաստը։ Մարդը փաստացի 1 տարի շարունակ կալանավորված է և նրա փաստաբանները դիմել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»,–ասաց Կոստանյանը։Նա ընդգծեց, որ դեպքեր կան, որ Երևանի քաղաքապետարանը համակարծիք է այդ ձերբակալությունների հետ, իսկ որոշ դեպքերում` ոչ։Մինչև ո՞ւր է հասնում կոռուպցիոն շղթան. Երևանի նախկին դատախազը փաստեր է ներկայացնում
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/03/89663148_0:0:1440:1080_1920x0_80_0_0_a8c4259726970d2902fea893e4560e34.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, քաղաքապետարան, հայկ կոստանյան, видео
հայաստան, երևան, քաղաքապետարան, հայկ կոստանյան, видео
Երևանի քաղաքապետարանը վիճելի է համարում որոշ աշխատակիցների ձերբակալությունները
12:06 03.06.2025 (Թարմացված է: 12:09 03.06.2025) Երևանի քաղաքապետարանը իր տարբեր աշխատակիցների ձերբակալությունների մասով որոշակի անհանգստություններ ունի։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik․ Երևանի քաղաքապետարանն իր որոշ աշխատակիցների ենթադրյալ մեղքերի մեջ որոշակի խնդիրներ է տեսնում։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը` անդրադառնալով վերջին մեկ տարում քաղաքապետարանում կոռուպցիայի, պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով աշխատակիցների ձերբակալություններին։
Նշենք, որ այս տարվա փետրվարից մինչ օրս հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում Երևանի քաղաքապետարանի տասնյակ պաշտոնյաներ են ձերբակալվել։
Կոստանյանի խոսքով` Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը հետևյալն է` ցանկացած կոռուպցիոն դրսևորում իր արժանի պատասխանը պետք է ունենա, և կապ չունի, թե դա որ պաշտոնյայի կողմից է արվում։ Բայց այսօր տարբեր ձերբակալությունների մասով իրենք որոշ անհանգստություններ ունեն։
«Այն ձերբակալությունները, որ տեղի ունեցան Երևանի քաղաքապետարանում տարեսկզբին (ձերբակալվեցին, ապա
կալանավորվեցին Հասարակական կարգի ծառայության պետը, Կոմունալ տնտեսության վարչության պետը խնդրահարույց են։ Բոլորի անմեղության կանխավարկածը հաշվի առնելով` պետք է նշեմ, որ մի դեպքում մարդը կալանավորվում է ենթադրյալ ինչ–որ միջնորդություն կայացնելու համար, մյուս դեպքում` պաշտոնյան ձերբակալվում է նման միջնորդությունը մերժելու համար։ Կարող եմ նշել նաև Երևանի Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Արամ Ազատյանի կալանավորման փաստը։ Մարդը փաստացի 1 տարի շարունակ կալանավորված է և նրա փաստաբանները դիմել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»,–ասաց Կոստանյանը։
Նա ընդգծեց, որ դեպքեր կան, որ Երևանի քաղաքապետարանը համակարծիք է այդ ձերբակալությունների հետ, իսկ որոշ դեպքերում` ոչ։